Լրահոս

Փետրվար 5, 2014թ. 23:53

Ֆրանսիան 1999 թվականին ստորագրել է Եվրոպայի տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան, սակայն Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը հետագայում այդ համաձայնագիրը սառեցրել է: Առայժմ Ֆրանսիայի խորհրդարանին չի հաջողվում հաղթահարել Սահմանադրական արգելքը: Ֆրանսիայի խորհրդարանում Եվրոպայի տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի կիրառման նպատակով Սահմանադրական փոփոխությունների նախագծի առաջարկն անցյալ շաբաթ անհրաժեշտ կողմ ձայներ չհավաքեց և փոքրամասնությունների լեզուների պաշտպանությունը Ֆրանսիայում […]


Փետրվար 5, 2014թ. 23:40

Ժամանակ առ ժամանակ սոցիալական ցանցերում ու զանազան լրատվամիջոցներում հանդես են գալիս հայտնի, ոչ այնքան հայտնի կամ պարզապես անհայտ մտավորականներ կամ իրենց մտավորական համարողներ և նախահարձակ ցասումով դատափետում այս կամ այն քաղաքացիական նախաձեռնությունը կամ բանավեճ-քննարկումը։ Առանձնապես տարակուսելի և անընդունելի ոչինչ չկա այս ամենում, ի վերջո՝ յուրաքանչյուր ոք ինքն է առաջին հերթին պատասխանատու սեփական պատվի համար և […]


Փետրվար 5, 2014թ. 23:14

Չեխիա կատարած պետական այցի շրջանակներում նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ հարցազրույց է տվել «Lidove noviny» «Ժողովրդական նորություններ» թերթին, որից մի հատված ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը։


Փետրվար 5, 2014թ. 22:39

Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Մասիս Աբրահամյանը 2014 թվականի փետրվարի 4-ին այցելեց Հաագայում Շվեյցարիայի դեսպանություն և հանդիպեց դեսպանորդներ՝ Անյա Զոբրիստ Ռենտենարի և Ֆիլիպ Բրանդի հետ: Հանդիպման նպատակն էր՝ Շվեյցարիայի կառավարությանը փոխանցել խնդրագիր հոլանդահայության անունից, առ այն, որ Մարդու Իրավունքների Եվրոպայի Դատարանի որոշումը Հայոց Ցեղասպանության ժխտող՝ Փեռինչեկի վերաբերյալ բողոքարկվի այդ երկրի արդարադատության նախարարության կողմից: Հանդիպմանը […]


Փետրվար 5, 2014թ. 22:32

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Զրուցակիցները քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը և դրանից բխող հետևանքները: Անդրադառնալով հունվար ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ դրանք հակասում են անցած […]


Փետրվար 5, 2014թ. 16:09

Այսօր Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատում կայացել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը, տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից: Գործով հայցվորը նշում է, որ ինքը ստիպված է եղել լքել իր տունը 1992թ-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով։ ՄԻԵԴ դիմումատուն եղել է 1929թ-ին ծնված Մինաս Սարգսյանը, ով մահացել է 2009թ-ին։ Մինաս Սարգսյանի որդին […]


Փետրվար 5, 2014թ. 00:21

Եթե մենք այս հարցի պատասխանը շիտակ չհնչեցնենք, ու եթե այն չդաջվի մեր գործընկերների գիտակցության մեջ, ապա, կներեք, այս համագործակցությունը կլինի խեղված, միակողմանի, ու տպավորություն կստեղծվի, թե մենք անընդհատ խնդրողի դերում ենք: Բայց մենք չենք խնդրում…


Փետրվար 2, 2014թ. 20:48

Արեւմուտքի կողմից մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ, այդ պատրվակով իրականացվող մարդկության այլասերման քաղաքականության վերաբերյալ է մեր հարցազրույցը Համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի համանախագահ, աստվածաբանության դոկտոր ՍԱՄՎԵԼ ՆԱՎՈՅԱՆԻ հետ: –Ո՞ր ասպարեզներում են դրսեւորվել ու դրսեւորվում քրիստոնեության դեմ ուղղված մարտահրավերները: -Նախ, աշխարհայացքային պատերազմում: Դրա առավել հայտնի օրինակներից է մարտնչող աթեիզմը: 19-րդ դարի աթեիստ փիլիսոփա Նիցշեն քրիստոնեությունը համարել […]


Փետրվար 2, 2014թ. 20:17

Մենք դիմացանք պատերազմին, դիմացանք՝ շատ դժգոհ լինելով ՀՀՇ-ի իշխանությունից, իսկ սոցիալական վիճակն այն ժամանակ անհամեմատ վատ էր: Բայց դիմացանք, որովհետև կար տեսլական: Իսկ այսօր այն չկա և եթե խոսքը միայն լավ ապրելու մասին է, այդ դեպքում գործում է ՙորտեղ հաց, այնտեղ կաց՚ սկզբունքը:


Փետրվար 2, 2014թ. 19:57

Միայն վերջին 3-4 տարիներին մեզանում մի քանի տասնյակ զանազան-զարմանազան կայքեր են գործարկվել, ըստ որում՝ դրանց մեծ մասը «համեստորեն» հորջորջվում է լրատվական կայք: Կարելի է կարծել, թե Հայաստանում լրագրողների ինկուբացիոն բազմացման հատուկ սարք են հորինել եւ դրանք շատանում ու շատանում են: Սակայն նման կայքերի մի զգալի մասի լրահոսին նետված թռուցիկ հայացքն իսկ բավական է համոզվելու, որ […]