«Մեր մեծերի արվեստագետների անունների, նման խայտառակ կիրառումը տգիտության հետեւանքն է։ Դրանից հետո ո՞ր երեխան կասի, թե Թումանյանը, Քոչարը, Կոմիտասը կամ Մեսրոպ Մաշտոցն իրականում ովքեր են եղել, եթե նրանց անուններն ամեն օր կարդում է այդ խորտկարանների շեմին, եւ նրանց մասին իր պատկերացումները ձեւավորվում են սննդի միջոցով»
Լրահոս
Աշխարհի 110 երկրներում գործող 349 եկեղեցիների շուրջ 560 միլիոն անդամ ունեցող այս ամենաազդեցիկ էկումենիկ կազմակերպությունը իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն ու հայ ժողովրդին՝ 2015 թվականին նախատեսվող Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների պատշաճ կազմակերպման եւ միաժամանակ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու նրա համար արդարացի հատուցման հասնելու հարցերում։
Թե ինչու Ալբերտ Մկրտչյանը չմասնակցեց ռուսաստանյան հաղորդմանը` կարելի է գլխի ընկնել: Եղբոր անունը ոչ ճշմարտացի փաստերի հիման վրա նկարահանած ֆիլմում վարկաբեկելուց հետո նա դժվար թե երկրորդ անգամ ցանկություն հայտներ մասնակցելու հերթական շոուին, որի ժամանակ նորից պետք է ընկնեին սենսացիայի հետեւից ու խեղաթյուրված փաստերը իրականի տեղ ներկայացնեին:
Եղել են նաեւ առաջարկներ շենքի մի հատվածում Հայաստանի ավիացիայի թանգարան հիմնադրելու կամ շենքը Հայաստանի փոքր ավիացիայի զարգացման համար օգտագործելու մասին:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած ելույթում անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, ինչպես նաև հայ–թուրքական սահմանի վերաբացմանը՝ կարծիք հայտնելով, որ արդարացի կլիներ, եթե Թուրքիան իր հեղինակությունն օգտագործեր Ադրբեջանի վրա ազդելու համար։ Էդուարդ Շարմազանովի ելույթում ասվում է.Հարգելի խորհրդարան, Հարկ է նշել, որ վերջին շրջանի արտաքին քաղաքական օրակարգը բավականին հագեցած էր: Մինսկում […]
Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում հանրապետության նախագահի կողմից վերաառաջադրված Իշխան Զաքարյանը դեռ անցած շաբաթվանից ակտիվ հանդիպումներ էր ունենում ԱԺ խմբակցությունների հետ, եւ լրագրողների աչք ու ականջից հեռու՝ ազատ ռեժիմով, պատասխանում մասնավորաբար ընդդիմադիրների «սուր-սուր» հարցերին: Ու չնայած դրան, ընդդիմությունը «tet a tet»-ով չբավարարված, երեկ դարձյալ տրվեց գայթակղությանն ու, ինչպես սպասվում էր, ՎՊ նախագահի վերընտրությունը վերածեց իշխանության հասցեին […]
Հարցազրույցը տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ – Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Հայաստանի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրն այլևս ստորագրված է: Ծանո՞թ եք հուշագրի բովանդակությանը, ի՞նչ է այն ենթադրում: -Հուշագրի բովանդակությունը մանրամասնորեն հասու չէ հանրությանը, հայտնի է այնքանով, որքանով տեղեկատվություն տարածեցին լրատվամիջոցները: Իսկ, ընդհանուր առմամբ, ստորագումը պետք է դիտարկել որպես կարևոր քայլ այդ համագործակցության դաշտում: Ստորագրումը […]
Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող մարդը բազմիցս է աշխարհի ամենաբարձր ամբիոններից շարքային ստեր ասում, աշխարհի «աչքերին» նայելով կեղծիքը ներկայացնում որպես իրականություն:
Զվեշտալի է, որ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում Շանթի ու նրա շուրջ հավաքված դեռ հասունության շեմը չհատած դեռահասների գործողությունները սկսեցին դիտարկվել իբրեւ սադրանք, որը հրահրել էին արեւմտյան կամ ռուսական շահերի սպասարկողները: Բայց ամենաանհավանական վարկածը, որը, ի դեպ, ամենից շատ պտտվում է ֆեյսբուք սոցիալական ցանցում, երթի մասնակիցների մեջ իշխանամետ սադրիչներ փնտրելն է, ովքեր էլ, իբրեւ թե, բախում […]
«Այն Եվրոպան, որը ժամանակին մեզ կրթել է, մեր աչքերի առջեւ փոխվում է։ Այնտեղ ձեւավորվել է այլասերների մի համայնք, որի անունը դրել են ԼԳԲՏ։ Այդ համայնքը սողալով, կամաց-կամաց բարձրանում է իշխանության գլուխ։ Այսինքն՝ Եվրոպայում դա խրախուսվում է՝ օրենքներ են ընդունվում, որ նրանք իրավունք ունեն ամուսնանալու, երեխա որդեգրելու։ Իրենք այդ ճանապարհն են ընտրել՝ իրենց գործն է. մե՞նք […]




