Այսօր ՍԴՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հայ երեք ազգային կուսակցությունների` ՍԴՀԿ, ՌԱԿ, ՀՅԴ համահայկական մարմինների ղեկավարների` Սեդրակ Աճեմյանի, Մայք Խարապյանի և Հրանտ Մարգարյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին համահայկական օրակարգի ձևավորման և համազգային նշանակություն ունեցող մի շարք հարցեր: ArmAr.am
Լրահոս
Մայիսի 28-ին Լիբանանի հայաբնակ Այնճար քաղաքում տեղի է ունեցել երեկո` նվիրված Հանրապետության օրվան: Միջոցառման գլխավոր բանախոս, Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն իր ելույթում ներկաներին նախ շնորհավորել է Հանրապետության օրվա կապակցությամբ, ապա անդրադարձել հայ ժողովրդի` հանուն ազատության մղվող պայքարի, զրկանքներով, արարչությամբ եւ հաղթանակներով լի պատմությանը: Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը միշտ առաջնորդվել է անկախության եւ […]
«Պոլիսի Ֆորում Արմինիա» (PFA) կազմակերպության հրավերով «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Տիգրան Խզմալյանն ու Գարեգին Չուգասզյանը մեկնել են ԱՄՆ: Նրանք մայիսի 28-ի առիթով Վաշինգտոնում PFA-ի կազմակերպած հատուկ միջոցառման պաշտոնական հյուրերն էին: ԱՄՆ մայրաքաղաքում նրանք հանդիպումներ կունենան տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքագիտական շրջանակների հետ: Հունիս 2-ից 10-ը շարժման ներկայացուցիչները կլինեն Լոս Անջելոսում, որտեղ նախատեսվում […]
Մայիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Դոնի Ռոստով քաղաք, ուր հանդիսապետեց Սբ. Հարություն նորակառույց եկեղեցու օծման արարողությունը: Նորին Սրբությանն ուղեկցում էին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի միաբաններ Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը, Տ. Շահե աբեղա Անանյանը, Մայր Աթոռի […]
Սովորաբար սոցիալիզմ տերմինից ընթերցողի մոտ մարքսիզմ-լենինիզմի մասին լավ կամ վատ հուշեր առաջանալուց հետո պատկերվում է ԽՍՀՄ-ը, ոմանց մոտ դրական, ոմանց մոտ` բացասական կողմերով, իսկ նացիոնալիզմ տերմինից` արիական գաղափարախոսությունն ու ֆաշիստական Գերմանիան:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում հավատավոր մեր ժողովրդին և շնորհավորում Հանրապետության օրվա տոնական առիթով: Հարյուրամյակների ընդմիջումից հետո, կոտորածներ ու ցեղասպանություն կրած հայ ժողովուրդը հերոսական մաքառումով, իր հարուցյալ կյանքի հավատով 1918 թվականին վերստին կերտեց հայոց պետականությունը: Անկախացյալ հայրենի հողի վրա դարերի […]
Չափազանց կարեւոր է, երբ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները երրորդ անգամ հայտարարություն են անում նույն հարցի շուրջ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, մասնակցել Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Հանրապետության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, այնուհետև ներկա է գտնվել Հանրապետության տոնի կապակցությամբ հուշահամալիրում կազմակերպված ժողովրդական տոնախմբությանը և համերգին:
«Ժառանգություն» կուսակցության ուղերձը հայ ժողովրդին` Անկախության տոնի կապակցությամբ Այսօր Հայաստանի առաջին Հանրապետության 93 ամյակն է: 1918թ.-ին` ցեղասպանությունից եւ համաճարակներից արնաքամ, հայրենազրկումից հոգեցունց հայ ժողովուրդը իր մեջ ուժ գտավ պայքարի, մաքառման եւ գերմարդկային ճիգերի շնորհիվ` Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթանակներով վերականգնել հարյուրամյակներ առաջ կորսված հայոց պետականությունը` առավել օրհասական պահին դրսեւորելով հայի տեսակի լավագույն որակները: Առանց առաջին հանրապետության […]
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի մայիսի 28-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը պսակն էր մեր դարավոր պայքարի: Այն գոյատևեց ընդամենը երկուսուկես տարի: Եթե նկատի ունենանք, որ այս տարի սեպտեմբերին պատրաստվում ենք նշել մեր նոր անկախ պետականության 20-րդ տարեդարձը, ապա երկու և կես տարին […]




