Լրահոս

Նոյեմբեր 28, 2014թ. 21:52

Խոսում են ազատության մասին, բայց խոսողների մի մասը այդ “ազատության” տարբեր օջախներից սնվողներ են, մենք դա շատ լավ ենք հասկանում, որ նստած են ճյուղին ու չեն ուզում այն սղոցել: Նմանների համար երկրի շահը երկրորդական պլանում է:


Նոյեմբեր 27, 2014թ. 01:25

Ադրբեջանը հանդես է գալիս ստատուս քվոյի դեմ, չի ճանաչում այն, չի ուզում համաձայնել ԼՂ անկախության հետ և այդ դիրքորոշումը հայտնի է: Դրա համար Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով չի բացառում պատերազմի վերսկսումը և վերջին տարիների գործողություներում թուլ է տալիս այդ ռեժիմի խախտումներ, կրակահերթեր և այլն:


Նոյեմբեր 27, 2014թ. 01:20

Դա շատ կարևոր ծրագիր է, որը մեկ օր անպայմանորեն պետք է իրականացվի: Ի դեպ, խոսքը ոչ թե նոր երկաթգծի կառուցման, այլ ընդամենը վերագործարկման մասին է: Չէ՞, որ Աբխազիան Հարավային Կովկասին կապող երկաթգիծը դեռ 20-րդ դարի առաջին կեսին է կառուցվել: Իսկ այն չի գործարկվում զուտ քաղաքական դրդապատճառներով:


Նոյեմբեր 26, 2014թ. 23:42

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկը համալրվեց հայկական եւս մեկ` չորրորդ մշակութային արժեքով: Դա լավաշն է:


Նոյեմբեր 26, 2014թ. 22:35

Մենք պետք է սեփական հարցերը լուծենք, վարենք սեփական քաղաքականություն և չսպասենք, թե արտաքին “քեռիները” մեզ ի՞նչ կասեն: Իսկ նրանք այլ բան չեն ասում, քան նպաստում, որ երկու ժողովուրդները անդադար իրար դեմ ելնեն ու իրար սպանեն:


Նոյեմբեր 26, 2014թ. 02:33

Վերջին տարիներին մեծանում են թուրք մտավորականների, գիտաշխատողների, լրագրողների և իրավապաշտպանների շարքերը, որոնք համարձակ դիրքորոշում են դրսևորում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ՝ ընդդեմ իրենց կառավարության ժխտողականության:


Նոյեմբեր 26, 2014թ. 01:06

Ո՞րն է ադրբեջանահայության տեղը 1988-ին սկսված մեր ազգային շարժման մեջ: Ո՞րն է նրա դերը տարածաշրջանային գործընթացներում և մեր գոյապահպանության հեռանկարում: Ի՞նչ դերակատարություն ունի մեր ժողովրդի այդ հատվածը ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդի փուլում: Հնարավո՞ր է արդյոք հասնել հակամարտության արդարացի կարգավորման՝ չտալով նրա հիմնական զոհի անունը:


Նոյեմբեր 26, 2014թ. 01:00

Ինչպես հայտնի է, կառավարությունը վերջերս հավանություն է տվել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Մինչ առողջապահության նախարարության պատասխանատուները գովաբանում են այս ծրագիրը՝ հարցով հետաքրքրված մասնագետները ահազանգում են հնարավոր վտանգների ու ռիսկերի մասին: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ ահազանգում է, որ ծրագիրն ուզում են ներդնել […]


Նոյեմբեր 26, 2014թ. 00:40

Արցախյան վերջին զարգացումների եւ այդ հարցում միջազգային կառույցների արձագանքի մասին ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է Արցախի վարչապետ Արա Հարությունյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ. -Պարոն Հարությունյան, նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված հայկական ուղղաթիռի հարցով Ղարաբաղյան հիմնահարցով զբաղվող միջազգային կառույցների արձագանքը բավարար համարու՞մ եք: -Բնականաբար, բավարար չի կարող համարվել միջազգային կառույցների արձագանքը, քանի որ արդյունք չի ունեցել […]


Նոյեմբեր 26, 2014թ. 00:38

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպի, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի գործողությունների եւ միջազգային կառույցների արձագանքի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ: Նրա կարծիքով մեր կողմի սխալն այն է եղել, որ ՄԻ-24 ուղղաթիռը հասել է մինչեւ չեզոք գոտի: «Ուղղաթիռները […]