Քաղաքականություն

Հոկտեմբեր 5, 2014թ. 22:06

Ըստ իս, հայ-թուրքական արձանագրությունների ի հայտ գալն ուներ բոլորովին այլ նպատակ: Եթե հարցը վերլուծենք մաքսիմումի ու մինիմումի տրամաբանության մեջ, ապա առաջին դեպքում նպատակը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումն էր, ինչն ի սկզբանե հայտնի էր, որ չի ստացվելու, երկրորդ պարագայում նախատեսվում էր սկսել մի գործընթաց եւ փորձել դրանից հնարավոր դիվիդենտներ շահել` խնդիրներ հարուցելով Թուրքիայի համար: Այս առումով մենք հասանք որոշակի հաջողությունների:
Սակայն ներկայիս իրողությունները` մի կողմից Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը, մյուս կողմից՝ մոտեցող 2015 թվականը, մեզ պարտադրում են ավելի կոշտ մոտեցումներ ցուցաբերել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խնդրում եւ անել ավելի կտրուկ քայլեր: Ինչի ականատեսն ենք արդեն:


Հոկտեմբեր 5, 2014թ. 21:34

Հարցազրույց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ -Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի ժամանակ արեց բացառիկ հայտարարություն, թե դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան Կիլիկիայի կաթողիկոսության պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը եւ կալվածքները վերադարձնելու պահանջով: Ո՞րն է հայտարարության քաղաքական կարեւորությունը: -Դեռեւս 2013-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի […]


Հոկտեմբեր 5, 2014թ. 21:28

Հարցազրույց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ -«Ժառանգություն» խմբակցության կազմակերպած խորհրդաժողովում պայման դրեցիք՝ կմասնակցեք սահմանադրական բարեփոխումների գործընթացին, եթե քաղաքական մեծամասնությունը ընդունի ձեր երեք առաջարկները։ Մամուլը, սակայն, կասկածամտորեն արձագանքեց՝ «Ժառանգությունը» հակված է մասնակցել բարեփոխումների իրականացմանը, ավելին՝ կա ստվերային համաձայնություն՝ գնալ ՀՅԴ-ի ճանապարհով: Ձեր մեկնաբանությունը: -Ցանկացած ոք մեկնաբանելիս առաջնորդվում է իր դաստիարակությամբ ու ապրած կյանքով: Խնդիրն […]


Հոկտեմբեր 5, 2014թ. 20:52

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ -Հետեւելով հայաստանյան զարգացումներին՝ համոզվում ես, որ այդպես էլ մեզանում չի կազմավորվում հանրային վստահություն վայելող, խաղի կանոններ թելադրող ընդդիմություն: Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը: – Պատճառներից մեկն այն է, որ մեզանում ստեղծվում են քաղաքական միավորումներ, որոնք իրենց ներսում ունեն գաղափարական լուրջ հակասություններ: Այդպիսին է, օրինակ, «քառյակը»: Սկզբնական շրջանում, երբ ստեղծվում […]


Հոկտեմբեր 5, 2014թ. 20:25

Հոկտեմբերի 1-2-ին Գիտությունների ազգային ակադեմիան եւ Երեւանի պետական համալսարանը կազմակերպել էին միջազգային գիտաժողով՝ «Առաջին աշխարհամարտը եւ հայ ժողովուրդը. պատմություն եւ արդիական խնդիրներ» խորագրով։ Ինչպես հայտնի է, Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը ներկայումս նշվում է ողջ աշխարհում, ուստիեւ նման գիտաժողովի անցկացման նախաձեռնությունը առավել քան տեղին է։ Եվ, բնականաբար, «Հայոց Աշխարհ»-ը չէր կարող հետ մնալ մնացյալ աշխարհից, առավել […]


Հոկտեմբեր 5, 2014թ. 16:10

Այդտեղ` ապագայում, հուսամ արդեն անկախ պետություն ունեք և իրագործել եք մեր դարավոր երազանքը: Եթե այո, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մեկի իրագործված երազանքի մեջ: Միլիոնների երազանքի մեջ: Հուսամ` գիտակցում եք ձեզ բաժին հասած բախտիզորությունը: Կուզենայի իմանալ` ինչպիսին է այդ երազանքն իրականում: Բայց քանի որ չեմ կարող աչքովս տեսնել, թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, […]


Հոկտեմբեր 5, 2014թ. 15:48

Միջինարեւելյան տարածաշրջանային պատերազմը կտրուկ դիմափոխությունների է ենթարկվում: Եթե Սիրիայի դեպքում բանակ-ազատ բանակ ձեւաչափով էր առաջին փուլը, ապա դա վերածվեց Դաեշ-վարչակարգ ընդհարումների վրա կենտրոնացած պատերազմի: Հիմա արդեն մարտերի թեժ կետերում ներգրավվել են քուրդերն ու իսլամական պետության զինյալները: Իհարկե որոշ տարբերություններով` իրավիճակը ընդհանուր առմամբ նույնն է Իրաքի դեպքում: Այնտեղ եւս իրադարձությունների վրա բացված լուսարձակները վերաբերում են իսլամական […]


Հոկտեմբեր 4, 2014թ. 23:12

«Որքանո՞վ ենք պատրաստ Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը: Այս հարցի պատասխանից շատ բան է կախված, քանի որ մարտահրավերները բազմաթիվ են»,- կարծում է տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ: Խոսքը միայն պայմանագրային փաստաթղթերում ամրագրված տեխնիկական չափորոշիչների մասին չէ, որոնք արդեն ներդաշնակեցվել եւ միության անդամ երկների հետ համաձայնեցվել են: «Հայ գործարարները պետության աջակցությամբ` իրազեկման առումով, պետպատվերների, պայմանագրերի հնարավորություն պետք է ունենան: […]


Հոկտեմբեր 4, 2014թ. 22:33

հայոց նվիրական սրբավայր հանդիսացող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու եկեղեցու պայթեցումը


Հոկտեմբեր 2, 2014թ. 10:03

Ադրբեջանի կողմից գերեվարված Հայաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացրած ռասիստական հաշվեհարդարի փաստերը միջազգային իրավունքի մասնագետներին լիովին իրավունք են տալիս ասելու, որ այդ ամենը հոմոֆոբիայի, արմենոֆոբիայի ակնհատ դրսեւորումներ են, ինչի մասին եւս առանձնահատուկ ձեւով պետք է բարձրաձայնել միջազգային ատյաններում: