Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում դիտել է ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները, որից հետո մասնակցել է Կրեմլում հիշյալ երկրների նախագահների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը: Իր ելույթում նախագահն անդրադարձել է Հայաստան–ՀԱՊԿ համագործակցությանը, ուկրաինական դեպքերին, նշել է, որ Ղրիմում […]
Քաղաքականություն
Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Գալիք շաբաթ կնշենք հրադադարի համաձայնագրի ստորագրման 20-ամյակը: Չնայած մենք կարող ենք փոքր-ինչ հպարտանալ, որ կարողացել ենք խուսափել պատերազմի անմիջական վերսկսումից, բայց պետք է նաեւ համաձայնենք, որ ներկայիս իրավիճակն անընդունելի եւ անկայուն է»,- ասել է ամերիկացի դիվանագետը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի վերջին հայտարարություններին՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շեշտել է.
Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ և իրավական կամաարտահայտության միջոցով: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության:
Միրկադիրովները, յունուսները Ալիևի վաչախմբից տարբերվում են միայն նրանով, որ այսօր դեռ դեմ են պատերազմի վերսկսմանը, և դարձյալ ոչ թե նրա համար, որ հայամետ են, այլ որովհետև գիտեն, որ դա կարող է կործանարար լինել Ադրբեջանի համար:
“Թույլ տվեք ներկայացնել “հաստատված” փոխզիջման հիմնական տարրերը, որոնք բոլորն էլ հանրայնացվել են նախագահներ Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի 2009թ. Լ՛Ակիլայի և 2010թ. Մուսկոկայի համատեղ հայտարարություններում հիշատակվելով: Այս սկզբունքներն ու տարրերը կազմում են Մինսկի խմբի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքը:
Սիրիայի Քեսապ բնակավայրի հայերի բռնագաղթի հարցով խորհրդարանական եւ միջազգային հետաքննություն իրականացնելու հարցի կապակցությամբ
Ադրբեջանը նյարդայնորեն է արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարած ճշմարտությանը, թե Արցախը նույնպես պետք է մասնակցի հակամարտության կարգավորման գործընթացին: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով պաշտոնական Բաքվի արտահայտած դժգոհությունը Ուորլիքից, թե իբր՝ վերջինս հայամետ դիվանագիտություն է վարում: Նշենք, որ ադրբեջանական APA լրատվական գործակալությունն օրեր առաջ […]
Այո, մենք իշխան ժոովուրդ ենք, մենք գիտենք իշխանության գինը, բայց եթե այդ իշխանությունը սկսում է մեծամտանալ, գիտենք նաև հիասթափվել: Հայը հրաշալի ժողովուրդ է ու, եթե իր հանդեպ տեսնում է անկեղծ հարգանք, արժանապատիվ վերաբերմունք, տեսնում է, որ երկրի վարչապետն իր հետ է իր հոգսերը կիսողը, այդժամ ինքն էլ պատրաստակամ է նվիրումի, պատրաստ է իր իշխանության հետ համատեղ ուժերով հաղթահարելու դժվարությունները:
Ապրիլ 24-ի կապակցությամբ բոլոր քաղաքական հայտարարություններից թերեւս ամենաուշագրավը նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանի գրասենյակի կողմից տարածված «Ուղերձ՝ 1915 թվականի իրադարձությունների մասին» փաստաթուղթն էր, որը վաղօրոք կազմվել էր Թուրքիայի արտգործնախարարությունում՝ այդ հաստատության ղեկավար Ա. Դավութօղլուի անմիջական ղեկավարությամբ։ Փաստորեն Անկարան միջազգային-քաղաքական ասպարեզ նետեց «քաղաքակիրթ» ուրացման տեխնոլոգիա՝ հաջողության առաջին «դափնիները» պոկելով տեղի ունեցողին մեծագույն ուշադրությամբ հետեւող Միացյալ Նահանգների […]




