Իրան

Փետրվար 11, 2010թ. 15:45

Իրանի հետախուզական ծառայության նախարար Հոջաթոլեսլամ Հեյդար Մեոսլեհին     հայտարարել է, որ երկրի անվտանգության ուժերը ձերբակալել են ութ անձանց , որոնք կապված են եղել ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ռադիոկայանի հետ: Խոսելով լրագրողների հետ`Մոսլեհին հաստատել է, որ ութ անձինք ձերբակալվել են  «Ֆարդա» ռադիոկայանի հետ կապեր ունենալու համար, որը գործակցել է «Ազատություն» ռադիոկայանի հետ: Համաձայն նախարարի, ձերբակալվածներից միայն […]


Փետրվար 9, 2010թ. 11:17

Այսօր  Իրանի մի շարք քաղաքներից ու բնակավայրերից մայրաքաղաք Թեհրան են ժամանել նախագահ Ահմադինեջադի բազմաքանակ կողմնակիցներ, որպեսզի երկրի գլխավոր դատախազություն փոխանցեն վերջին ամսում հավաքած ավելի քան մեկ միլիոն ստորագրություններն ընդդիմության ղեկավարներին քրեական պատասխանատվության ենթարկելու համապատասխան հայտարարությամբ: Այդ մասին փոխանցում է իրանական Ֆարս (FARS) գործակալությունը: Երկրում անկայուն մթնոլորտ ստեղծելու և ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, մասնավորապես, […]


Փետրվար 8, 2010թ. 16:20

Իրանը սեփական ուժերով մշակել է  զենիթահրթիռային համալիր, որը, մասնագետների գնահատմամբ, չի զիջում ռուսական հակաօդային պաշտպանության C-300 համակարգին: Այս մասին իրանական ԻՌՆԱ գործակալությանը հայտնել է Իրանի զինվորական հրամանատարության ներկայացուցիչ Խեշմաթոլլա Քասիրին:  Ըստ նրա, իրանցի մասնագետների կողմից ստեղծված նոր համալիրը մոտ ապագայում կներդրվի Իրանի բանակում: «,Այդ նախագիծը մոտ է ավարտին, որն իրականացվում է զինված ուժերի տարբեր ոլորտներում, […]


Փետրվար 5, 2010թ. 11:00

Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը և Իրաքում տեղակայված բազմազգ ուժերի հրամանատար գեներալ Ռեյ Օդիերնոն քննարկել են Իրաքից Թուրքիային սպառնացող քրդական հարձակումների վերաբերյալ հարցեր: «Ամենակարևոր հարցը, որ մենք քննարկել ենք, եղել է Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) ահաբեկչությունների դեմ ձեռնարկված և ապագայում ձեռնարկվելիք քայլերը: Ես մեկ անգամ ևս այդ մասին հայտնել եմ մեր ամերիկյան գործընկերոջը»,- ամերիկյան […]


Փետրվար 3, 2010թ. 13:50

Ս.թ. փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ: Հանդիպման ընթացքում Սեյեդ Ալի Սաղայիանը Սեյրան Օհանյանին հանձնեց Իրանի Իսլամական Հանրապետություն այցելելու` ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդիի պաշտոնական հրավերը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող […]


Փետրվար 3, 2010թ. 10:20

Իրանական Press tv-ն տեղակացնում է, որ Իսրայելի հատուկ ծառայությունները Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների հետ գաղտնի համաձայնությամբ այդ երկրների տարածքներից հետևում են Իրանի ատոմային ծրագրի իրականացմանը: Ընդ որում, հատուկ այդ նպատակով ստեղծված բազաներում աշխատում են Իսրայելից եկած մասնագետներ: ArmAr.am


Փետրվար 2, 2010թ. 18:45

Ադրբեջանում Պարսկաստանի դեսպան Մահոմմադ Բաղիր Բահրամին trend.az-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել էր, որ «Ղարաբաղյան հակամարտությունը կարող են կարգավորել միայն տարածաշրջանային երկրները: Իսկ Իրանը, որպես հակամարտության գոտուն ամենմոտ երկիր, շահագրգռված է խնդրի կարգավորմամբ` հաշվի առնելով այն, որ տարածաշրջանային ցանկացած համաձայնագիր որևէ կերպ անդրադառնալու է Իրանին: Դեսպանի խոսքերով` Իրանը միշտ ճանաչել է «Ադրբեջանական հանրապետության «տարածքային ամբողջականությունը» և […]


Հունվար 27, 2010թ. 15:26

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիին, ով Հայաստանում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նախագահ Սարգսյանը ողջունել է արտգործնախարար Մոթթաքիի այցը եւ ասել, որ մեծապես կարեւորում է  հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: «Դուք լավ գիտեք, թե մենք ինչպիսի կարեւորություն ենք տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, […]


Հունվար 26, 2010թ. 20:44

ՌԴ Ազգային անվտանգության խորհրդից «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հաղորդել են, որ Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի այցը Ռուսաստան հետաձգվել է: Հիշեցնենք, որ այցը նախատեսվում էր հունվարի 26-28-ը:  ՌԴ ԱԱԽ-ից փեղեկացրել են, որ այն հետաձգվել է իրանական կողմի նախաձեռնությամբ»: ArmAr.am


Հունվար 26, 2010թ. 10:55

Ս.թ. հունվարի 26-ին Հայաստան կժամանի Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվիրակությունը` Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այցի ընթացքում նախատեսված են Մանուչեհր Մոթթաքիի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարների հանդիպումը տեղի […]