Սա միակ գյուղն է ներկայիս Թուրքիայի տարածքում, որտեղ հայեր են ապրում` այն եզակի հայերը, որոնց իրենց հայրենիքում ապրելու իրավունքից չեն զրկել:
Լրահոս
Ըստ իրավարար վճռի, Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա՝ ընդհանուր առմամբ 103 599 քառ. կմ.: Դա կրկնակի քիչ էր այն տարածքից, որի վրա Մուդրոսի զինադադարի 24-րդ հոդվածով ճանաչվել էր հայկական տիտղոսը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Ստեփանակերտում կազմակերպված <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման իրավական, քաղաքական եւ պատմական հիմքերը>> թեմայով միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, քննարկվել են Արցախում պետականաշինության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել արցախյան, հայաստանյան եւ […]
Ադրբեջանահայ փախստականների ներկայացուցիչների համագումարի նախագահության հայտարարությունը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Ջոանային, ով մեր երկիր է ժամանել Ռումինիայի ազգային օլիմպիական կոմիտեի և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Հակոբ Կիրմիզյանի 80-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին: Փոխադարձ ցանկություն է հայտնվել տարբեր ոլորտներում խորացնել […]
Մայիսի 15-17-ը Իտալիայի նախագահի բարձր հովանու ներքո Ֆլորենցիայի Մեդիչի-Ռիկարդի հռչակավոր շենքում տեղի է ունեցել «Միջերկրականն ու քաղաքները» (Il Mediterraneo e le Citta) միջազգային համաժողովը, որը կազմակերպել էին «Հովհաննես Պողոս 2-րդ» հիմնադրամն ու Տոսկանայի նահանգային իշխանությունները: Միջոցառմանը մասնակցել է նաեւ Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, ով «Միջերկրականի ապագան» խորագիրը կրող նիստի ընթացքում հանդես է եկել զեկուցումով: […]
Մայիսի 19-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանում կազմակերպել էր «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի ցուցադրումը: 2010 թ. «ՎԵՄ միդիա արթս» հեռուստաստուդիայի կողմից նկարահանված վավերագրականը, որն արժանացել է միջազգային կինոփառատոնների բազմաթիվ մրցանակների, ընդգրկվել էր «Քրիտոնեության շաբաթ» խորագրով համալսարանի կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառումների շարքում: Միջոցառմանը ներկա էին համալսարանի ղեկավարությունը, դասախոսներն ու ուսանողները, ԱՊՀ, եվրոպական ու արաբական […]
Նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող համատիրություններից մեկի բակային տարածք եւ իտալական «Ռենկո» ընկերության կողմից մայրաքաղաքում կառուցվող հեծանվահրապարակ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, պանթեոնում Սերժ Սարգսյանը ծանոթացել իրականացվող եւ նախատեսված բարեկարգման աշխատանքներին, քաղաքապետի հետ ծառ տնկել զբոսայգու տարածքում: «Ռենկո» ընկերության ներկայացուցիչները նախագահին ներկայացրել են ժամանակակից չափանիշներին համապատասխան […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում բանկային գործի զարգացմանը, ինչպես նաեւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիի հետ Մայիսի 19-ին Հայաստանի դեսպանությունում կայացավ դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիի հետ: Դեսպանը ողջունեց եւ իր երախտագիտությունը հայտնեց հյուրին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում դպրոցական սնունդ ծրագրի իրականացման ուղղությամբ նրա գործադրած ջանքերի համար: […]




