Լրահոս

Հունվար 28, 2014թ. 12:34

Այցի շրջանակում նա Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը. հայտնում է Газета.Ru-ն:ց «Նման դեպքերը հիշելը միշտ ցավոտ է, սակայն` անհրաժեշտ»,- ասել է նա: Օլանդը նաև ավելացրել է, որ Ֆրանսիան ցեղասպանությունը ժխտելու համար պատասխանատվություն սահմանող օրինագիծ կընդունի:


Հունվար 28, 2014թ. 12:04

17:51 – 27.01.2014 Հունվարի 19-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից իրականացված դիվերսիան, որի հետեւանքով զոհվեցին մեկ հայ և մի քանի ադրբեջանցի զինծառայողներ, գրեթե աննկատ մնաց միջազգային հանրության, այդ թվում` նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների կողմից: Սադրիչ գործողություններից անմիջապես հետո արձագանքեց միայն ԱՄՆ-ը` ի դեմս պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Մերի Հարֆի, ով ընդամենը հերթապահ հայտարարությամբ հանդես եկավ` բռնություններից […]


Հունվար 28, 2014թ. 11:25

Դեռ 2000-ից Հայաստանում խոսվում է ձախ ուժերի համախմբման անհրաժեշտության մասին, առաջամարտիկի դերում Հայաստանի դեմոկրատական (ՀԴԿ) և Սոցիալ-դեմոկրատական հնչակյան (ՍԴՀԿ) կուսակցություններն են: 2011-ին նրանք դարձյալ միավորման նախաձեռնությամբ հանդես եկան, ձախերը նպատակ ունեին անգամ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց նրանց հերթական փորձերն ի դերև եղան: Սակայն համախմբման հույսը չկորավ: Այսօր ձախերի միավորման հայտ ներկայացնողի դերում ՍԴՀԿ նորընտիր վարչությունն […]


Հունվար 28, 2014թ. 11:16

«Մենք պրոհայաստանյան ենք ու պրոհայ: Ինչպես նաեւ, ՍԴՀԿ-ն մշտապես կողմ է եղել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների խորացմանը որպես Հայաստանի ազգային անվտանգության երաշխավոր դաշինք: Դրանով հանդերձ, մենք որեւէ աշխարհաքաղաքական ուժի «պրոն» չենք եւ որեւէ աշխարհաքաղաքական ուժի շահերի լոբբինգով չենք պատրաստվում զբաղվել Հայաստանում»,- վստահեցնում է ՍԴՀԿ ատենապետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ:


Հունվար 28, 2014թ. 11:11

«Մինսկի խմբի համանախագահները դժբախտաբար ճիշտ որակում չեն տալիս սահմանի երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած սադրանքներին ու դրանց հետեւանքներին, եւ այդ մոտեցմամբ իրականում ինչ-որ տեղ խրախուսում են Ադրբեջանի խափանարար քայլերը։ Անհրաժեշտ է միջազգային հանրությանը հստակ ցույց տալ, որ այդ «հավասարակշիռ» մոտեցումը ավելի շուտ մեղսակցություն է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը, եւ պետք է դրան վերջ տրվի՝ այդ ձեւով բանակցությունները շատ […]


Հունվար 28, 2014թ. 10:54

Այսօր հայոց բանակի տոնն է, ինչի առթիվ սրտանց շնորհավորում ենք մեր սպաներին ու զինվորներին: Բանակը մեր պետության ամենակայացած ու, անկասկած, ամենակարեւոր կառույցն է: Այո, ամենակայացածն է, բարելավման ու լուծման կարիք ունեցող իր խնդիրներով հանդերձ: Բանակն է, որ գործնականում ապահովում է հայկական զույգ պետությունների անվտանգությունը: Բանակ, որ չնայած արդեն 20 տարվա «հրադադարի ռեժիմին», գտնվում է շարունակական […]


Հունվար 28, 2014թ. 10:49

Հունվարի 28-ին ավանդաբար նշվող հայոց բանակի օրը թերեւս ոչ մի բանով չտարբերվեր նախորդ տարեդարձերից, եթե հունվարի 19-20-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի ճակատային գծի հյուսիս-արեւելյան հատվածում տեղի ունեցած հայտնի դեպքերը լուրջ ցնցում չառաջացնեին մեր ժողովրդի գիտակցության մեջ։ Նման դիվերսիաները հետ մղելու ընթացքում նախկինում էլ էինք զոհեր ունենում, բայց նրանց հրաժեշտի արարողությունները սահմանափակվում էին սոսկ մարդկայնորեն հասկանալի՝ անկեղծ […]


Հունվար 25, 2014թ. 21:45

Արևմուտքի կարգախոսն է՝ ո՜չ ազգային, կրոնական, մարդկային ու ավանդական արժեքներին, կարգախոս, որ կյանքի է կոչվում լիբերալ գաղափարախոսությունը զենք դարձրած: Ի՞նչ է սա, եթե ոչ աշխարհի ժողովուրդներին, նրանց ինքնությանն ու պետական ինքնիշխանությանն ուղղված լրջագույն մարտահրավեր:


Հունվար 25, 2014թ. 19:46

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Վերջերս Միացյալ Նահանգների Քոլգեյթի համալսարանի հումանիտար գիտությունների պրոֆեսոր Փիթեր Բալաքյանը վերլուծական մի հոդված էր գրել հետևյալ վերնագրով` «Խզված կապ. հայկական գործարար համայնքը և մշակույթի կերտումը»: Բալաքյանն իր հոդվածում ափսոսանք է հայտնում, որ ամերիկահայ համայնքին չհաջողվեց աջակցել Հայոց ցեղասպանության առաջարկված ցուցահանդեսին Իլինոյիսի Հոլոքոստի թանգարանում, 2015 թվականին Ցեղասպանության հարյուրամյակի […]


Հունվար 25, 2014թ. 19:34

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը լայնածավալ մարտական գործողությունների սկսումը քիչ հավանական է համարում: Ս. Օհանյանը հարկ համարեց բոլոր կողմերին հիշեցնել, որ Արցախի խնդիրն արդեն իսկ լուծվել է ռազմական ճանապարհով…