ԱՄՆ գեներալ, գլխավոր շտաբի փոխնախագահ Ջեյմս Քարտրայթը մայիսի 15-17-ը այցով գտնվում է Թուրքիայում՝ քննարկելու պայքարը Քրդական աշխատավորական կուսակցության դեմ և հակահրթիռային պաշտպանության ԱՄՆ ծրագիրը: Կիրակի Քարտրայթը արդեն հանդիպում է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Վեժդի Գյոնուլի և գլխավոր շտաբի ղեկավար Իշիկ Կոշաների հետ: ArmAr.am
Լրահոս
Հայաստանի ԱԳՆ-ն անտեսել է ՀՀ կառավարության 24.07.2008թ-ի որոշման պահանջները, որով սահմանվում են ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման չափանիշները։ Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կառավարություն ներկայացրած պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2010 թ. արդյունքների վերաբերյալ հաշվետվության մեջ։ Մասնավորապես՝ արտգործնախարարությունը 2009 թ. ձեռք է բերել 2 հատ Volkswagen Jetta confort տեսակի ավտոմեքենա՝ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված […]
Հայաստանը փախստականներին ընդունելու առաջին օրերից որդեգրել է հասարակության մեջ նրանց ինտեգրման քաղաքականություն
Հայաստանի հանրապետութեան նախագահը թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին քաղաքականութիւններու ուղղութիւններուն վրայ յայտարարողական մակարդակով նշանակալի մօտեցումներ ցուցաբերեց։ Ներքին հարթութեան վրայ բնականաբար խօսքը կը վերաբերի ՀԱԿ-ի հետ սկսուած բաց երկխօսութեան, ինչպէս պիտի բնութագրէր երկրի առաջին նախագահը։ 1 մարտի դէպքերուն բացայայտումի հաւաստիացումը, «Ազատութիւն» հրապարակի տրամադրումն ու քաղաքական բանտարկեալներու տակաւ ազատ արձակումը ներքին դաշտին մէջ լճացած որոշ իրավիճակներ փաստօրէն […]
ԼՂ նոր պատերազմը կավերի Հարավային Կովկասի տարածաշրջանային փոխհարաբերությունների ողջ համակարգը։ Մայիսի 17-ին Երեւանում տեղի ունեցած «Կովկաս-2010» կոնֆերանսի ժամանակ այս մասին հայտարարեց Բաքվի «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրգադիրովը։ Նրա խոսքով, տարածաշրջանի երկրներն աստիճանաբար ազատվել են վախից, որն ապրում էին 2008 թվականից՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո։ Միրգադիրովի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի դեպքում հակամարտությունն արագ կարգավորել չի հաջողվի։ […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին: Ողջունելով հյուրին` վարչապետը շնորհակալություն է հայտնել նրան դոնոր կազմակերպությունների միջազգային համաժողովին մասնակցելու համար և նշել. «Այս մեծ հավաքի կազմակերպումը պայմանավորված է այն հանգամանքով, որ փախստականների խնդիրը դեռևս մեր օրակարգի ամենալուրջ հարցերից մեկն է, և նաև միջազգային համադրումները ցույց են տալիս, որ 1000 […]
Բուզեկն ասել է, թե տարածաշրջանային այցի ընթացքում երկրի ղեկավարների հետ քննարկվելու են նաեւ սառեցված հակամարտությունների խաղաղ լուծման հնարավորությունները, և ըավելացրել է. «Մտադիր եմ նաեւ առաջ քաշել էներգետիկ անվտանգության հարցը, որն իմ մանդատի առաջնահերթություններից մեկն է»:
Մայիսի 15-ին, ժամը 1200 Գյումրիի Անկախության հրապարակից կմեկնարկի փողային նվագախմբերի շքերթ փառատոնը՝ նվիրված Անկախության 20-ամյակին և հայ ժողովրդի մայիսյան հաղթանակներին: Շքերթ փառատոնին կմասնակցեն հանրապետության մարզերի եվ Երևան քաղաքի 15 նվագախումբ: Փառատոնը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Գյումրիի քաղաքապետարանը: ArmAr.am
Մայիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Երեւանի Պետական համալսարան, ուր հանդիպում ունեցավ մայր ԲՈւՀ-ի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ: Հանդիպումը նախաձեռնել էր ԵՊՀ ուսանողական խորհուրդը` Հայաստանի Հանրապետության 20-ամյա տարեդարձի շրջանակներում: Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Սիրելի երիտասարդներ, ձեզ երեւի թե հաճախ են ասում, որ դուք եք երկրի ապագան։ Դա պարզ ճշմարտություն է, եւ […]
Մայիսի 12-ին Լիբանանում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնադրմանը: Բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա անդրադարձավ հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին, Հայաստանում բիզնես անելու գրավչության և ներդրումային քաղաքականության հիմնական սկզբունքներին, հայ համայնքի կարևոր դերին երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման գործում: Դեսպանը համոզմումք հայտնեց, որ նորաստեղծ կառույցը` շնորհիվ ասոցիացիայի նախագահ, […]




