Լրահոս

Փետրվար 15, 2014թ. 20:53

Մինչ հարցուպատասխանը, Հանրապետության Նախագահը շնորհավորել է ԵԿՄ նորընտիր վարչության բոլոր անդամներին, այդ թվում՝ միության նախագահին և փոխնախագահներին՝ դարձյալ պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ նրանց համար դա, իրոք, մեծ պատասխանատվություն է: Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել ԵԿՄ վարչությանը և պատրաստակամություն հայտնել պատասխանել համագումարի մասնակիցների բոլոր հարցերին: Հարց- Սոնա Ռեչելյան- ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհի, «Երիտասարդ երկրապահ» […]


Փետրվար 15, 2014թ. 15:13

Փետրվարի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լիարժեք ֆորմատի վերականգնման ցանկություն էր հայտնել: Ըստ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար օրակարգային է դառնում այն, ինչ տարիներ շարունակ հայկական կողմը հայտարարել է` պահանջելով Ստեփանակերտի վերադարձ բանակցությունների սեղանին: «Այս մասին հայտարարվել է բազմիցս եւ հիմա տեսնում ենք, […]


Փետրվար 14, 2014թ. 13:12

ՀՀ ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները համատեղ հայտարարում են. «Կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ հասարակության ընդվզումը նոր զարգացումներ է արձանագրում: Գիտակցելով, որ իրենց սահմանադրական իրավունքները ոտնահարվում են, որ նվազում են մարդկանց իրական եկամուտները՝ արդեն ամբողջական աշխատանքային կոլեկտիվներ են բողոքի ակցիաներ կազմակերպում: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, երկաթուղու, մետրոյի, էլեկտրական ցանցերի աշխատակիցների՝ վերջին օրերի […]


Փետրվար 14, 2014թ. 01:33

Հարցազրույց ՀՀԿ պատգամավոր ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ -Հաճախ է ասվում, թե կուտակային համակարգի դեմ մարդիկ ընդվզում են, քանի որ վատ են տեղեկացված, թե PR-ը լավ չի կազմակերպված: Սակայն իրականում խնդիրը ոչ թե վատ տեղեկացված լինելն է, այլ այն համոզմունքը, որ ներդրվում է երկրի համար խիստ վտանգավոր համակարգ: Ի՞նչ կասեք այս մտահոգության առնչությամբ: -Իմ 20 տարվա գործունեության […]


Փետրվար 14, 2014թ. 01:09

Մահիր Օզքան Պատմական, աշխարհագրական և մշակութային ասպեկտներից ելնելով՝ համշենական ինքնությունը հնարավոր է հասկանալ միայն հայկական և թուրքական ինքնությունների համատեքստում: Անկասկած, ամենակարևոր պատճառը կրոնական, լեզվական և մշակությաին ապաինտեգրումն է, որը համշենցիներն ապրել կամ էլ ստիպված են եղել ապրել: Խոսքը գնում է մարդկանց մասին, ովքեր այսօր իրենց համարում են հայկական, թուրքական, համշենցու, քրիստոնեական, իսլամական, աթեիստի և այլ […]


Փետրվար 13, 2014թ. 22:01

Տպավորությունն այնպիսին է, որ երբ որոշ եվրոչինովնիկներ ՙգլուխ չեն հանում՚ մեր արտաքին քաղաքականությունից, ապա կոշտացնում են իրենց դիրքորոշումը ղարաբաղյան հարցում: Որքանո՞վ է սա արդարացված և արդյունավետ քաղաքականություն հենց Եվրոպայի համար:


Փետրվար 13, 2014թ. 21:52

168.am լրատվական կայքը հրապարակել է «Եվրոպական փաթեթ» կոչվող փաստաթուղթ՝ բաղկացած 20 կետերից, որը պաշտոնապես կոչվում է «Արևելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո»: Բրյուսելյան գործընկերները լրատվամիջոցին տրամադրել են այս փաստաթղթի պաշտոնական, սակայն աշխատանքային տարբերակը: Այն բավական ուշագրավ կետեր է պարունակում՝ քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, բացի այդ, հատկանշական է` անվտանգության և էներգետիկ ոլորտներում Արևելյան գործընկերության երկրներին Եվրամիության աջակցության […]


Փետրվար 13, 2014թ. 21:49

Անտեսելով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ կոչերը` մասնավորապես` Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում հայտարարված ավանդական զինադադարի պահպանման կապակցությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կրակոցներ արձակել հայկական դիր¬քերի և բնակավայրերի ուղղությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ըստ ՊՆ–ի՝ սա հիմք է տալիս […]


Փետրվար 13, 2014թ. 21:45

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարության մեջ անհանգստություն են հայտնել Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրական նոր սահմանափակող փոփոխությունների կապակցությամբ, տեղեկացնում է haqqin.az-ը։ «Բարձրագույն ներկայացուցիչն ու հանձնակատարը մտահոգված են Ադրբեջանում ՀԿ-ների նոր սահմանափակումներով, որոնք սահմանափակում են անկախ քաղաքացիական հասարակության գործունեության […]


Փետրվար 13, 2014թ. 21:30

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական-հասարակական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, թե` հայկական կողմը խախտել է Սոչիի օլիմպիադայի ընթացքում «օլիմպիական հրադադարը» պահպանելու` ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը, իսկ դա ըստ Հասանովի, նշանակում է, որ Հայաստանը հետաքրքրված չէ կառուցողական երկխոսության կայացմամբ: Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով վերոնշյալ հայտարարությունները, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը նշեց, որ Ադրբեջանի […]