«Ալ Նուսրա» եւ «Ալ Իսլամիե» խմբավորումների՝ Քեսապի վրա իրականացված գրոհը կազմակերպվել է Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ Մարտերի ընթացքում խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով օդ բարձրացած սիրիական ռազմական ինքնաթիռներից մեկը խփվել է թուրքական օդուժի կողմից։ Այդ երկրի հետ սահմանակից Քեսաբի վրա հարձակումը սկսվել էր դեռեւս մարտի 21-ին։ Իրավիճակը փոքր-ինչ կայունանալուց հետո անակնկալ կերպով տրվել էր շտապ տարհանման հրաման։ […]
TOP
Օբաման հայտարարեց՝ մենք չենք ճանաչում Ղրիմի հանրաքվեն, Պուտինը հակադարձեց՝ մենք չենք ճանաչում տեռորը: Չէ՞ք կարծում, որ Օբամայի <չճանաչել հանրաքվեն> խոսքը նշանակում է հետնահանջ ժողովրդավարության սկզբունքներից մեկից, փոխարենը գրագետ էր ՌԴ նախագահի հակադարձումը:
Ղրիմի հանրաքվեն եւ դրա արդյունքների վավերացման գործընթացի հանդեպ Հայաստանի դիրքորոշումը հստակեցնելու խնդիրը վերջին օրերին շատ է քննարկվել մամուլում։ Իսկապես, աշխարհի գերհզոր ուժերի սուր դիմակայության պայմաններում փոքր երկրների համար երբեմն ստեղծվում է մի այնպիսի կացություն, երբ թվում է, թե լավագույն դիրքորոշումը դրա բացակայությունն է։ Սկզբնական շրջանում այդպես էլ վարվում էր մեր արտգործնախարարությունը՝ իր խուսափողական հայտարարություններում արձանագրելով […]
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունն անցյալ տարվա դեկտեմբերին մի խումբ մասնագետների և վերլուծաբանների հրավիրել էր Երևան քննարկելու Սփյուռքի փոփոխվող դերը Հայրենիքի նկատմամբ:
Չպետք է “ամաչել”, այլ պետք է ԵՄ-ի առաջ հարց դնել` ինչո՞ւ ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել, իսկ Հայաստանի հետ` ոչ, այն դեպքում, երբ Հայաստանն այդ առաջարկն արել էր դեռևս սեպտեմբերի 5-ին:
Խոջալուի խաղաղ բնակիչները գնդակահարվել են ադրբեջանական զինված կազմավորումների կողմից վերահսկվող Աղդամի շրջանում և ԼՂՀ՝ Աղդամի շրջանին հարակից տարածքում։ Նրանք են կրում խաղաղ բնակիչների զոհվելու պատասխանատվությունը։
Անկախ նրանից՝ Կիեւում «իշխող» վարչակարգը լեգիտի՞մ է, թե՞ լեգիտիմ չէ, Ուկրաինայի բնակչության մի զգալի հատված հոգեբանորեն չի ընդունում իշխանության լեգիտիմությունը. մարդիկ, որոնք այսօր կանգնած են իշխանության ղեկին, չեն կարող իրենց որոշումները, հրամանները, ցուցումները պարտադրել Լվովին, Սիմֆերոպոլին, Դոնեցկին, Ղրիմին եւ այլն։
Հայաստանն այսօր հայտնվել է օրենսդրական ծուղակում՝ իր իսկ կողմից ընդունած օրենքների արդյունքում: Փաստորեն, գերին ենք դարձել դրսից մեզ պարտադրված մի շարք օրենքների, որոնց հղում անելով միջազգային տարբեր կառույցներ ժամանակ առ ժամանակ մեզ հիշեցնում են, նույնիսկ պահանջում՝ ստանձնել եք պարտավորություններ, ուրեմն խտրական վերաբերմունք չցուցաբերեք ԼԳԲՏ-ների հանդեպ:
արևմտյան ուղեղային կենտրոնները վաղուց են փնտրել ու գտել Հայաստանը ներսից քանդելու սցենարներ, որոնց շարժիչն աշխատում է այսպիսի նպատակադրմամբ. հայ հասարակության այլասերում, հավատի, բարոյականության խաթարում, հայ ընտանիքների կազմաքանդում, ասել է, թե՝ ողջ ազգային արժեհամակարգի փլուզում ու դրանց վերաձևում “ամերիկյան արժեքներին” համապատասխան:
Մենք՝ հայ արիականներն ու համախմբված հայ ազգայնականները, այսօր պաշտպանում ենք Ղրիմի՝ Ռուսաստանին վերադարձնելու պայքարը, բայց դեռ բարեկամական գործընկեր համարվող Ռուսաստանի Դաշնությունը պետք է վերոնշված հայկական տարածքների կոմունիստական կուսակցության որոշումները եւս վերանայման դնի:




