Քաղաքականություն

Ապրիլ 16, 2014թ. 00:11

Հարցազրույց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ -Նախագահ Ս.Սարգսյանը, ինչպես ինքը տեղեկացրեց, նոր վարչապետի նշանակման փուլում զրուցել է գործադիրի, ՀՀԿ խորհրդի անդամների, ինչպես նաեւ կուսակցության համակիրների ու այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ եւ, համադրելով նրանց կարծիքները, վարչապետի պաշտոնում նպատակահարմար համարել Հովիկ Աբրահամյանի նշանակումը: Կարելի՞ է ասել, որ նորանշանակ վարչապետը տարբեր […]


Ապրիլ 10, 2014թ. 23:38

Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) ետ չի կանգնելու իր պահանջից և բոլոր միջոցները գործադրելու է, որպեսզի վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Տիգրան Սարգսյանը պատասխանատվության ենթարկվի: Երեկ ասուլիսի ժամանակ հայտարարելով այդ մասին` ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը միաժամանակ նշեց, որ ցանկացած վարչապետ, որ նախագահի կողմից կնշանակվի` ի շահ նախագահի, կլինի դժբախտություն Հայաստանի համար, և պետք է այնպիսի վարչապետ […]


Ապրիլ 9, 2014թ. 23:30

Կուսակցականներ չպետք է ուղղարկվել կառավարություն, շեշտը պետք է դրվի արհեստավարժների կառավարության ձևավորման վրա: Այդ կառավարությունը , իհարկե, ստանում է քաղաքական ուժերի վստահությունը, բայց չի լինում կուսակցականացված:


Ապրիլ 9, 2014թ. 00:25

Ազդեցիկ հրեա գործարարները Գերմանիայում և Ավստրո-Հունգարական կայսրությունում պահանջեցին, որ իրենց կառավարությունները ճնշում գործադրեն Թուրքիայի ղեկավարների վրա` հրաժարվելու հրեաներին տեղահանելու իրենց ծրագրերից: Վերջապես Ջեմալ փաշան ստիպված եղավ չեղյալ համարել տեղահանման հրամանը…


Ապրիլ 9, 2014թ. 00:19

Արևմուտքն աչք է փակում Քեսաբում տեղի ունեցող միջազգային հանցագրծուևթյունների վրա: Ապրիլի 8-ին Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: «Գաղտնիք չէ, որ Թուրքիան իր տարածքում զինյալներին վարժեցնում է և իր օդուժի օգնությամբ ուղարկում Սիրիա, ագրեսիա է դրսևորում Սիրիայի ազգային փոքրամասնությունների նկատմամբ, փորձում է ոչնչացնել նրանց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Բաբուխանյանը: Բաբուխանյանի […]


Ապրիլ 9, 2014թ. 00:18

Սիրիայում արդեն մի քանի տարի շարունակվող պատերազմում ալավիների ու քրիստոնյաների նկատմամբ կիրառվող բռնությունները որոշ ուժեր փորձում են կոծկել նախագահ Բաշար Ասադի` «բռնատիրական» որակավորում ստացած իշխանության դեմ պայքարի քողի տակ: Եթե սկզբում Ասադի դեմ կռվող ուժերը պարզապես նրա ընդդիմադիրներն էին, ապա որոշ ժամանակ անց նրանց միացան նաև Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները, և այժմ բավական դժվար է […]


Ապրիլ 8, 2014թ. 22:41

Ապրիլի 7-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Այն ինչ վերջերս տեղի ունեցավ Քեսաբում, եւ հարակից շրջաններում, շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Խնդրին անդրադառնում է նաեւ միջազգային մամուլը, ցավոք երբեմն չճշտված տեղեկություններով, երբեմն էլ՝ ապատեղեկատվությամբ: Այսօր մենք հնարավորություն ունենք լսելու տեղեկություններ առաջին ձեռքից, առաջին` որովհետեւ Հրանտ […]


Ապրիլ 8, 2014թ. 20:50

Այսօր ԵԽ ԽՎ լիագումար նիստում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ԵԽ ԽՎ-ում ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալու հարցը: Հայ պատգամավորն անընդունելի է համարել, որ չճանաչված մեկ այլ պետություն` Պաղեստինը, կարող է ստանալ նման կարգավիճակ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` ոչ: Ավելին՝ Ն.Զոհրաբյանն առաջարկել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ԵԽ ԽՎ-ում քննարկվի […]


Ապրիլ 8, 2014թ. 19:22

“Անչափ կարեւոր է, որ կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն Կարմիր խաչի հետ համագործակցությունը: ԵԽ անդամ երկրները ենթակա են իրենց իսկ ստորագրած միջազգային կոնվենցիաներին, Ժնեւյան կոնվենցիային եւ պարտավոր են հարգել դրանք: Եւ, իհարկե, որեւէ մեկը իրավունք չունի անմարդկային վերաբերմունք ցուցաբերել գերիների, ռազմագերիների հանդեպ”:


Ապրիլ 7, 2014թ. 23:50

Միայն «պորտֆելների» փոփոխությունը, այսինքն՝ մեկ անձին մեկ ուրիշով փոխարինելը, դիտում եմ ընդամենը «ֆիզիկական տեղաշարժ»: Ինչը դեռեւս ոչինչ չի նշանակում, անձը անձով փոխարինելը ոչ մի առնչություն չունի բովանդակային փոփոխության հետ: