Երեկ Թբիլիսիում կայացել է Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի տրանսպորտի նախարարների հանդիպումը: Նպատակը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ծրագրի քննարկումն էր: Այս մասին տեղեկացնում է GHN – ը: Նիստի ժամանակ քննարկվել են երկաթգծի շինարարության հետ կապված հարցերր: Այդ թվում և վրացական հատվածի շինարարության համար հավելյալ ֆինանսավորման հարցը: ArmAr.am
Վրաստան
Ս.թ. հունվարի 24-ից 25-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Նոդար Խարշիլաձեի գլխավորած պատվիրակությունը: Հունվարի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի և Ն.Խարշիլաձեի առանձնազրույցը, այնուհետև երկու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ համագործակցությունը ռազմական կրթության և խաղաղապահության բնագավառներում, ինչպես նաև փորձի փոխանակումը երկու երկրների զինված […]
Այսօր երեկոյան Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ` մասնակցելու ԵԽԽՎ ձմեռային նիստին: Վրացական պատվիրակությունը կրկին առաջ է քաշելու Ռուսաստանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման և երկրի տարածքի դեօկուպացման հարցը: Ինչպես նշել է պատվիրակության անդամ Գեորգի Կանդելակին, իրենց նպատակն է հասնել Եվրոպայի Խորհրդի որոշման իրականացմանը: Նիստին զեկույցով հանդես է գալու խորհրդարանի եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիդ Դարչինաշվիլին: ArmAr.am
Եվրախորհրդարանը հաստատել է սևծովյան ավազանի երկրների նկատմամբ նոր ռազմավորությունը: Սա Եվրախորհրդարանի առաջին փաստաթուղթն է, ուր Աբխազիան և Ցխինցալիի շրջանը անվանվում են օկուպացված տարածքներ: «Եվրախորհրդարանը առաջին անգամ իր որոշման մեջ Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքական և իրավական կարգավիճակը հաստատում է որպես «օկուպացում»,-ասել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն: Նա հայտնել է նաև, որ որոշման ընդունումը […]
Պենտագոնը հերքել է ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե ԱՄՆ-ը պատրաստվում է Վրաստանին փոխանցել հակաօդային և հակատանկային պաշտպանության միջոցներ: «Ռուսական մամուլի հաղորդագրությունները Վրաստանին զենքի ենթադրյալ վաճառքի վերաբերյալ սուտ տեղեկություններ են»,- հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: ArmAr.am
Վրաց Պատրիարք Իլիա Բ մեկ անգամ եւս իր հարգանքը եւ բարեկամական սերը արտահայտեց համայն հայության հանդեպ …
«Վրաստանն ամուր հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Մենք սպասում ենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները առավել խորը փուլի կանցնեն »,- հայտարարել է Քալանդաձեն:
Վրաստանը կշարունակի զենք գնել Ուկրաինայից` ի հեճուկս Ռուսաստանի բողոքների: Այս մասին հայտնել է Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետնախարար, փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն ուկրաինական լրատվամիջոցին տրված հարցազրույցի ժամանակ: «Մեր համագործակցությունը, այդ թվում և ռազմական բնագավառում, հիմնված է մեր երկրների ազգային շահերի վրա: Չնայած ռուսական կողմի անհամաձայնությանը` այդպիսի առևտուրը մեր երկրի հետ, համաձայն միջազգային իրավունքի, ոչնչով սահմանափակված չէ»,- ասել […]
Ջավախքից արտագաղթը արդյունքն է վրացական ագրեսիվ քաղաքականության ստեղծած անապահովության մթնոլորտի:
ԵԽԽՎ մոնիտորինգային կոմիտեի նախագահ Դիկ Մարտին երեքշաբթի ժամանել է Վրաստան: Նա հանդիպում է ունեցել Վրաստանի պետնախարար Էկա Թքեշելաշվիլիի հետ: Քննարկվել է իրավիճակը Վրաստանի օկուպացված տարածքներում: ‹‹Զրույցի գլխավոր թեման եղել է էթնիկ զտումների արդյունքում իրենց տներից արտաքսված մարդկանց վերադարձի հնարավորությունը››,- նշում է Թքեշելաշվիլին: Մարտին հանդիպելու է նաև անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիայի հետ: ArmAr.am




