ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, սողանքների հետևանքով փլուզված միջպետական ճանապարհների վերականգնման համար ընթացիկ շաբաթում կհատկացվի մոտ 3.5 մլրդ դրամ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Նրա խոսքով, ճանապարհի վերականգնման հարցը գտնվում է երկրի նախագահի ու վարչապետի անձնական ու խիստ վերահսկողության ներքո: «Այդ հանձնարարականը ես ստացել եմ այսօր […]
Տնտեսություն
Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կենտրոնական գրասենյակը որոշել է եւս 73 միլիոն դոլարի վարկ տրամադրել Հայաստանին: Ինչպես «Իտառ Տասս»-ին հայտնել են ԱՄՀ գրասենյակից, սա իրականացվում է նախկինում կնքված համաձայնագրի համաձոյն, ըստ որի արդեն Հայաստանն ԱՄՀ-ից ստացել է մետ 530 միլիոն դոլարի վարկ: Ընդհանուր առմամբ, այդ վարկի գումարը կազմելու է 830 միլիոն դոլար: ԱՄՀ ներկայացուցիչ Մարիո Պորտուգալն […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ այսօր ընկերության գլխամասային գրասենյակ էին այցելել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի N44 դպրոցի սաները: Այցի ընթացքում աշակերտները հնարավորություն ստացան ընդլայնելու իրենց գիտելիքները բջջային կապի մասին և առավել մանրակրկիտ ծանոթանալու այդ ոլորտի առանձնահատկություններին: Ի՞նչ է բջջային կապը: Ինչպե՞ս է իրականացվում բաժանորդների միջև հեռախոսազանգը: Ի՞նչ ծառայություններից կարելի է օգտվել բջջային հեռախոսով և որքանո՞վ է […]
Մարտի 23-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 3100000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 395.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 394.50 դրամ: Այս մային տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: ArmAr.am
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գործարանի կողմից 2009 թվականին Արցախում իրականացված աշխատանքներին եւ 2010 թվականի անելիքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է Երեւանի կոնյակի գործարանի դերը հանրապետության խաղողագործության զարգացման գործում` ընդգծելով, որ անհրաժեշտ է ավելի համակարգված ու երկարաժամկետ դարձնել գործարանի ներգրավվածությունը […]
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը: Հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել եւ հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի ծնարանային եւ վիրահատական բաժինների հիմնանորոգման, «Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 1 […]
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ Հայաստանում անընդհատ խորացող սոցիալական խնդիրներ կան, և ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդ խնդիրներին լուծում տրվի։ Հետո պարոն Սահակյանը խոսեց ազգային վեհ գաղափարներից, բայց նաև ընդգծեց, որ «սոված փորով մարդկանց չես կարող միայն գաղափարներով սնել»։ Ուստի, ամեն ինչ արվելու է, որպեսզի […]
ArmAr.am-ին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և մասնագետների հետ: Կառավարության ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց հանրապետության աշնանացան դաշտերում մոլախոտերի տարածվածության մտահոգիչ փաստի վրա և հանձնարարեց հնարավոր բոլոր միջոցներով պայքարել դրանց դեմ` և քիմիական, և մեխանիկական եղանակներով: «Պայքարը պետք է […]
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զարքարյանը, անդրադառնալով անցած երկու օրերի ընթացքում ԲՀԿ և ՀՀԿ կուսակցությունների միջև ծագած հայտնի տարաձայնություններին, նշեց, որ ցանկացած պատգամավոր, ցանկացած քաղաքական գործիչ ազատ է իր դիրքորոշումների և հայտարարությունների մեջ, որ 2003 թվականից առայսօր կոալիցիայի ներսում բազմաթիվ խնդիրների շուրջ հակասություններ, անհամաձայնություններ, տարբեր դիրքորոշումներ են եղել. «Սա մեկ անգամ ևս խոսում է […]
Այսօր հրավիրված ասուլիսում ասել է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն ասել է, թե «Կոնյակագործության համար 2009 թվականը ծանր տարի էր, անցած տարի 38 տոկոսով ավելի քիչ կոնյակ է արտադրվել, քան 2008 թվականին»: Նրա տեղեկացմամբ, մինչև 2008 թվականը գրանցվում էր շատ մեծ տեմպերով կոնյակի արտադրության աճ, սակայն 2009 թվականի տնտեսական ճգնաժամը կասեցրել է այն: Այնուհանդերձ, Ա. […]




