Իրան

Հուլիս 3, 2010թ. 13:39

Իրանի Ֆարս նահանգում այսօր` վաղ առավոտյան, տեղի է ունեցել 3.8 բալ ուժգնության երկրաշարժ: IRNA-ի փոխանցմամբ, զոհերի և վիրավորների մասին տեղեկատվություն չկա: ArmAr.am


Հուլիս 3, 2010թ. 12:36

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրենք Իրանի դեմ միակողմանի նոր պատժամիջոցների ձեռնարկման վերաբերյալ: Տվյալ պատժամիջոցները տարածվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին սպասարկող ձեռնարկությունների վրա: Օբամայի խոսքերով` Կոնգրեսի ձեռնարկած նոր պատժամիջոցները «ամենախիստն են երբեւիցե ընդունվածներից»: Համաձայն այդ օրենքի, մասնավորապես ամերիկյան բանկային կառույցներին արգելվում է այսուհետեւ համագործակցել ֆինանսական հատվածի օտարերկրյա այն կազմակերպությունների հետ, […]


Հուլիս 1, 2010թ. 23:59

ՌԴ արտաքին գործերի գերատեսչությունը դեմ չէ Իրանի և Վրաստանի համագործակցությանը, եթե այն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ: Այս մասին հայտարարել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն, պատասխանելով վերոնշյալ երկու երկրների միջև խորացող կապերի մասին հարցին: «Ինչ վերաբերում է Իրանի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերություններին, ապա կարող եմ միայն ասել, թե մենք հարգում ենք ինքնիշխան […]


Հունիս 29, 2010թ. 09:15

Իրանի իսլամական հանրապետությունը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները «վեցնյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանի, Ֆրանսիա, Գերմանիա) հետ, սակայն սառեցնում է այն, մինչև օգոստոս, որպես «պատիժ» արևմտյան երկրներին`  Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու համար: Այս մասին   հայտնել է Ռոյթերս (Reuters) գործակալությունը, վկայակոչելով երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խոսքերը: «Այս պատիժն իրենց համար դաս կլինի, որպեսզի […]


Մարտ 27, 2010թ. 13:51

Այս օրերին Երևանի փողոցներում, համերգային սրահներում, սուպերմարկետներում կարելի է տեսնել բազմաթիվ իրանցիների: Փաստորեն, վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստան է ժամանել 10-15 հազար Իրանի քաղաքացի: Այս տվյալները հայտնեցին Հայաստանում Իրանի դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ենթադրվում է, որ ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվն ավելի մեծ է: Իրանում նշվող Նովրուզը շատերը նախընտրում են անցկացնել երկրից դուրս: […]


Մարտ 26, 2010թ. 18:30

Ապրիլի 17-18-ին, Թեհրանում կայանալու է միջուկային խնդրի վերաբերյալ «Միջուկային էներգիա բոլորի համար, միջուկային զենք` ոչ ոքի» խորագրով խորհրդաժողով: Այս մասին հայտնում է Iran.r-ն: Օգտվելով այդ առիթից` Իրանը որոշում է կայացրել ընդլայնել համագործակցությունը Հնդկաստանի հետ ատոմային ոլորտում: Իրանը, հաշվի առնելով Դելիի եւ Թեհրանի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները, ցանկություն է հայտնել, որպեսզի Հնդկաստանը նույնպես մասնակցեր այդ խորհրդաժողովին:


Մարտ 26, 2010թ. 16:40

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն այսօր մեկնելու է Թեհրան, որտեղ  Իրանի եւ Աֆղանստանի ղեկավարների հետ մասնակցելու է Նավրուզի տոնակատարություններին: Ակնկալվում է, որ Տաջիկստանի եւ Աֆղանստանի նախագահների Թեհրանում գտնվելու ժամանակ կանցկացվեն պարսկալեզու երկրների ղեկավարների երկկողմ եւ եռակողմ հանդիպումներ: Այդ ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային համագործակցության զարգացման հարցեր: Ռահմոնի այցն Իրան կավարտվի մարտի 28-ին: ArmAr.am


Մարտ 19, 2010թ. 17:45

Իրանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երեկ երեկոյան ձերբակալվել և Թեհրանի բանտ է ուղարկվել Իրանի նախկին փոխնախագահ Խոսեին Մարաշին: Նրան 1 տարվա ազատազրկում է սպասվում իսլամական վարչակազմի դեմ քարոզչություն ծավալելու համար, քանի որ այն քաղաքական գործիչը, ով ներկայացնում է իրանական ռեֆորմատորներին, 6 տարի իրավունք չունի զբաղվել քաղաքական գործունեությամբ: ArmAr.am


Մարտ 17, 2010թ. 18:50

Թեհրանում մարտի 16-ին խստացվել են անվտանգության միջոցառումները, որպեսզի կանխեն մարտի 16-ի գիշերը կրակի պաշտամունքին նվիրված ավանդական արարողությունը ընդդիմության կողմից հակակառավարական ցույցի վերածելու փորձերը: Ականատեսները նշում են, որ ոստիկանությունը տեղակայվել է մայրաքաղաքի գլխավոր հրապարակներում, այն ժամանակ, երբ ուղղաթիռները վերահսկում են հարակից շրջանները, որտեղ սովորաբար հավաքվում են ընդդիմադիր Կանաչ շարժման աջակիցները: Ինչպես հայտնել է Իրանի արտաքին կապերի […]


Մարտ 3, 2010թ. 15:59

Իրանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները մարտի 2-ին իսլամական երկրների միջեւ միասնության եւ սահմանային հատվածում արդյունաբերական գոտիներ ստեղծելու կոչ են արել: Նրանք դա հայտարարել են տարածաշրջանում անվտանգության եւ բարեկեցության ամրապնդմանն ուղղված քայլ: Թուրքիայի և Իրանի միջև նաև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել`  համատեղ սահմանին արդյունաբերական գոտի ստեղծելու վերաբերյալ: ArmAr.am