Սեյրան Օհանյանը նշել է, որ Արցախյան փառավոր պատերազմում ՀՕՊ զորքերի ստեղծած ավանդույթների պահպանմամբ, ինչպես նաև գերազանց ծառայությամբ է հնարավոր անառիկ պահել մեր հայրենիքի խաղաղ երկինքը:
Լրահոս
Էրեբունին ուրարտական բերդաքաղաք էր` ներկայիս Երևանի տարածքում: Այն Ուրարտու պետության հյուսիսային սահմանի երկայնքով մի քանի քաղաք-ամրոցներից կառուցված, կարևորագույն քաղաքական, տնտեսական ու մշակութային կենտրոններից մեկն էր:
«Համոզված եմ, որ այս հանդիպումը, մի կողմից, հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացումներ ունենալ ձեր խնդիրների և այն հարցերի մասին, Նաև հնարավորություն է մեզ համար ձեզ ներկայացնել, թե ինչպիսի ռեֆորմների փաթեթ ենք մենք այսօր պատրաստում»:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչ պարոն Լուկա Բահինին և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար տիկին Իլոնա Տեր-Մինասյանին: Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Հայաստանում իրականացնում են ականներից տուժած անձանց օժանդակության ծրագրեր: Պարոն Բահինի Հայաստան կատարած այցի նպատակն էր մարդասիրական ականազերծման և ականներից տուժածներին […]
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց դեկտեմբերի 10-ից 14-ը Երևանում գտնվող Լեհաստանի ազգային ռազմական արդյունաբերության պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկու գլխավորած պատվիրակությանը: Լեհաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի պատվիրակությունը, որի կազմում էին Լեհաստանի ռազմական արդյունաբերության գործարանների, օդուժի տեխնոլոգիայի ինստիտուտի, արդյունաբերական օպտիկայի կենտրոնի ներկայացուցիչներ, Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է ՀՀ ռազմական արդյունաբերության գործարաններ և հանդիպել ոլորտի պատասխանատուների հետ: […]
Հայոց ցեղասպանության իրավական ու բարոյական արձագանքները հիմք հանդիսացան, որպեսզի դրանց վրա խարսխվեր ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է դեկտեմբերի 14-15-ը Երևանում անցկացվող «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին, որը նվիրված է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը: Գիտաժողովին մասնակցում են շուրջ 20 երկրից Հայաստան ժամանած բազմաթիվ գիտնականներ, այդ թվում` ցեղասպանագիտության բնագավառի ճանաչված հեղինակություններ: Գիտաժողովին մասնակցում է նաև դիվանագետ, դոկտոր Լեանդրո […]
Ժամանակին Ադրբեջանից գաղթած հույն համայնքի նախաձեռնությամբ ստեղծվել է Ադրբեջանից կրոնական, քաղաքական, ազգային, փախստական խմբերի լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհուրդ, որին անդամակցել են նաեւ Հայաստանի ադրբեջանահայերը: Նրանց հիմնական նպատակն է աշխարհին ներկայացնել Ադրբեջանում ապրող եւ ապրած ազգային փոքրամասնությունների խնդիրն ու ապացուցել, որ այդ երկիրը այնքան էլ քաղաքակիրթ չէ ինչպես ներկայանում է, եւ ազգային փոքրամասնությունների հետ երկխոսելու խնդիր […]
Աստանայի հռչակագրում նշել այդ մասին «Ազգի» հարցազրույցը ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանի հետ – Պրն Հովակիմյան, որպես Աստանայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ակտիվ մասնակից` ինչպե՞ս կբնութագրեք իրավիճակը` գագաթաժողովի հռչակագրի ընդունման առումով: – Նոր ենք եկել Աստանայից, աշխատանքը ծանր էր այն առումով, որ չգիտեինք` ինչ արդյունք է լինելու: Մեր առաքելության համար Աստանան, առաջին հերթին, այն փաստաթուղթն […]
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ դեկտեմբերի 12-ին: Ըստ ԱՄՆ պաշտոնական հաղորդագրության, Միացյալ Նահանգների նախագահն իր ափսոսանքն է հայտնել WikiLeaks-ի հրապարակումների առնչությամբ, նշելով, թե դրանք չպետք է շեղեն երկու երկրներին իրենց համագործակցությունից: Ըստ նույն աղբյուրի, երկու երկրների ղեկավարները նշել են, թե շարունակելու են աշխատել օրակարգային հարցերով, եւ որ գաղտնազերծված հրապարակումները […]




