Աստանայի հռչակագրում նշել այդ մասին «Ազգի» հարցազրույցը ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանի հետ – Պրն Հովակիմյան, որպես Աստանայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ակտիվ մասնակից` ինչպե՞ս կբնութագրեք իրավիճակը` գագաթաժողովի հռչակագրի ընդունման առումով: – Նոր ենք եկել Աստանայից, աշխատանքը ծանր էր այն առումով, որ չգիտեինք` ինչ արդյունք է լինելու: Մեր առաքելության համար Աստանան, առաջին հերթին, այն փաստաթուղթն […]
Ադրբեջան
ԵԱՀԿ Մինսկի խումբը չճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը, փաստորեն դարձել են ադրբեջանական շարունակվող չարագործությունների հովանավորը, հրահրողն ու մասնակիցը:
«Ադրբեջան» կոչվող պետությունը աշխարհի երեսին առաջին անգամ հայտնվել է 1918 թվականին: Իսկ «Ադրբեջան» անունը կնքելը եղել է երիտթուրքերի մտահղացումը:
Խորհրդային փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը ԼՂՀ ժողովրդին ճանաչել է որպես սուբյեկտ, որն ունի ինքնորոշվելու իրավունք:
Շնորհիվ Իսրայելի հետ սերտ կապերի Ադրբեջանը հնարավորություն է ստանում նոր սերնդի սպառազինությամբ զարգացնել սեփական բանակը։ Այս մասին հաղորդել է «Wikileaks»-ը։ Փաստաթղթերում նշվում է, որ Ադրբեջանը նման տեխնիկա չէր կարող ձեռք բերել ո՛չ ԱՄՆ-ից կամ Եվրոպայից՝ տարբեր իրավական սահմանափակումների պատճառով, ո՛չ էլ նախկին Խորհրդային Միության մատակարարներ Բելառուսից և Ուկրաինայից։ «Հայտնի չէ, թե հենց ինչ են գնել […]
90-ականներին Ադրբեջանի հետ չհայտարարված պատերազմի ժամանակ Վրաստանի երկաթուղայինները հրաժարվում էին Հայաստանի բեռները տեղափոխել…
Trend գործակալության հաղորդմամբ, այսօր Ադրբեջանի Միլի Մեջլիսի միջխորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ բարձր մակարդակով ռազմական համագործակցության խորհրդի ստեղծման» մասին օրինագիծը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագիրը ստորագրվել էր դեռ սեպտեմբերի 6-ին` Ստամբուլում:
Ադրբեջանը, ըստ էության, փորձում է օգտագործել բանակցություններն իբրեւ շղարշ` նոր արկածախնդրություններ նախապատրաստելու համար:
Եթե Էլչիբեյը չառաջնորդվեր «Սեւանում լողանալու» ցնորամտությամբ, այլ փորձեր հարցը կարգավորել բանակցությունների միջոցով, ապա Հեյդար Ալիեւը երբեք էլ իշխանության վերադառնալու հնարավորություն չէր ունենա:
Դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնական Քրիստո Քրիստովը/Բուլղարիա/: Հակառակ կողմից դիտարկումն […]




