Լրահոս

Մայիս 21, 2011թ. 16:38

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ շաբաթ օրը տեղի ունեցավ քաղաքացիական բաց ժողով, որի մասնակիցները քննարկեցին երկրում ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ուղիները:


Մայիս 21, 2011թ. 13:45

Այսօր Վրաստանում վերսկսվում են բողոքի ցույցերը` նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հրաժարակի պահանջով: Ցույցերը կանցկացվեն Թբիլիսիում եւ Բաթումիում: Դրանք գլխավոր կազմակերպիչը երկրի խորհրդարանի նախկին նախագահ , «Ժողովրդավական շարժում – միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն է: Բուրջանաձեի ձեւակերպմամբ` ժողովրդավարական բարեփոխումները երկրում անհնար են առանց Սահակաշվիլիի հրաժարականի: «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ` երկրի քաղաքական կուսակցությունների մեծ մասը չեն […]


Մայիս 21, 2011թ. 09:35

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը  Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի, ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ, ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Բրուքինգս» քաղաքագիտական կենտրոնում: Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Ֆրենկ Փալոնի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է […]


Մայիս 20, 2011թ. 21:38

Հարցազրույց Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ

Պարոն Սաֆրաստյան, օրերս «Եհովայի վկաներ» աղանդի անդամները հարձակում կատարեցին Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների վրա: Սա կենցաղայի՞ն միջադեպ է, որը պետք է քննարկել ու մոռանալ, թե՞ խիստ որոշակի մտավախությունների տեղիք տվող երեւույթ է:


Մայիս 20, 2011թ. 19:12

Ակամա ներքաշվել ենք Հայոց ցեղասպանության ճանաչման «գայթակղիչ» գործընթացի մեջ` երբեմն մեզ խղճում են, քաղաքական պահի թելադրանքով խոստանում ճանաչում, սակայն հաջորդ իսկ պահին, «մոռանում» խոստացածը: Եվ այսպես շարունակ…


Մայիս 20, 2011թ. 17:32

Ս.թ. մայիսի 20-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում աշխատանքներն  սկսեց ՙԼՂՀ կազմավորման իրավական, քաղաքական և պատմական հիմքերը՚ թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը, որն անց է կացվում ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման ու համակարգման պետական հանձնաժողովի և  Արցախի պետական համալսարանի համատեղ ջանքերով։   Ստորև ներկայացնում ենք ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի բացման խոսքը գիտաժողովում։ ԼՂՀ ԱԺ […]


Մայիս 20, 2011թ. 16:00

Սույն թվականի ապրիլի 19-ին Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը գրավոր դիմել էր ՀՀ վարչապետին` հարցով, թե այս տարի ինչ միջոցներ է ձեռնարկում Կառավարությունը` 2011 թվականի ավարտական ու միասնական քննությունների ժամանակ քննական թեստերի արտահոսքը կանխելու ու բացառելու համար: Մայիսի 19-ին Կրթության եւ գիտության նախարար պարոն Արմեն Աշոտյանից ստացվել է պատասխան, որն ամբողջությամբ ներկայացնում ենք […]


Մայիս 20, 2011թ. 15:27

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է թեթևագույն քաշում IBՕ վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է անվանի բռնցքամարտիկին` Յոնի Պերեսի հետ դիտարժան մենամարտում տարած վերջին հաղթանակի և IBՕ վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ: Նախագահը նորանոր հաղթանակներ է մաղթել աշխարհի չեմպիոնին՝ ընդգծելով, որ Հայաստանում ուշիուշով հետևում են նրա բոլոր մենամարտերին և հպարտանում՝ ինչպես […]


Մայիս 20, 2011թ. 15:25

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ: ArmAr.am


Մայիս 20, 2011թ. 15:19

Ջավախքում հայկական հյուպատոսարանի բացման բանակցությունների մասին ՀՀ Արտգործնախարարության նախաձեռնությունը չափազանց ուրախալի փաստ է: