Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչ օրակարգի ձևավորմանն անցնելը նա քննարկման առարկա է դարձրել վերջին շրջանում հնչող այն տեսակետը, որ կառավարությունն իբր փոխել է իր քաղաքականությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ։ Ոլորտի պատասխանատու, ՀՀ փոխվարչապետ ՀՀ տարածքային կառավարման նախարարի պարզաբանումները լսելուց հետո Տիգրան Սարգսյանը եզրափակել է. «Այսպիսով, […]
Լրահոս
Ապրիլի 21-ին, վաղ առավոտից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեցին Ավագ Հինգշաբթի օրվա արարողությունները: Միածնաէջ Սուրբ Տաճարում առավոտյան ժամերգության ավարտին կատարվեց Ապաշխարողաց կարգը, ապա մատուցվեց Սբ. Պատարագ` ի հիշատակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի ժամանակ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Տ. Շահե աբեղա Անանյանը: Ս. Պատարագի ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբն ընթերցեց […]
Տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «սոցիալ–տնտեսական» հանձնաժողովի նիստը «Համաշխարհային ճգնաժամը և Հայաստանը» թեմայով։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության ազգային բանկի նախագահ Նուտ Վելինկին: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության հետ մեր երկրի համագործակցությունը` կարևորելով 1996-2010թթ. Նիդերլանդների կառավարության կողմից դրամաշնորհի տեսքով Հայաստանին ցուցաբերված շուրջ 41 միլիոն եվրոյի օժանդակությունը, նաև` Նիդերլանդների ազգային բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև ձևավորված փոխգործակցությունը: Նախագահի խոսքով, Արժույթի միջազգային հիմնադրամի և […]
Ապրիլի 19-ին, Բուլղարիայի ԱԳՆ մշակույթի ինստիտուտի, Հայաստանի դեսպանության և «ՌԻՎԱ» հրատարակչության նախաձեռնությամբ Բուլղարիայի ԱԳՆ դիվանագիտական ինստիտուտի ցուցահանդեսային սրահում կայացավ ամերիկահայ պատմաբան, Բոստոնի համալսարանի պրոֆեսոր Սիմոն Փայասլյանի «Հայոց պատմություն» բուլղարերեն թարգմանությամբ հրատարակված գրքի շնորհանդեսը: Գիրքն անգլերենից թարգմանել է Կալինա Լյուբամիրովը, խմբագրել` Սոֆիայի Սրբ. Կլիմեն Օրհիդսկի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայագիտական բաժնի դասախոս, պատմաբան Հակոբ Օրհմանջյանը: Շնորհանդեսին […]
Հայոց ցեղասպանության 96-ամյակի կապակցությամբ ապրիլի 19-ին Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի «Refettorio» պատմական դահլիճում տեղի ունեցավ 1913-1916թթ. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի «Օրագիրը» գրքի շնորհանդեսը, որն առաջին անգամ թարգմանվել եւ հրատարակվել էր իտալերենով: Միջոցառմանը ելույթներ ունեցան «Իտալիա-Հայաստան» խորհրդարանական խմբի նախագահ պատգամավոր Սանդրա Ձամպան, Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, Սիենայի համալսարանի պրոֆեսոր եւ Սիենայի քաղաքապետարանի մշակույթի […]
Ապրիլի 19-ից 21-ը ընկերության գլխամասային գրասենյակում նեղ մասնագիտացմամբ դասընթաց էր կազմակերպվել հայաստանյան բուհերի տեխնիկական ֆակուլտետների 54 ուսանողի համար: Ռադիոյի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետների երրորդ և ավելի բարձր կուրսերի ուսանողները մասնակցեցին տեխնիկական դպրոցի դասընթացներին: Դասընթացին ուսանողներին ներկայացվեցին հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հիմունքները` անլար ցանցերի արագ և դինամիկ զարգացող ճյուղի օրինակով: Ուսանողներին ներկայացվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ում կիրառվող տեխնոլոգիաները, այդ թվում` […]
Հրեաները, ովքեր ողջակիզվեցին Եվրոպայում, հայրենիք ունենալու իրավունք ստացան. հանցագործներն ու կազմակերպիչները պատժվեցին, Հոլոքոստը միջազգայնորեն դատապարտվեց…
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մոսկվա` ապրիլի 22-ին կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ե ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով: ArmAr.am
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին: Այն Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է: Վերջին ընթրիքը Ս. Հաղորդության խորհրդի հաստատումն է, միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ: Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոսն իր աշակերտների հանդեպ: Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո […]




