Ասում են, 20-րդ դարում թուրքը փոխվել է, ո’չ, չի փոխվել: Այն, ինչ հայության դեմ իրականացրեց Թուրքիան 20-րդ դարասկզբին, նույնն անում է և այսօր ու կանի նաև հաջորդ դարերում, եթե ունենա այդ հնարավորությունը: Սա թիվ մեկ դասն է, որ մենք պետք է գիտակցենք: Իսկ ես կհավատամ թուրքի փոխված լինելու միայն մեկ դեպքում, երբ
Քաղաքականություն
Ցավոք, ամերիկահայ կազմակերպությունների կողմից ԱՄՆ պաշտոնյաներին ուղղված բազմիցս խնդրանքները` օգնելու հայերին և մյուս սիրիական քրիստոնյաներին, անարձագանք են մնում: Չի թվում է, որ ԱՄՆ կառավարությունը հետաքրքրված է սիրիահայերի և այլ փոքրամասնությունների աղետալի վիճակով…
Հայկական տարրի մը գոյութիւնը շատ մը ուսումնասիրողներ կը տանին մինչեւ Մեծն Տիգրանի օրերը կամ նոյնիսկ անկէ առաջ: Շատեր Քեսապը կը դիտեն իբրեւ Կիլիկեան Հայաստանի սահմանակից եւ այդ ժամանակաշրջանի կազմուած հայկական գաւառակ:
Գործողութիւններու ընթացքը ակնյայտ կը դարձնէր, որ զինեալներու յարձակում մը չէր եղածը, այլ լաւապէս սերտուած, կազմակերպուած եւ մասնագիտականօրէն ուղորդուած եւ ղեկավարուած բանակի մը գործողութիւնը: 20 Մարտի լոյս 21-ի գիշերը բռնկեցաւ Քեսապի թրքական սահմանը` ամբողջ երկարութեամբ: Թրքական տասը Պի.ԷՄ.Պէ. հատեցին թուրք-սուրիական սահմանը: Բազմաթիւ հրասայլեր նոյնպէս: Սկսան ուժգին յարձակում գործել սուրիական բանակի դիրքերուն վրայ: Կողմէն սկսան հարուածել յատկապէս […]
Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի հայության անվտանգության եւ հիմնարար իրավունքների վերաբերյալ` Քեսապի բռնազավթման ու Քեսապի հայության բռնագաղթի կապակցությամբ
Ի՞նչ քայլեր կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետությունը, օրինակ, կարո՞ղ է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայի հայկական բնակավայրերում խաղաղարար ուժեր տեղակայելու համար:
Թուրքիան փորձում է օգտվել միջազգային նոր կացությունից Այն, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված բարդ կացության եւ ընդհանրապես Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության պայմաններում Թուրքիան փորձում է մաքրել իր հարեւանների հետ ունեցած «հին հաշիվները», ակնհայտ է ոչ միայն Սիրիայի ու սիրիահայության, այլեւ Հայաստանի հանդեպ Անկարայի դիրքորոշումների կոշտացման խորապատկերի վրա։
“Ցավում ենք, բայց հայության համապատասխան հասարակական-քաղաքական ուժերն անտարբեր մնացին Սիրիայի հայության անվտանգության խնդիրների հանդեպ, ինչի մասին մենք ահազանգում էինք երկու տարի շարունակ”,- գրում է Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ ՏԻԳՐԱՆ ՓԱՇԱԲԵԶՅԱՆԸ, հիշեցնելով իրենց կողմից շրջանառության մեջ դրված ինքնապաշտպանության ծրագիրը:
Շատ կարեւոր է լույս սփռել Քեսաբ ներխուժած զինյալ խմբերի’ Թուրքիայում կազմավորման, Թուրքիայից ֆինանսավորման եւ զինուժի տրամադրման հանգամանքների վրա եւ ընդգծել, որ միջազգային հանրությունը, որը պայքար է հայտարարել միջազգային ահաբեկչության դեմ, անպայման պետք է նկատի ունենա այս իրողությունը. Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը’ անդրադառնալով ծայրահեղ իսլամական խմբավորումների’ Թուրքիայի տարածքից […]
ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միություն ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունyը տարածել է հայտարարություն. “Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի նախաշեմին Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, որի վերջին դրսևորումը օրերս թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող բնակավայրերի վրա Թուրքիայի հրահրմամբ գործող ահաբեկչական խմբավորումների սանձազերծած գործողություններն են։ Քեսաբի և շրջակա բնակավայրերի վրա Թուրքիայից ներթափանցած խմբավորումների հարձակման արդյունքում պղծվել է Քեսաբի հայոց […]




