Լրահոս

Մայիս 19, 2011թ. 15:12

Մայիսի 18-ին Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանին տեղի է ունեցել զինված բախում հարավօսական սահմանապահների և անհայտ անձանց միջև: Հարավային Օսիայի ազգային անվտանգության կոմիտեն հայտնում է, որ սահմանը խախտած քաղաքացիներից չորսը ձերբակալված են սահմանապահների կողմից: Վրացական կողմը այս դեպքը գնահատում է իբրև հերթական հանցագործություն, որը ծայրահեղ կերպող լարում է իրավիճակը սահմանային տարածքում: ArmAr.am


Մայիս 19, 2011թ. 14:30

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵՄ պատվիրակության երեւանյան գրասենյակում հանդիպեցին ԵՄ երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպանների ու դեսպանատների դիվանագետների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Միացյալ Թագավորության Նորին Մեծության դեսպան Չարլզ Լոնսդելյը, Ֆրանսիայի դեսպան Անրի Ռեյնոն,  Շվեդիայի թագավորության դեսպան Դիանա Յանսեն, Նիդեռլանդների թագավորության դեսպան Պիտեր […]


Մայիս 19, 2011թ. 12:02

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցն Արգենտինայի հայոց թեմ (մայիսի 15-16)


Մայիս 19, 2011թ. 10:11

Մայիսի 18-ի առավոտյան՝ Ֆրանսիայում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Սենատի անդամների եւ Ազգային ժողովի պատգամավորների հետ: Հանդիպմանը երկուստեք բարձր գնահատական տրվեց հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին, երկու երկրների խորհրդարանների միջեւ հաստատված սերտ համագործակցությանը, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը: Էդվարդ Նալբանդյանը ֆրանսիացի խորհրդարանականներին ներկայացրեց հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու […]


Մայիս 19, 2011թ. 09:30

Վուդրո Վիլսոնն իր ձեռքում է պահել ԱՄՆ քաղաքական ղեկը մի խռովահույզ ժամանակաշրջանում (1913-1921թթ.), երբ առաջին աշխարհամարտի փոթորիկների մեջ և դրան հաջորդած քաղաքական վերաձևումների ընթացքում կործանվում էին կայսրություններ…


Մայիս 18, 2011թ. 17:16

Վաղը` մայիսի 19-ին, ժամը 16.30-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր . Խանդանյանի նախագահությամբ, տեղի կունենա ՀՀ ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի, ինչպես նաև Սեդա Մելիքյանի, Դավիթ Սանասարյանի և Արամ Ենոքյանի` 09.03.2011թ. Հաղորդումը հանցագործության մասին անհետևանք թողնելու, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181 […]


Մայիս 18, 2011թ. 10:05

Էմմա Բեգիջանյանի այս գիրքը, բացի գիտականից, ունի նաեւ պրակտիկ քաղաքական նշանակություն Մինչ համայն հայությունը պատրաստվում էր նշել Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցը, Երեւանում լույս տեսավ Էմմա Բեգիջանյանի «Իրանական տեսակետները Հայոց ցեղասպանության մասին» գիրքը: Նախքան գրքի բովանդակությանն անդրադառնալը նշենք, որ թեման Հայաստանում ուսումնասիրված չէ, ինչը առանձնակի կարեւորություն է հաղորդում գրախոսվող աշխատությանը: Բեգիջանյանի աշխատությունը 163 էջ է, ունի […]


Մայիս 18, 2011թ. 10:00

Եհովայի վկաների հերթական «քաջագործությունը» ցույց տվեց, որ նրանք արդեն վաղուց անցել են իրենց «սահմաններն» ու այնքան լկտիացել, որ Սուրբ Երրորդություն եկեղեցում հենց պատարագի ժամանակ ձեռնամուխ են եղել աղանդավորական քարոզչության եւ բաժանել իրենց «ուղեղներ լվացող» դիտարանները: Աղանդավորների այս սանձարձակության դեմ օրերս տարբեր հայտարարություններ եղան: Հայ արիական միաբանությունը արձագանքելով կատարվածին` նշում է, որ հայ արիները մեկ անգամ […]


Մայիս 18, 2011թ. 09:30

Արդեն մի քանի ամիս գործում է «Հուշամատյան» կայքը` www.houshamadyan.org, որի նպատակն է վերականգնել ու պահպանել Օսմանյան կայսրության մեջ ապրած հայերի հիշողությունները: Կայքը տնօրինողը «Հուշամատյան» միությունն է, որը հիմնվել ու պաշտոնապես գրանցվել է Բեռլինում անցյալ տարի: Հուշամատյանի հետազոտությունները լինելու են Օսմանյան կայսրության մեջ ապրած հայության առօրյա կյանքի, բարբառների, երաժշտության, գրականության եւ այլ ոլորտների վերաբերյալ: Կայքի համար […]


Մայիս 17, 2011թ. 19:47

Պաշտպանության նախարարության համակարգում գրեթե բոլորն են համոզված, որ նախարար Սեյրան Օհանյանը բարձր ինտելեկտի տեր անձնավարություն է, կիրթ է, բանիմաց, օժտված բնավորության դրական գծերով: Բայց պարզվում է…