Ադրբեջան

Մայիս 8, 2014թ. 11:55

Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ և իրավական կամաարտահայտության միջոցով: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության:


Մայիս 7, 2014թ. 22:48

Միրկադիրովները, յունուսները Ալիևի վաչախմբից տարբերվում են միայն նրանով, որ այսօր դեռ դեմ են պատերազմի վերսկսմանը, և դարձյալ ոչ թե նրա համար, որ հայամետ են, այլ որովհետև գիտեն, որ դա կարող է կործանարար լինել Ադրբեջանի համար:


Մայիս 7, 2014թ. 22:45

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը «Artsakhpress.am»-ին Հարց․ Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին անվստահություն հայտնելու, նրա հետ աշխատելուց հրաժարվելու եւ նրան այդ պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը։ Պատասխան․ Այդ հայտարարությունն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է՝ միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի խաթարմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության […]


Մայիս 7, 2014թ. 17:50

“Թույլ տվեք ներկայացնել “հաստատված” փոխզիջման հիմնական տարրերը, որոնք բոլորն էլ հանրայնացվել են նախագահներ Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի 2009թ. Լ՛Ակիլայի և 2010թ. Մուսկոկայի համատեղ հայտարարություններում հիշատակվելով: Այս սկզբունքներն ու տարրերը կազմում են Մինսկի խմբի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքը:


Մայիս 5, 2014թ. 23:18

Ադրբեջանը նյարդայնորեն է արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարած ճշմարտությանը, թե Արցախը նույնպես պետք է մասնակցի հակամարտության կարգավորման գործընթացին: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով պաշտոնական Բաքվի արտահայտած դժգոհությունը Ուորլիքից, թե իբր՝ վերջինս հայամետ դիվանագիտություն է վարում: Նշենք, որ ադրբեջանական APA լրատվական գործակալությունն օրեր առաջ […]


Ապրիլ 22, 2014թ. 23:45

Վերջին ամիսների ընթացքում հայրենի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում իշխող տրամադրությունները վկայում են, որ այս ուժերը իսպառ կորցրել են ժամանակի զգացողությունը։ Մինչդեռ ներկայումս Հայաստանում ու նրա շուրջ ձեւավորվում է սկզբունքորեն նոր ներքին ու մանավանդ արտաքին կացություն, որի հիմնական առանձնահատկություններն են. ա) ներքաղաքական պայքարում անխուսափելի դարձող գոնե մի քանի ամսվա թայմ-աուտը, բ) երկրի եւ ողջ հասարակության ուշադրության […]


Ապրիլ 18, 2014թ. 01:26

ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը անհեթեթություն է համարում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե Ադրբեջանը կողմնակից է Ղարաբաղին ամենաբարձր մակարդակի ինքնավարություն տրամադրելուն: «Մեզ համար դա անհասկանալի է, մենք անկախ պետություն ենք, ի՞նչ բարձր ինքնավարություն: Այդ հայտարարությունը ո՛չ տրամաբանական է, ո՛չ էլ տեղին է, սա ընդհանրապես անհեթեթություն է, ինչպե՞ս կարելի է անկախ պետությունը փոխանակել կամ փոխարինել […]


Ապրիլ 16, 2014թ. 21:55

“Ես չեմ կարծում, որ Իրանի պաշտպանության նախարարը նման հայտարարություն հնչեցրած լինի ու չեմ բացառում, որ, իրոք, սա ադրբեջանական լրատվամիջոցներին հատուկ գործելաոճ է, երբ նենգափոխում են օտարերկրյա պաշտոնյաների խոսքերը”:


Ապրիլ 16, 2014թ. 00:04

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն որոշում է կայացրել ընթացք տալ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը։ Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, Բյուրոյում բանաձեւի նախաձեռնությունը հաստատվել է, նշանակվելու է զեկուցող, որը պետք է համապատասխան զեկույց պատրաստի Սարսանգի ջրամբարի վերաբերյալ։ Զեկույցը, հավանաբար, կքննարկվի ԵԽ ԽՎ հաջորդ նստաշրջանում։ Սա առաջին անգամ չէ, որ ադրբեջանցիները միջազգային […]


Ապրիլ 12, 2014թ. 22:28

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին` իրազեկելու համար միջազգային հանրությանը 1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացված ջարդերի մասին: Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Մարաղայի ջարդերի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ Կարեն Նազարյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ու […]