Նշվել է, թե օրինագծի ընդունումը բացասական հետևանքներ կունենա թուրք-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման վրա:
Տարածաշրջան
Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ-ում ապրող ադրբեջանցիները հարյուրավոր նամակներ են ուղարկել ԱՄՆ ղեկավարությանը ՝ կոչ անելով Բարաք Օբմային չօգտագործել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի ավանդական ուղերձում: ԱՄՆ-ի ադրբեջանական համայնքը նաև կոչ է արել թուրքերին և նրանց կողմնակիցներին կանխել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ մարտի 19-ին նախատեսվող PKK (Քրդական աշխատավորական կուսակցություն) կողմնակիցների ակցիան: Նրանք կոչ են […]
«Ադրբեջան» կոչվող պետությունը աշխարհի երեսին առաջին անգամ հայտնվել է 1918 թվականին: Եվ երկրորդ, այդ արհեստածին պետության ստեղծողը հենց Թուրքիան է…
Պաքուի մէջ Թուրքիոյ դեսպան Հուլուսի Քըլըճ յայտարարեց, որ Թուրքիա կը պաշտպանէ Ազրպէյճանի պաշտօնական դիրքորոշումը, ըստ որուն` Ստեփանակերտի օդակայանին հետ կապուած թռիչքները կը հա կասեն միջազգային դաշինքներուն: «Մենք միշտ կը պաշտպանենք Ազրպէյճանի դիրքորոշումը: Բոլոր մարզերուն մէջ մենք Ազրպէյճանի կողքին ենք եւ կը սատարենք անոր արդարացի պայքարին: Այդ հարցը պէտք է որոշուի միջազգային իրաւունքի ծիրին մէջ», «Թրենտ» […]
Արգենտինայի Դաշնային դատարանը 2011 թ. ապրիլի 1-ին բավարարել է արգենտինահայ Գրեգորիո Հայրապետյանի՝ ընդդեմ թուրքական պետության ներկայացրած հայցը: Հայտնի դատավոր Նորբերտո Օյարբիդեի կայացրած որոշման մեջ նշվում է. «Թուրքական պետությունը, 1915-1923թթ. ծրագրված և սիստեմատիկ կերպով ոչնչացնելով 1,5 միլիոն հայ քաղաքացիների, իրագործել է ցեղասպանություն»։ Տեղեկացնենք, որ Գ. Հայրապետյանը արգենտինական դատարան էր դիմել 2000 թ., պահանջելով պատասխանատվության ենթարկել Թուրքիային` […]
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն Ադրբեջանում մահացած Մանվել Սարիբեկյանի հարցով ադրբեջանական կողմից տեղեկատվություն ստանալու նպատակով 2011 թ.-ի ապրիլի 5-ին նամակ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային։ Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ այդ որոշումը կայացվել է գլխավոր դատախազի նամակի՝ ադրբեջանական կողմի արձագանքի բացակայության, քրեական գործի քննությանը չաջակցելու, ճշմարտության բացահայտմանը […]
Ապրիլի 11-13-ը Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանն այցելեց Բասրա քաղաք: Այցի ընթացքում դեսպանը հանդիպում ունեցավ նահանգապետի պաշտոնակատար Ահմեդ Հ. Հասանի հետ: Դեսպանը հադիպումներ ունեցավ նաեւ Բասրայի Առեւտրի պալատի, Բասրայի գործարարների ասոցիացիայի եւ Բասրայի ներդրումային հանձնաժողովի նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-իրաքյան առեւտրատնտեսական համագործակցության հեռանկարները: ՀՀ դեսպանը հանդիպեց նաեւ Իրաքի ամենախոշոր ընկերության` Նաֆթաքիմիական կորպորացիայի գլխավոր տնօրենի […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` երկրի վարչապետին անվայել պահվածքն անցել է բոլոր սահմանները: Այն հարցը կամ հրապարակավ բարձրաձայնված այս կամ այն խնդիրը եթե հաճելի չէ այս թուրքի քիմքին, պատրաստ է էժանագին հոխորտանքով վիրավորել դիմացինին: Նման վիրավորական պատասխանի էր արժանացել ֆրանսիացի կին պատգամավոր Միլիթելոն: Էրդողանի` իրեն ուղղված վիրավորական խոսքերին անդրադառնալով ու իր վրդովմունքն արտահատելով թուրքական NTV-ի […]
Ինչպես գրում է Trend գործակալությունը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կոչ է արել արտասահմանյան ներկայացուցչություններին չմիջամտել երկրի ներքին գործերին: «Չնայած նրան, որ Հասարակական պալատի չթույլատրված ցույց անցկացնելու փորձի կանխարգելումը իրավապահ մարմինների կողմից դրական արձագանք է գտել բնակչության կողմից` ԱՄՆ և ԵԱՀԿ ներկայացուցչությունները Ադրբեջանում այլ վերաբերմունք են ցուցաբերել»,- ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի […]
«Ազգը» պատմել է արդեն, որ ԵԽԽՎ-ում ապրիլի 13-ին խոչընդոտվել է հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանի եւ Զարուհի Փոստանջյանի հարց տալու իրավունքը` նրանք հերթագրվել էին Թուրքիայի վարչապետ Էրդողանի ելույթից հետո նրան հարց ուղղելու համար, սակայն նրանց հերթը հետ էր գցվել` զրկելով նրանց հարց տալու իրավունքից: Այնուհետեւ խոչընդոտվել էր (բայց կասեցնել չէր հաջողվել) Նաիրա Զոհրաբյանի` Էրդողանին մոտենալը: […]




