Դեռևս մեկ ամիս առաջ լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե Ռուսաստանը եւ Իրանը պայմանավորվել են 1 միլիարդ դոլար արժեքով C-300 հրթիռային համալիրներ մատակարարելու մասին: Չնայած այն բանին, որ իրանական կողմն արդեն վճարել է կանխավճարը, ռուսական կողմը չի կատարում իր պարտավորությունները: ԶԼՄ-ները նույնիսկ ակնարկում էին, թե Ռուսաստանն իր պայմանավորվածությունից նահանջում է, թերևս` ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման տակ: Այսօր արդեն […]
Իրան
Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet թերթը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ու արտաքին գործերի նախարար Մանուչեհիր Մոթթակին Ստամբուլ կատարած այցի ընթացքում քննարկել են իրանական ուրանը Թուրքիայում հարստացնելու հնարավորության մասին: Դիվանագիտական աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ Իրանի ղեկավարությունը համաձայնվել է համագործակցել Թուրքիայի հետ այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Էլ-Բարադեին խորհուրդ է տվել պաշտոնական Թեհրանին հարստացնել […]
Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեջադը Թեհրանից ուղիղ եթերով հարցազրույց է տվել թուրքական TRT և NTV հեռուստաալիքներին: Ահմեդինեջադը, պատասխանելով լրատվամիջոցներին ուղղած հարցերին, ասել է, որ միջազգային ասպարեզում հաստատվել են նոր հարաբերություններ ու պայմաններ, որ իրողությունը թևակոխել է մարդասիրական, մշակութային ու բարոյականության դաշտ: Ըստ նրա, այժմ հարաբերությունների զարգացում է սպասվում հիմնականում այն երկրների միջև, որոնք ունեն մշակութային և […]
ԱՄՆ-ի Լիվենվորտ քաղաքում այս շաբաթ մեկնարկել են ՆԱՏՕ-ի անդամ և համագործակից երկրների հրամանատարական կազմի ներկայացուցիչների հերթական ռազմաքաղաքական դասընթացները, որոնցում դարձյալ մշակվել է Ադրբեջանի դեմ հնարավոր ռազմական ագրեսիայի կանխմանն ուղղված գործողությունների պլանը: Մշակված սցենարի համաձայն, Ադրբեջանը շուտով կենթարկվի Իրանից անջատված Ահուրաստան նոր պետության հարձակմանը: Բայց քանի որ 57 հազարանոց ադրբեջանական բանակը չի կարողանա դիմակայել Ահուրաստանի զորքերին, […]
Սևակ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ Իրանում ներքաղաքական ճգնաժամը, որի ակտիվ շրջանն ավարտվեց հուլիսին, բերեց իսլամական հանրապետության շուրջ արտաքին քաղաքական նոր զարգացումների։ ԵՄ քաղաքացիների ձերբակալումների արդյունքում` սրվեցին հակասություններն Իրանի և եվրոպական պետությունների միջև։ Միևնույն ժամանակ, ակտիվացան գործընթացներն իրանական միջուկային ծրագրի շուրջ։ Ս.թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Բ.Օբաման անուղղակի պահանջ ներկայացրեց Թեհրանին` ակտիվացնել համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ և […]
Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր տարածաշրջանի այն միակ պետությունն է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, ռազմական, տնտեսական կամ որևէ այլ բնույթի խնդիրներ չունի: Եվ դեռ ավելին, պաշտոնական Թեհրանն ու Երևանը ամեն կերպ նպաստում են տարածաշրջանում երկու երկրների ազդեցության մեծացմանը: Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների հիմքերը քաղաքակրթական նմանությունների մեջ են: Չնայած այն հանգամանքին, որ Իրանն […]
2002 թվականից հետո, երբ Թուրքիայում իշխանությունն անցավ «Արդարության և զարգացման կուսակցությանը», պաշտոնական Անկարայի հարաբերությունները հարևան Իրանի հետ բավական մտերմացան: Թուրքիայի ղեկավարությունն օգտագործում է յուրաքանչյուր առիթ, որպեսզի ցույց տա Իրանի իշխանություններին իր լոյալությունն իրանական քաղաքականության նկատմամբ: Գործը հասավ նույնիսկ նրան, որ Թուրքիայի առաջնորդներն սկսեցին քննադատել Իսրայելի ղեկավարներին արաբների նկատմամբ կոտորածներ իրականացնելու մեջ: Մի երևույթ, որն աննախադեպ […]
Հոկտեմբերի 1-ին Ժնևում 5+1-ի խմբի (ՄԱԿ-ի 5 մշտական անդամներ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա գումարած Գերմանիա) և Իրանի ներկայացուցիչների միջև տեղ են ունենալու Իրանի միջուկային ծրագրերի շուրջ հերթական բանակցությունները:
Այսօր Նյու Յորքում տեղի է ունենալու Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքնարկվի Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր:
Վերջին շրջանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի և Փիթսբուրգում կայացած «Մեծ քսանյակի» ղեկավարների հանդիպման ընթացքում այս թեման գտնվում էր բոլորի ուշադրության կենտրոնում, հետևապես այն հայտնվեց համաշխարհային քաղաքական գործընթացների առանցքում:
ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի ընթացքում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթը նոր սկանդալի առիթ է դարձել: ԱՄՆ-ի, Իսրայելի և ԵՄ երկրների պատվիրակություններին դուր չի եկել այն փաստը, որ Իրանի նախագահն իր երկիրը ներկայացրել է իբրև աղքատ և զարգացող պետությունների շահերի պաշտպան` ասելով, որ անսահմանափակ կապիտալիզմն արդեն հասել է իր փառքի գագաթնակետին և շուտով կարժանանա մարքսիզմի ճակատագրին:




