Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Իտալիա կատարած այցելության երկրորդ օրը պատասխանել է լրագրողների հարցերին. հայտնում է haberler-ը: «2014-2015 թվականները կարևոր են լինելու: Թուրքիան միջազգային տարբեր մարտահրավերների առաջ է կանգնելու: 3-4 տարի առաջ մտածում էինք, որ մի քանի «ընկեր» պետություններով շրջապատված երկիր ենք: Սակայն մեր պետությունը բազում աշխատանքներ է տանում` Թուրքիայի հետ ընկեր լինելու արժեքը հաստատող գործերը […]
Լրահոս
Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից թույլ տրված կրակահերթերն ու սահմանի վրա լարվածության պահպանումը իրենց իսկ վախի եւ հիսթերիայի դրսեւորումն է: Ամեն կրակոց իր մեջ բողոք ու պահանջարկ է ներկայացնում, ուստիեւ հիսթերիայից մեկն էլ, հավանաբար, ուղղված է Հայաստանի` Մաքսային միություն մտնելու հանգամանքին, որի արդյունքում մեր պետությունն էլ ավելի կհզորանա: Իսկ ո±ւմ ձեռնտու չէ մեր հզորությունը, իհարկե` մեր […]
Ադրբեջանական vesti.az-ի հետ զրույցում Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակի դերը ստանձնած` ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի անդամ, Կրոնի և քաղաքականության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մաքսիմ Շևչենկոն այսպես ձևակերպեց Ռուսաստանի դիրքորոշումը . «ՀԱՊԿ-ի իրավասությունները չեն տարածվում ԼՂ տարածքի վրա: ԼՂ տարածքում հնարավոր ռազմական գործողությունները չեն համարվում Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ: Ռուսաստանը ձևականորեն ոչ մի կերպ […]
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հրադադարի խախտման դեպքերի հաճախացմանը: ՌԴ ԱԳՆ-ի կայքում տեղադրված հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Մեր մտահոգությունն ենք հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ: Վերջին օրերին շփման գծում և սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախացման արդյունքում զինծառայողների շարքերում զոհեր կան: Հաղորդվում է […]
Օջալանը լինելով թուրքական պետության գերին՝ փաստորեն առաջադրանք կատարեց: …նա խորհուրդ է տալիս հայերին «չխաբվել արտասահմանյան կապիտալի աղբյուրների սոսկալի խաղերին», այսինքն՝ Սփյուռքին, որը պայքար է մղում Ցեղասպանության ճանաչման համար:
Չեխիայում պետական այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է այդ երկրի նախագահ Միլոշ Զեմանի հետ: Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Չեխիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ «Ազատություն»ռադիոկայանի լրագրողը հարց է ուղղել ՀՀ նախագահին, թե, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, հայկական կողմն այնքան ջանասիրաբար է լծվել ՄՄ-ին միանալու գործին, որ իրենք չեն […]
ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 2014թ. հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ […]
Այսօր ադրբեջանցի «հավատի զինվորները» Սիրիայում են կռվում: Ադրբեջանական իշխանությունները ադրբեջանցի ահաբեկիչների միջոցով նախապատրաստում են ապագա Ղարաբաղյան պատերազմի համար նախատեսվող պրոֆեսիոնալների բանակը…
Վերջին օրերին թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները անընդհատ լուրեր են տարածում սահմանագծին լարվածության պահպանման ու Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի կուտակումների մասին: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը, մեկնաբանելով վերոնշյալ լուրերը, նշել է, որ իսկապես, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից իրականացված հարձակումների ու դիպուկահարների ակտիվության հետեւանքով, լարվածությունը սահմանագծին պահպանվում է: Ս.Հասրաթյանը հաստատել է […]
Մանուչարյանի հետ համաձայն եմ այն հարցում, որ արեւմտյանն իր էությամբ այսօր հակաեվրոպական է, որովհետեւ Եվրամիությունը գնաց հեշտացված ազատությունների ճանապարհով: Եվ մեզ էլ, երբ փորձեցինք եվրաինտեգրվել, պարտադրեցին օրենքներ, որոնք, կարծում եմ, մեզ հարիր չեն:




