Լրահոս

Սեպտեմբեր 22, 2010թ. 12:58

«Մեզ համար մեծ հպարտություն Է, որ Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձը մենք ձեզ հետ միասին նշում ենք քաղաքակրթությունների հանդիպման հարթակում՝ ՙՇանհայ Էքսպո-2010՚ ցուցահանդեսում, որն այսօր հայտարարել Է Հայկական օր՚,-սեպտեմբերի 21-ի երեկոյան Չինաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ համընկնումը նա որակել է կարևոր, որովհետև մի կողմից` բացառիկ հնարավորություն […]


Սեպտեմբեր 22, 2010թ. 12:15

Սեպտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի/ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը/Հունգարիա/, Քրիստո Քրիստովը/Բուլղարիա/ և Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/: […]


Սեպտեմբեր 22, 2010թ. 11:47

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը 2010 թվականի սեպտեմեբրի 19-ի «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում Հարգելի  հայրենակիցներ, 1991թ. սեպտեմբերին, հայոց պատմության մեջ աննախադեպ կերպով հայ ժողովուրդը հռչակեց երկու անկախ պետականություն, հետագայում դրանք պաշտպանեց Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, գոյատեւեց մեկուսացման պայմաններում` այդ ամենի համար վճարելով չափազանց մեծ գին: ՙԺառանգություն՚ կուսակցության եւ խմբակցության անունից բոլորիս շնորհավորում […]


Սեպտեմբեր 22, 2010թ. 10:01

Թուրքիայի կառավարության սպասելիքները չարդարացան. չհաջողվեց աշխարհի չորս կողմից ակնկալվող հազարավոր ուխտավորների բազմություն ապահովել…


Սեպտեմբեր 22, 2010թ. 09:42

Ինչպիսին պետք է լինեն վրացական իշխանություններն իրականում ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը երեկ, տևական ընդմիջումից հետո, կրկին Ջավախքում էր: Վրացական իշխանությունները զղջացել են իրենց կատարած քայլի համար և ներողություն են հայցել պատգամավորից: Վերջիններս միաժամանակ պատրաստվում են Ջավախքում արմատական փոփոխության ենթարկել կրթության բնագավառում իրենց որդեգրած քաղաքական կուրսը. նման երևույթի ի հայտ գալն են ապացուցում վերջին օրերին […]


Սեպտեմբեր 21, 2010թ. 20:30

Մաղթենք եւ յուսանք, որ մօտ ապագային հայ ժողովուրդը առիթը ունենայ շնորհաւորելու Արեւմտեան Հայաստանի Հանրապետության անկախութեան տարեդարձը…


Սեպտեմբեր 21, 2010թ. 19:39

«Մեզ մի´ փորձեք վախեցնել, մենք վախեցող տեսակից չենք, մի´ հոխորտացեք ու ինքներդ ձեզ հիմար դրության մեջ մի´ դրեք, մեզ չի´ կարելի պար­տադրել, մենք հնազանդ տեսակից չենք»


Սեպտեմբեր 21, 2010թ. 17:29

«Այսօր մենք ականատեսն ենք, թե ինչպես Է Շանհայը աճելով դարձել աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը, որի հիմնադիրները ևս ժամանակին ունեցել են երազանք»։


Սեպտեմբեր 21, 2010թ. 16:41

«Արվեստների Պատկերասրահ» Մշակութային Հիմնադրամը` ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի Բարձր հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Բացառիկ հովանավորությամբ ներկայացնում է «Վերադարձի» Դասական Երաժշտության Չորրորդ Փառատոնը: Հայաստանի առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության շարունակական հոգածության և աջակցության շնորհիվ արդեն ավանդական դարձած Փառատոնն այս տարի ևս հնարավորություն կընձեռի ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ Գյումրիի և Վանաձորի հանդիսատեսին հանդիպելու արտերկրում ապրող և […]


Սեպտեմբեր 21, 2010թ. 15:00

Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել այլ պետությունների ղեկավարներից, հեղինակավոր միջազգային կազմակերպություններից, անհատ քաղաքացիներից: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Միացյալ Նահանգները միանում է Ձեզ եւ ամբողջ հայ ժողովրդին` նշելու Հայաստանի անկախության օրը` սեպտեմբերի 21-ը: Այս առիթով մենք մեր գնահատանքն ու հարգանքն […]