Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, ՀՀ մաքսային օրենսգրքում և ևս 14 ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նախագիծը մշակվել է` ի կատարումն ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 21-ի որոշմամբ հաստատված «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների» ծրագրի։ […]
Լրահոս
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովին, ով Հայաստանում է գտնվում ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրի շրջանակում: Ողջունելով մեծանուն դիրիժորին`Հանրապետության ղեկավարը նշել է. “Շատ ուրախ եմ, որ Ձեր այցելությունները մեր երկրի մշակութային կյանքում մեծ իրադարձության են վերածվում: Դրա մասին են վկայում առաջին հերթին լի դահլիճները, եւ երկրորդ` այն ջերմությունը, […]
Ըստ ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ. «Արցախի Հանրապետության սահմանները ավարտվում են այնտեղ, որտեղ կանգնած է հայ զինվորը: Արցախը կայանում է իր փաստացի` 12000 քառ. կմ տարածքում, որը սահմանադրորեն հռչակված է իբրեւ իր անբաժան մասը: Հետեւաբար չկան ազատագրված տարածքներ, կա ազատագրված Արցախ, եւ վերջ: Պետք է հանդես բերել առավելագույն իրատեսություն. մեր օրերում տարածքային զիջում ասվածն այլեւս հրատապ […]
Ցաւօք, այս իրաւական եզրերը, հիմնականում քաղաքական դրդապատճառներով, յաճախ սխալ են գործածւում:
Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանում հունիսի 6-ից ներկայացվում էր Արշիլ Գորկու գործերի «Հետադարձ» (Retrospective) ցուցահանդեսը: Սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը հյուրընկալել է Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանում Արշիլ Գորկու ցուցահանդեսի փակման երեկոն: Երեկոյին ներկա են եղել արվեստի հայտնի գործիչներ, տեղական կառավարման մարմինների, Լոս Անջելեսի մշակութային էլիտայի ներկայացուցիչներ: Երեկոյին հատուկ հրավիրված Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախումբը […]
Թուրքական պարբերականը բացատրում է թուրք հանրությանը, թե ինչպիսի վտանգներ կարող են երկրին պատճառել Թուրքիայում իրենց ինքնությունը թաքցնող «ծպտյալ հայերը»:
Շարունակվում է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նյույորքյան հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների հետ: Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ մասնակցել ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը: ԱԳ նախարարի Նյու-Յորք այցի երրորդ օրը եւս հագեցած է եղել տարբեր ձեւաչափերի հանդիպումներով: Սեպտեմբերի 23-ի առավոտյան նա հանդիպել է Վրաստանի […]
Խաչքարի վրա հայերեն եւ հոլանդերեն լեզուներով գրված է «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց…» եւ «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի…»:
Հարցազրույց պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ, ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը, որոնք իրականացվում են Եգիպտոսի մշակույթի նախարար Ֆարուկ Հոսնիի բարձր հովանավորությամբ։ Մշակույթի օրերի պաշտոնական բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին Կահիրեի օպերայի տան հոյակերտ մեծ դահլիճում։ Հանդիսավոր արարողությունից հետո ընդգրկուն համերգային ծրագրով հանդես է եկել Թաթուլ Ալթունյանի անվան երգի, պարի պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Ալթունյան)։ Ավելի քան […]




