Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մերձկասպյան պետություններին մտածել ազատ առևտրի գոտու ստեղծման մասին: Այդ հայտարարությունը նա արել է Աստրախանում սեպտեմբերի 29-ին բացված կասպյան համաժողովի ժամանակ, գրում է lenta.ru-ն: «Հաշվի առնելով համաշխարհային շուկայի վիճակը՝ կարելի է դիտարկել մեր երկրների տնտեսությունների մերձեցման հարցը, փոխադարձ առևտրում ներգրավումը: Դրա հետ մեկտեղ մինչ Կասպից ծովի իրավական կարգավիճակի կարգավորումը կարելի […]
Քաղաքականություն
Վերջին 12 տարվա ընթացքում Թուրքիայի ներքաղաքական կյանքին ուշադիր հետևող ցանկացած անձ կարող էր եզրակացնել, որ պարոն Էրդողանը, ով իրեն համարում է ժողովրդավարության հովանավոր և արաբական գարնան հեղափոխության պաշտպան, իրականում շատ հեռու է ժողովրդավարության ոգուց և գաղափարախոսությունից:
Եվրոպայի խորհուրդը, պատրաստվում է եվրոպականացնել Բաքվի պաշտոնական դիրքորոշումը և դարձնել Խորհրդարանական վեհաժողովը Միլի մեջլիսի կցորդը:
Եվրասիական ինտեգրման գաղափարը բախվում է լուրջ դժվարությունների, եւ ավելի ճիշտ կլինի Ռուսաստան-Հայաստան երկկողմ հարաբերությունների զարգացումը չպայմանավորել միայն ինտեգրացիոն գործընթացներով:
Որպես պետություն՝ Թուրքիան կցանկանար լուծում տեսնել Հյուսիսային Կիպրոսի խնդրում, Թուրքիան կցանկանար ավարտված տեսնել Ադրբեջանի տարածքների օկուպացիան, Թուրքիան միշտ հստակորեն արտահայտվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին», – սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում, հայտարարել է Էրդողանը:
Ինչպես ասում են <<Մավրն արեց իր գործը, մավրը պետք է հեռանա>>, այս նույն սկզբունքով արձանագրությունները պետք է դուրս գան Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից:
Հարցազրույց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ -Երկրի հիմնական օրենքը՝ սահմանադրությունը, պետք է բարեփոխել այն դեպքում, երբ գործողը խոչընդոտում է պետության զարգացմանը, կամ երկրում կա սահմանադրական ճգնաժամ: Ի՞նչ կասեք ընդդիմության այս դիտարկման առնչությամբ: -Ընդդիմության այս ու մյուս բոլոր հարցադրումների պատասխաններն արտացոլված են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: Այդ փաստաթղթի հիմնական հատվածը վերաբերում է հենց այն խնդրին, […]
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը երեկ կազմակերպել էր խորհրդաժողով՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներ. թեր եւ դեմ» թեմայով ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ներկաներին հիշեցրեց, որ «Ժառանգությունը» ի սկզբանե հայտարարել է, որ կողմ է սահմանադրական բարեփոխումներին եւ իր իսկ ծրագրային դրույթներում հստակ արաձանագրել՝ արդյունավետը պետական կառավարման խորհրդարանական համակարգն է: Սակայն այսօր կանգնած է սահմանադրական բարեփոխումները մերժող ուժերի կողքին, քանի որ կարեւորում […]
Խորհրդարանական «քառյակի» որոշ ներկայացուցիչներ ակնհայտորեն զբաղված են քաղաքական աչքակապոցիով. չնայած ներքին խմորումներին, լուրջ տարակարծություններին ու անարդյունավետ գործունեությանը սկսել են ավելի հաճախ խոսել իրենց քաղաքական ազդեցիկ դերակատարման մասին թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս: Վերջերս մեզ հետ զրույցում քառյակի ներկայացուցիչներից մեկը անհասկանալի ոգեւորությամբ փորձում էր հավատացնել, թե իրենք ներազդում են երկրի քաղաքական դաշտի բոլոր գործընթացների վրա, ոչ […]
2017-2018-ի ընտրություննե՞ր, թե՞ այլ բան Երեկ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ անդրադարձավ ընդդիմախոսների փաստարկներին, որոնք մի կողմից, ասում են՝ իշխանությունները շատ վատն են, չունեն վստահություն, ուրեմն չունեն իրավունք սահմանադրություն բարեփոխելու, մյուս կողմից էլ, թե՝ վերարտադրվել են ուզում. «Բայց հարգելիներս, այս կիսանախագահական համակարգը առավելագույնս հարմարեցված է իշխանության վերարտադրման համար: Հաջորդը՝ եթե դու համարում ես, որ այս […]




