Քաղաքականություն

Նոյեմբեր 25, 2013թ. 22:17

Իսկ Եվրոպան այս ամենն անտեսելով՝ ոտքը դրել է մեկ մաշիկի մեջ ու ասում է՝ «կամ…կամ»: Սա վկայում է եվրոպական կառույցների տոտալիտար մոտեցման մասին, ձեւավորել են ստանդարտների մի շարք ու երկրներին պարտադրում են՝ չեք ընդունում, ուրեմն մեզ հետ գործ չունեք: Կարծում եմ, Եվրոպան ժամանակին կգիտակցի իր սխալը եւ այս ամենը հաշվի կառնի:


Նոյեմբեր 22, 2013թ. 00:20

Ի՞նչ է նշանակում ինքնիշխանություն՝ ազգային նկարագրիդ, ինքնությանդ պահպանում, տարածքներիդ պաշտպանություն, պետության զարգացում: Եվ ՄՄ անդամակցմամբ սրանցից որևէ մեկը Հայաստանը ոչ թե կորցնում, այլ հակառակը՝ ամրապնդում է:


Նոյեմբեր 21, 2013թ. 17:22

Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական աշխատանքները. հայտնում է РИА-Новости-ն։ Ուկրաինայի Կառավարությունն իր որոշումը բացատրել է Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների հետ տնտեսական կապերը զարգացնելու անհրաժեշտությամբ։ Միևնույն ժամանակ, նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Կիևը կշարունակի իր եվրաինտեգրման ուղին՝ չնայած բոլոր բարդություններին:


Նոյեմբեր 21, 2013թ. 11:27

Ազատագրված տարածքները ԼՂՀ-ի անվտանգության լավագույն երաշխիքն են: Այսօր Հայաստանի վերահսկողության տակ գտնվող դիրքերը, ռազմավարական տեսակետից, շատ նպաստավոր են, հրաժարումը դրանցից հայկական կողմերի համար կնշանակի՝ ռազմաքաղաքական առավելության զիջում հակառակորդին:
Իմ համոզմամբ, մադրիդյան սկզբունքներն անընդունելի են, ավելին, դրանք սկզբունքներ էլ չեն, այլ մի ծրագիր, որում նշված քայլերի հաջորդականությունը նպաստավոր չէ հայկական կողմերի համար:


Նոյեմբեր 20, 2013թ. 14:43

Ես չեմ ուզում մտնել դետալների մեջ և կասեմ ընդամենը հետևյալը. Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է ու այդ շրջանակներում պաշտպանված, և չմոռանաք նաև, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է: Ահա սա’ է բանալին, որտեղ լուծվում են բոլոր հարցերը:


Նոյեմբեր 20, 2013թ. 13:13

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի գլխավոր նպատակն է: Այս մասին խոսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի օգնական Վլադիմիր Նիկիշինը նոյեմբերի 19-ին տեղի ունեցած «ՀԱՊԿ-ը և անվտանգության ժամանակակից մարտահրավերները» միջազգային գիտաժողովում: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող Ադրբեջանին զինելու, ապա ըստ գեներալ-մայոր Նիկիշինի՝ դա նաեւ տվյալ երկրի քաղաքականության վրա ազդեցություն ունենալու միջոց է: Ռազմարդյունաբերական համալիրները պետություն են […]


Նոյեմբեր 19, 2013թ. 22:21

Ուկրաինային հասկացրել են, որ եթե դու փոխում ես քո տնտեսական համագործակցության վեկտորը, քո շուկան, ուրեմն քո նոր գործընկեր ԵՄ-ն պետք է փոխհատուցի կորսված ռուսական շուկայի դիմաց: Իսկ այդ փոխհատուցումը կազմում է հսկայական գումարներ, ինչը Եվրոպան երբեք չի տրամադրի Ուկրաինային:


Նոյեմբեր 18, 2013թ. 13:41

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Միլիարդավոր նավթադոլարների մեջ լողացող, սակայն բարոյականությունից զուրկ Ադրբեջանն զբաղված է ահռելի գումարներ բաժանելով բոլոր նրանց, որոնք պատրաստ են ուշադրություն դարձնել նրա քարոզչությանը: Բաքվի կաշառակերության սխեման, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես «խավիարային դիվանագիտություն», այժմ էլ իր թակարդն է գցել Վաշինգտոնի ազդեցիկ վերնախավին: Ըստ երևույթին, ամերիկացիների պակաս չի […]


Նոյեմբեր 15, 2013թ. 01:14

Այսօր նույնն Եվրոպայի ներսում է խաթարվել արժեհամակագը: Եվրոպան իր քաղաքական, առևտրային, տնտեսական շահը հաճախ գերակա դարձնելով, աչք է փակում շատ կարևոր հարցերի վրա: Եթե Եվրոպան ուզում էր, որ Հայաստանի հետ այդ գործընթացը ճիշտ հունով ընթանար, չպետք է կիրառեր երկակի ստանդարտներ: Ի վերջո, իր քայլով հավատ ու վստահությունն է կորցնում:


Նոյեմբեր 15, 2013թ. 00:12

Նոյեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացել է ԵԽ նախարարների կոմիտեի նիստը։ Ինչպես հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից՝ Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ամփոփել է Հայաստանի նախագահության օրոք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վեցամսյա գործունեությունը։ Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ հայկական նախագահության գերակայությունները, ինչպես նաև՝ նպատակները, սահմանվել էին ի պատասխան […]