Շատ հետաքրքիր ժամանակաշրջան ենք ապրում: Բոլոր մակարդակներում հայկական կողմից առկայ է թուրքահաճոյ գործունէութիւն: Կարծես թէ մենք ենք ցեղասպանութիւն իրականացրել եւ փորձում ենք զոհի սիրտը շահել: Որպէս ապացոյց նշեմ մեր այն հայրենակիցների պատրաստակամութիւնը, որոնք մեծ ոգեւորութիւն են ապրում Աղթամար գնալու, մէկ օրով թուրքերի մեծահոգութիւնից օգտուելու եւ այսպէս ասած՝ ողբալու մեր կորուսեալ հայրենիքը: Համատեղ համերգներ են կազմակերպւում, […]
Տարածաշրջան
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն ապրում է նախընտրական տրամադրություններով: Ինչպես հայտնի է աշնանն Ադրբեջանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական արշավի շրջանակներում ընդդիմադիր երկու ազդեցիկ` «Մուսավաթ» եւ ԱԺՃ կուսակցությունները հայտարել էին հուլիսի 31-ին համատեղ անցկացվելիք հանրահավաքի մասին: Բայց չնայած ընդդիմության համառ պահանջին, Բաքվի գործադիր իշխանությունը մերժեց հանրահավաքի անցկացման արտունումը: Իսկ այսօր առավոտյան սեփական բնակարանից դուրս գալուն […]
Ըստ ԵՄ Խորհուրդի պաշտոնական վեբկայքում տեղադրված տեղեկատվության` Խորհուրդը որոշում է ընդունել մեկ տարով` մինչեւ 2011թ. սեպտեմբերի 14-ը, երկարաձգել Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` ԵՄ դիտորդական առաքելությունը մտադիր է ապահովել «քաղաքացիական վերահսկողություն կողմերի գործողությունների, այդ թվում Վրաստանի ողջ տարածքում հրադադարի պայմանագրի դրույթների հետեւողական կատարման նկատմամբ»:
Այդ մասին հուլիսի 24-ի համարում նշել է Ստամբուլի «Հայթերթ» կայքէջը: Ըստ տեղեկության, այդ նպատակին է ծառայելու վերջերս ստեղծված «Դերսիմի հայերի սոցիալական իրավիճակի, մշակույթի, կրթության, պատմության, դավանանքի ուսումնասիրության եւ համերաշխության» միությունը: Նախաձեռնող խմբի խոսնակ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ միությունը Դերսիմի հայերին պատկանող քաղաքացիական հասարակության առաջին կազմակերպությունն է, դրա կազմավորումը մեծ […]
Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազան ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովում է այդ հանրապետության անվտանգությունը…
«Վրաստանի իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի հայկական դպրոցները զարգանան: Նորմալ գիտելիք չունեցող համայնքին ավելի հեշտ է կառավարել»
Մի քանի օր առաջ Իլհամ Ալիեւը մեծ «շռայլություն» արեց եւ հինգ միլիոն դոլար հատկացրեց, որպեսզի լրագրողներին ապահովեն բնակարաններով:
Ինչպես տեղեկացրել էինք, մոսկովյան «Ведомости» թերթի հաղորդմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Рособоронэкспорт-ի հետ պայմանագիր է կնքել C-300 տիպի զենիթահրթիռային համալիրների երկու դիվիզիոնի մատակարարման վերաբերյալ, և որ պայմանագիրն արդեն իրականացվում է: Սակայն Рособоронэкспорт-ը ՌԻԱ Նովոստի լրատվական ծառայության միջոցով հերքել է հիշյալ հաղորդագրությունը. «Ադրբեջանին C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ այդ երկրի հետ Ռուսաստանը գործարք չի իրականացնում, նման գործարք […]
«Ակորդ» նավը դուրս է եկել Դոնի Ռոստովից, որի վրա եղել է Հայաստանի համար նախատեսված ցորեն:
Ինչպես հաղորդում է մոսկովյան «Ведомости» թերթը, անցյալ տարի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Рособоронэкспорт-ի հետ պայմանագիր է կնքել C-300 տիպի զենիթահրթիռային համալիրների երկու դիվիզիոնի մատակարարման վերաբերյալ: Թերթի տեղեկացմամբ, պայմանագիրն արդեն իրականացվում է: Նախատեսվում է բոլոր առաքումներն ավարտել առաջիկա մեկ-երկու տարում: Բաքուն ռուսական C-300-ների դիմաց կվճարի առնվազն 300 մլն դոլար: Սա հետխորհրդային հանրապետություններում ռազմական տեխնիկայի գնման ամենախոշոր գործարքն […]




