Հայ սրբազան մայրը ոչ միայն զավակ է ծնում, այլև արարում է Տեսակ: Այդ Տեսակը ինքնավստահ է և միայնակ… Հայը հեռանում է մեզանից, Տեսակը մնում է մագաղաթներում…
Լրահոս
Անկախության 19-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Ռումինիայում, Իտալիայում, Կահիրեյում, Հունգարիայում, Ուկրաինայում…
Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) պաշտոնական հրավերով սեպտեմբերի 12-ից 16-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի նպատակն էր երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, փորձի փոխանակումը և մասնակցությունը Հալլե-Վիտտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը: Այցի ընթացքում պատվիրակությունն ունեցել է մի շարք հանդիպումներ, […]
Նախագահը բարձր է գնահատել “ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ”-ի մասնակցությունն ու ներդրումը Հայաստանի բանկային համակարգում, նշելով, որ բանկն էական մասնակցություն ունի մեր տնտեսության, մասնավորապես` գյուղատնտեսության զարգացման գործում: “Կարծում եմ, մի կողմից շատ լավ ֆինանսական ներդրում եք կատարել, մյուս կողմից էլ` նոր մշակույթ ներմուծել մեր ֆինանսական շուկա, ինչը չափազանց կարեւոր է մեզ համար”,-ասել է Նախագահ Սարգսյանը: “ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ” բանկի […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Վերադարձ» երաժշտական փառատոնի բացառիկ հովանավորն է: Փառատոնին կմասնակցեն Գերմանիայից, Շվեյցարիայից, Իսրայելից, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած անվանի երաժիշտներ Փառատոնը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 17-ը: «Վերադարձ» անվան ընտրությունը խորհրդանշում է փառատոնի նպատակը` կա՞ արդյոք ավելի լավ բան, քան հայրենիք վերադառնալը: Փառատոնը կոչված է մեկ տանիքի ներքո համախմբելու հայազգի այն երաժիշտներին, ովքեր վերջին երկու տասնամյակների ընթացքում […]
Ս.թ. սեպտեմբերի 23-ին Պորտուգալիայի դեսպան Պեդրու Նունու Բարտոլուն (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանին: Շնորհավորելով պրն. Բարտոլուին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ` Արման Կիրակոսյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Պորտուգալիայի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Կողմերը կարեւորեցին երկկողմ քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը` […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանին` ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: Հանրապետության ղեկավարի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ուրախ եմ ողջունել Ձեզ` հռչակավոր կոմպոզիտորին ու մեծանուն հային, ում ստեղծագործական պատկառելի վաստակը նոր հորիզոններ է բացել մեր մշակույթի զարգացման ու միջազգային ճանաչման համար: Ձեր հարուստ […]
Երեւանի նախադպրոցական հիմնարկների տնօրենների հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի կնքելու ահազագը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը շարունակում է բարձրացնել Երեւանի մանկապարտեզների վարիչների հետ մեկ տարով աշխատանքային պայմանագրեր կնքելու վերաբերյալ Աշխատանքային օրենսգրքի խախտման փաստը, որի կապակցությամբ այսօր հարցում է ուղարկել Աշխատանքի պետական տեսչության պետին, որն էլ ստորեւ ներկայացնում ենք: ՙՍույն թվականի հունիսի 30-ին դիմել էի Ձեզ` […]
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պեդրու Նունու Բարտոլուն /նստավայրը` Մոսկվա/: Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Դեսպան Բարտոլուի խոսքով, Պորտուգալիան մեծագույն հարգանք է տածում հնագույն քաղաքակրթության օրրան Հայաստանի նկատմամբ եւ համարում` բարեկամ երկիր: Նա Հայաստանի Նախագահին […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ, բաժանորդագրվելով «Կլասիկ ֆլեքսի» սակագնային պլանին կարելի է ձեռք բերել«MTS 236» բջջային հեռախոս առանց կանխավճարի` ամսական վճարելով ընդամենը 880 դրամ: Դասական դիզայնով այս հարմարավետ հեռախոսն ապահովված է գունավոր էկրանով, բազմահնչյուն մեղեդիներով, լապտերով և առօրյա հաղորդակցության համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով: Նման կերպ հեռախոսը ձեռք բերելիս` հետագա 12 ամիսներին սակագնային պլանով նախատեսված ամսավճարին […]




