<Վաղ թե ուշ ամեն ինչ իր տեղը կընկնի: Կունենանք նորմալ պետություն, ժողովրդավարական համակարգ, մարդու իրավունքների պաշտպանություն։ Մի՛ մտածեք՝ այդ ամենը լինելու է։ Չեմ ասում՝ մի մտածեք, տանը նստեք։ Ո՛չ, պայքարե՛ք, բայց դա լինելու է»։
Լրահոս
Ամեն դեպքում «Ժառանգության» նախագահի վրա այսօր անասելի մեծ բեռ է դրված, որը եթե չկարողացավ տանել, տանուլ է տալու իր քաղաքական ապագան` մարդկանց մղելով խորագույն հուսահատության:
Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողությունը անակնկալ էր ոչ միայն Հայաստանի համար, այլեւ դրսում: Մասնավորապես, ռուսական քաղաքական վերնախավում նույնիսկ փոքրիկ իրարանցում կատարվեց հայաստանյան վերջին զարգացումների վերաբերյալ: Պուտինի շրջապատում կասկածում էին, որ այս ամենի հետեւում կարող էին կանգնած լինել ամերիկյան որոշ շրջանակներ` համոզված լինելով, որ իբր Րաֆֆին «ամերիկացիների մարդն է»: Ավելին, ռուսներին թվում էր, […]
Վրաստանում վերացման եզրին կանգնեց հայկական գործոնը, որի վերականգնման համար տարիների ջանքեր են պետք: Ահա թե ինչ տվեց «վանբայբուրդիզմը» Վրաստանում: Գալով «գեղամյանիզմի» ազդեցությանը ՀՀ-ում, պետք է խոսել արժեքների մասին…
Վերջին օրերին հերթական անգամ ականատեսն ենք Թուրքիայի նէոօսմանիզմով յղփացած արտգործնախարար Դաւութօղլուի հիստերիկ բարբաջանքներին: Իսկ Թուրքիայի նէոօսմանիզմի արդի դոկտրինայում գրեթէ հաւասարապէս պատուհասի դեր է վերապահւած թէ՜ Հայաստանին, եւ թէ՜ Իրանի Իսլ. Հանրապետութեանը
Զորի Բալայան.<Տարիներ անց, միլի մեջլիսի նիստերից մեկում, Նախիջեւանից պատգամավոր ընտրված Հեյդար Ալիեւը բացեիբաց խոստովանեց, թե իրեն խանգարել են կենսագործել Ղարաբաղում հայության վերացման եւ, ինչն արդեն արվել էր Նախիջեւանում, հայկական ինքնավար կազմավորման փաստացի լուծարման ծրագրերը>:
Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքում ելույթ ունեցավ ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը: Նա շնորհավորեց ժողովրդին ու Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հաղթանակի կապակցությամբ: «Այս օրերին հիմնական անհանգստությունն այն է, թե՝ Աստված, էս անգամ գոնե կհաջողե՞նք, թե չէ: Դա կախված է մեր բոլորի վճռականությունից: Րաֆֆի Հովհաննիսյանն ինչքան էլ վճռական լինի, միայնակ ոչինչ չի կարող անել, եթե մենք չլինենք վճռական: Այդ […]
Դիտորդները ինչ ուզում են թող գրեն, մեկը ուզում է, որ զիջենք Արցախի, ցեղասպանության հարցում, մեկը լավ է գրում, ինչ ուզում են թող գրեն, Հայաստանի ճակատագիրը որոշում է Հայաստանի քաղաքացին, հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հանրահավաքում: Նա նշել է, որ վաղը հանրահավաքի ժամանակ ժողովրդին կդիմեն ամենատարբեր գործիչներ: «Մեր պայքարը երկարատեւ է», հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա […]
Հանրապետական կուսակցության կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը տեղեկացրել է, որ իրենք քննարկում են փետրվարի 21-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հարցը: Հանրապետականը նախապես իրազեկել էր քաղաքապետարանին, որ վաղը՝ ժամը 15։00-21։00-ն Ազատության հրապարակում հանրահավաք պետք է անցկացնի: Սակայն իր համակիրների հետ միասին Ազատության հրապարակում գտնվում է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Սիրիայի ապստամբները վերջնագիր են ներկայացրել “Հեզբոլլահ” շարժմանը՝ պահանջելով Լիբանանի շիաներից չխառնվել իրենց երկրի ներքին գործերին: Ընդդիմադիրները հայտարարել են, որ “Հեզբոլլահի” զինյալներին ընդունելու են որպես իրենց թշնամիներ դրանից բխող բոլոր հետևանքներով, եթե շիա ծայրահեղականները 48 ժամվա ընթացքում չդադարեցնեն հարձակումները սիրիական գյուղերի վրա, որոնք աջակցում են ապսամբներին: Հակառակ դեպքում, Սիրիայի սունիները խոստացել են համարժեք հարվածներ հասցնել Լիբանանի՝ […]




