TOP

Դեկտեմբեր 13, 2014թ. 01:48

Իհարկե, նրանք, ովքեր նման քայլի են դիմել, չեմ ուզում ասել՝ ցանկացել են քծնել, բայց պետք է ասեմ, որ շատ վատ ծառայություն են մատուցել: Փաստորեն ուզել են ասել, թե իրենք կարող են խստորեն պատժել ընդդիմախոսին, բայց չէ՞, որ իրենք դրա իրավունքը չունեն: Արջի ծառայություն մատուցողներին հարկավոր է վանդակում փակել, նրանց ծառայությունը ո՜չ երկրին է պետք, ո՜չ քաղաքացիներին, ո՜չ իշխանությանը:


Դեկտեմբեր 12, 2014թ. 21:30

Ղարաբաղի հետ «մաքսային սահմանի» հարց գոյություն չունի։ Ադրբեջանը հասկանալի պատճառով փորձում է խաղարկել դա, մենք էլ կամա-ակամա այդ խաղի զոհն ենք դառնում՝ անընդհատ արծարծելով գոյություն չունեցող այս խնդիրը։ Մենք ԼՂՀ-ն ճանաչում ենք որպես ինքնիշխան պետություն եւ, համապատասխանաբար, միջազգային ատյաններում այդպես ենք ներկայացնում եւ պատրաստ ենք պաշտպանել մեր դիրքորոշումը։


Դեկտեմբեր 3, 2014թ. 23:22

“Աշտարակ կաթ” ընկերությունը ազնվորեն խոստովանել է, որ դրոշմապիտակավորման մասին օրենքը նույնպես խթանել է երկրում առկա գնաճը, թեև դրա պատճառը համարել է ոչ թե տնտեսավարողների` շահույթները չկորցնելու պատճառով կիրառած կամայականությունը, այլ այն, որ կաթնամթերքի արտադրության ոլորտում դրոշմապիտակների կիրառումը հանգեցրել է հավելյալ ծախսերի՝ նոր աշխատուժի ներգրավման, նոր սարքավորումների ձեռքբերման:


Դեկտեմբեր 3, 2014թ. 23:10

Անցյալ շաբաթ թուրք պատգամավորն առաջարկ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան՝ դատապարտելու համար Հայոց ցեղասպանությունը, մի շարք այլ վայրագություններ և պետական ահաբեկչության դրվագներ: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Սեբահաթ Թունջելն այս փաստաթղթով պահանջում է, որ նախագահ Էրդողանը ճանաչի և ներողություն խնդրի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության, Դերսիմի, Մարաշի, Սիվասի և Չորումի ջարդերի…


Նոյեմբեր 28, 2014թ. 21:52

Խոսում են ազատության մասին, բայց խոսողների մի մասը այդ “ազատության” տարբեր օջախներից սնվողներ են, մենք դա շատ լավ ենք հասկանում, որ նստած են ճյուղին ու չեն ուզում այն սղոցել: Նմանների համար երկրի շահը երկրորդական պլանում է:


Նոյեմբեր 27, 2014թ. 01:25

Ադրբեջանը հանդես է գալիս ստատուս քվոյի դեմ, չի ճանաչում այն, չի ուզում համաձայնել ԼՂ անկախության հետ և այդ դիրքորոշումը հայտնի է: Դրա համար Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով չի բացառում պատերազմի վերսկսումը և վերջին տարիների գործողություներում թուլ է տալիս այդ ռեժիմի խախտումներ, կրակահերթեր և այլն:


Նոյեմբեր 25, 2014թ. 23:51

Ադրբեջանում դատում են այդ երկրի իրավապաշտպան քաղաքացիների, որոնց զրկում են փաստաբան ունենալու իրավունքից կամ հետապնդում են նրանց փաստաբաններին, ինչը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, իսկ Արցախում հակամարտության պայմաններում փաստաբաններ են տրամադրել Ադրբեջանի քաղաքացիներին, ովքեր ապօրինաբար հատել են Արցախի տարածքը:


Նոյեմբեր 24, 2014թ. 21:34

«Սաֆարովի նման ստահակներին հերոսացող երկիրը հազիվ էլ նման քայլի դիմեր, թող Հեյդարի թոռներն էլ իմանան, որ արծիվները լեռներում են ծնվում, մենք նրանց հակահարված ենք տալու եւ այն շատ ուժեղ է լինելու»


Նոյեմբեր 23, 2014թ. 01:05

«Կարծում եմ` ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը իրեն դրսևորել է որպես ոչ հումանիստ. թույլ չէր տալիս, որպեսզի մոտենային և այդ աճյունները վերցնեին:

Նույնիսկ միջազգային կազմակերպությունների բոլոր ջանքերը արդյունք չտվեցին, ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկին թույլ չտվեցին դեպքի վայր: Հայկական կողմին ի՞նչ էր մնում անել, և հայկական կողմը փայլուն կատարեց իր գործը:


Նոյեմբեր 22, 2014թ. 23:34

Թվում էր, թե պարոն Պողոսյանն ասուլիսին պետք է եկած լիներ կառավարության փաստաթղթային փաթեթն ու թեման ուսումնասիրած ու պաշտպաներ սպառողների շահերն ու իրավունքները, սակայն ճիշտ հակառակ պատկերն էր` նա հանդես եկավ կառավարության այդ սխալ ու վտանգավոր որոշման մոլի պաշտպանի դիրքերից: