Լրահոս

Սեպտեմբեր 15, 2010թ. 18:40

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին , որ Հայաստան է ժամանել մասնակցելու Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության շրջանակներում անցկացվող տարերային աղետների հետեւանքների վերացման «Արմենիա-2010» դաշտային վարժանքին: Այս մասին հաղորդում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ժամկետն առաջիկայում ավարտող պարոն […]


Սեպտեմբեր 15, 2010թ. 17:10

Սեպտեմբերի 13-ին Մոսկվայում բացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 60-րդ նիստը, որը վարում էր Ռուսաստանի Դաշնության առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան: Բացման խոսքով հանդես է եկել Առողջապահության միջազգային կազմակերպության գլխավոր նախագահ Մարգարետ Չանը: Նիստին ողջույնի խոսքով ելույթ է ունեցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 60-րդ նիստի աշխատանքներին մասնակցում […]


Սեպտեմբեր 15, 2010թ. 16:08

«Հրահանգված է ամենայն մանրամասնությամբ վերլուծել կատարվածը` մեղավորներին արժանի պատժի ենթարկելու և նման երևույթները բացառելու համար»:


Սեպտեմբեր 15, 2010թ. 15:50

Ռոբերտ Բոշ հիմնադրամի «ԶԼՄ-ները միջնորդ ազգերի միջեւ» ծրագիրն արդեն 8 տարի իրականացվում է Բեռլինի լրագրողական դպրոցի հետ համատեղ: Վերապատրաստման այս ծրագրին, որը կանցկացվի 2011թ. մարտի 1-ից մայիսի 31-ը Բեռլինում, այս տարի առաջին անգամ կարող են մասնակցել նաեւ Հայաստանի լրագրողները: Առաջին ամսվա ընթացքում մասնակիցները քննարկումների եւ դասախոսությունների միջոցով ձեռք կբերեն գիտելիքներ Գերմանիայի եւ նրա արեւելյան հարեւան […]


Սեպտեմբեր 15, 2010թ. 15:21

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև ծավալված արդյունավետ փոխգործակցության խորացմանը։


Սեպտեմբեր 15, 2010թ. 15:18

Ս. թ.  սեպտեմբերի 12-16-ը Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հրավերով ԳԴՀ կատարած այցի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 12-ին Բեռլինում հանդիպեց Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Միջոցառումը կազմակերպվել էր ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, որտեղ բացման խոսքսվ հանդես եկավ ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում պարոն Աշոտյանը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության […]


Սեպտեմբեր 15, 2010թ. 14:50

«Հայռուսգազարդ»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 15-ից մինչեւ 17-ը ամբողջությամբ դադարեցվում է Վրաստան եւ Հայաստան բնական գազի մատակարարումը Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարով` «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ-ի կողմից պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Այս մասին «Հայռուսգազարդ» եւ Վրաստանի գազափոխադրման ընկերություններին տեղեկացրել են «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ից: «Հայռուսգազարդ»-ից նաեւ վստահեցնում են, որ գազի մատակարարման ժամանակավոր դադարեցումը որեւէ փոփոխության […]


Սեպտեմբեր 15, 2010թ. 14:00

Լեռնային Ղարաբաղի հանրությունն այդ ինքնորոշման միջոցով քվեարկել է անկախ պետություն ունենալու օգտին, ոչ թե Հայաստանին միանալու կամ վերամիավորվելու օգտին:


Սեպտեմբեր 15, 2010թ. 13:28

Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը շնորհավորել է հայերին Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առիթով: Օգտվելով առիթիցՙ նահանգապետը մեծ գոհունակությամբ է արտահայտվել Կալիֆոռնիայի հայկական համայնքի վերաբերյալ` նշելով, որ հայերը նահանգի կյանքում մեծ ներդրում են ունեցել: Առնոլդ Շվարցենեգերի ուղերձում նշված է. «Կալիֆոռնիան հրաշալի սովորույթներ ու մշակույթ ունի, եւ մենք երախտապարտ ենք ամերիկահայ բնակիչներին մեր նահանգում ունեցած ավանդի համար: Մեզ […]


Սեպտեմբեր 15, 2010թ. 12:15

«Եթե բանակում կան այդպիսի մարդիկ, նրանք անպայման կպատժվեն: Ինչպես նաեւ անպատիժ չեն մնա նրանք, որ այդպիսի ապատեղեկատվություն են տարածում»: