Լրահոս

Նոյեմբեր 8, 2013թ. 00:08

Անցյալ ամիս առաջին անգամ այցելեցի Ճապոնիայի հիասքանչ երկիրը: Տոկիոյի Նարիտա օդանավակայանում ոտքս դնելուն պես, կարծես թե հայտնվեցի մի սյուրռեալիստական երկրում. այնքան լավն էր, որ աչքերիս չէի հավատում… Առաջին բանը, որ նկատում ես՝ ճապոնացիների ծայրաստիճան քաղաքավարությունն է: Հյուրերի առջև շարունակ խոնարհվելով նրանց ողջույնն անհամեմատ ավելի հարգալից է, քան մեր սովորական ձեռքսեղմումը: Ես զարմացա, երբ պարզեցի, որ […]


Նոյեմբեր 6, 2013թ. 01:40

Հայրենասիրության սուրը վսեմագույն անձնազոհության գիտակցումն է, որ շարժվելիս շրջապատը ողողում է կյանքի լույսով: «Մատյան արևագալի» Վարդան Ռոբերտի Ստեփանյանը ծնվել է 1966թ. մարտի 9-ին, Երևանում: Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել գրադարանում, ուր մայրն էր աշխատում: Գրքեր, գրքեր, գրքեր: Շրջապատված էր Թումանյանով, Չարենցով, Շիրազով, մեծանում էր գրքերի աշխարհում, խաղում էր դրանցով: 1973-ից հաճախում է Երևանի Հ. […]


Նոյեմբեր 6, 2013թ. 01:33

Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովի նոյեմբերի 4-ի նիստում, համաժողովի պատվիրակների միաձայն քվեարկությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընտրվեց Եկեղեցիների Համաշխարխային խորհրդի նախագահ՝ առաջիկա ութ տարիների համար: ԵՀԽ նախագահությունը բաղկացած է ութ անդամից:


Նոյեմբեր 3, 2013թ. 17:28

«Ձեւն ու բովանդակությունը միմյանց փոխկապակցված են: Կարեւորն ու առաջնայինը բովանդակությունն է, ինչպե՞ս մենք պետք է ձեւակերպենք այն բովանդակությունը, որի շրջանակում շարունակելու ենք աշխատել Եվրամիության հետ: Սա էլ կարտացոլվի հստակ ձեւի՝ փաստաթուղթի մեջ: Նոյեմբերին տեղի կունենա վիլնյուսյան գագաթաժողովը, որից հետո կյանքը կշարունակվի իր բնականոն հունով, կշարունակվի նաեւ ԵՄ հետ մեր գործընկերությունը: Այսինքն՝ Վիլնյուսում ստորագրվելիքը չի լինի […]


Նոյեմբեր 3, 2013թ. 17:26

Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքական եւ հասարակական որոշ շրջանակներում տարածված կարծրատիպին, թե Մաքսային միության «վերջը» ԽՍՀՄ վերականգնումն է՝ անդամ-երկրների տնտեսական եւ քաղաքական անկախության կորուստը։ Պատասխանելով մեր այս հարցին, ՕԵԿ փոխնախագահ ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ երեկ նշեց. «Համաձայն չեմ այդ տեսակետին։ Պատմությունը ցույց է տալիս, որ ինչպես մարդը, այնպես էլ պետությունները, տարածաշրջանները չեն կարող երկրորդ անգամ նույն գետը մտնել՝ […]


Նոյեմբեր 3, 2013թ. 17:25

«Չեմ կարծում, թե որեւէ մեկի համար գաղտնիք է կամ անակնկալ, որ Հայաստանն իր անվտանգության նկատառումներից ելնելով առավել սերտացնում է իր հարաբերությունները ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ: Հայաստանն ու Ռուսաստանը մեկմեկու համար կարեւոր, օգտակար երկրներ են, ի դեպ, Հայաստանը Ռուսաստանի համար կարեւոր է նաեւ հայապատկան Արցախով: Վստահ եմ, որ ռուսական կողմի համար ձեռնտու է ուժեղ Հայաստանի գոյությունը: […]


Նոյեմբեր 3, 2013թ. 16:16

Թե իրականում ի?նչ գործունեությամբ են գրանտակեր հկ-ները զբաղված Հայաստանում, իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը -ի թղթակցին ներկայացրեց հետևյալ պատկերը: : Իրավապաշտպանը նաև նկատում է, թե Հայաստանին որպես վատ վիճակում գտնվող երկիր ներկայացնելը ձեռնտու է միջազգային կազմակերպությունների հայաստանյան աշխատակիցներին` հայ, թե օտարազգի, քանի որ դա հնարավարություն է տալիս նրանց պահպանելու իրենց բավական բարձր վարձատրությամբ աշխատատեղերը: :


Նոյեմբեր 2, 2013թ. 01:54

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկին հայտարարել է. «Եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղում, ապա Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը ռազմական գործողություններ կսկսի՝ համաձայն ՀԱՊԿ շրջանակում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների»: Առաջին անգամ…


Նոյեմբեր 1, 2013թ. 01:42

-Հայաստանն ու Արցախը դարերով են եղել միասին, իսկ արդեն 22 տարի է, որ միասին աշխատում են որպես պետական միավորներ: Եվ այդ աշխատանքը շատ սերտ է: Հարցին հակիրճ կպատասխանեմ՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերը մեկ միասնություն են:


Նոյեմբեր 1, 2013թ. 01:21

Ազգային ժողովում շարունակվող 2014 թվականի բյուջետային քննարկումների շրջանակում խորհրդարան էր ժամանել փոխարտգործնախարար Զոհրապ Մնացականյանը: Իսկ փոխնախարարին ուղղված պատգամավորական հարցերը ոչ այնքան բյուջետային, որքան քաղաքական բնույթ ունեին: . ԱԳ փոխնախարարի պատասխանը Սերգեյ Գլազևին , դիմելով նախարար Նալբանդյանի փոխարեն խորհրդարան ժամանած փոխարտգործնախարար Զոհրապ Մնացականյանին ասաց եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու դիվանագետ պաշտոնյային խնդրեց […]