Տարածաշրջան

Օգոստոս 4, 2010թ. 10:20

Սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսն են մտահոգություններ հայտնել Բրայզայի թեկնածության շուրջ և հարցը միաձայն հետաձգվել է:


Օգոստոս 3, 2010թ. 18:00

Թուրքական «Zaman»-ի տեղեկացմամբ, Թուրքիան ողջունել է ՄԱԿ-ի  հետաքննության անցկացումը` Իսրայելի կողմից Գազա հումանիտար օգնություն տեղափոխող նավի վրա իրականացված միջադեպի առնչությամբ: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել, որ Թել-Ավիվի` այդ հարցի շուրջ համագործակցելու վերաբերյալ որոշումը, կարեւոր քայլ է: «ՄԱԿ-ի կողմից իրականացվելիք հետաքննությանը Իսրայելի մասնակցությունը առաջին քայլն է, սակայն այն չպետք է դիտվի որպես բացառիկ: Իսրայելը` որպես […]


Օգոստոս 3, 2010թ. 16:38

Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Իհիլդիրիմը երկուշաբթի ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Այս մասին հայտնում է Day.az-ը: Այսօր Իհիլդիրիմն իր ադրբեջանցի եւ վրացի գործընկերների հետ քննարկել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը:  Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի տրանսպորտի նախարարների հանդիպմանը որոշում է կայացվել արագացնել աշխատանքները Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի իրականացման համար: Ադրբեջանի տրանսպորտի նախարարն ասել է, թե աշխատանքները, պայմանավորված չնախատեսված հանգամանքներով, […]


Օգոստոս 3, 2010թ. 16:27

Օգոստոսի 3-ին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Թեհրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին,պայմանավորված այն հանգամանաի հետ, որ Իրանը շարունակում է իրականացնել իր միջուկային ծրագրերը: Տոկիոն հայտարարել է, որ սառեցվում են Իրանի 40 կազմակերպությունների հետ առկա բոլոր ֆինանսական գործողությունները, որոնք առնչություն ունեն, մասնավորապես, «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի հետ: Հիշեցնենք, որ 2007թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան Տոկիոն […]


Օգոստոս 3, 2010թ. 15:00

Որոշ վերլուծաբաններ այս բախումները կապում են արտաքին ուժերի և, մասնավորապես, Իսրայելի ազդեցության հետ:


Օգոստոս 3, 2010թ. 14:23

Օրերս Ժնեւյան բանակցությունների 12-րդ փուլի ժամանակ քննարկվել են Աբխազիայում եւ Հարավային Օսիայում կայունության եւ անվտանգության, ինչպես նաեւ բռնի տեղահանված անձանց արժանապատիվ վերադարձի հետ կապված հարցեր: Քննարկումների արդյունքում ընդունված կոմյունիկեում հակամարտության գոտիներում իրադրությունը, չնայած պարբերական խախտումների, գնահատվել է հանգիստ: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ քաղաքացիների ազատ տեղաշարժման սկզբունքի իրականացման համար անհրաժեշտ է կողմերի գործողությունների համակարգում: Ժնեւյան […]


Օգոստոս 3, 2010թ. 13:04

Իրանի միջուկային ծրագրի հիմնախնդրի շուրջ բանակցությունների բոլոր մասնակիցները դրականորեն են տրամադրված: Այդ մասին, երեկ   Սինգապուրում հայտարարել Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն: «Իրանը դրականորեն Է տրամադրված, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան դրականորեն են տրամադրված»,- ասել Է Ամանոն: Նա հույս Է հայտնել, որ կողմերի «բովանդակալից ու կառուցողական հանդիպումը» թույլ կտա հաղթահարել այն փակուղին, […]


Օգոստոս 3, 2010թ. 12:40

Ինչպես հայտնի է Լոս Անջելեսում բնակվող ամերիկահպատակ Կարպիս Դավոյանն ու Հրայր Թուրաբյանը հայց են ներկայացրել թուրքական կառավարության դեմ`


Օգոստոս 3, 2010թ. 12:23

Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությա դուստր-ձեռնարկություն TGR Enerji-ն սկսել է էլեկտրաէներգիա ներմոծել Թուրքիա: Ինչպես հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, առաքման ծավալները կկազմեն ամսեկան 12 մլն կՎտ/ժամ առավելագույն արագությամբ մինչեւ 30ՄՎտ: Առաքումների օպտիմալացման համար գարնանն ու ամռանը էլեկտրաէներգիան կմատակարարվի Վրաստանից, աշնանն ու ձմռանը՝ Ռուսաստանից: Էլեկտրաէներգիայի ներմուծումը Ռուսաստանից իրականացվելու է Վրաստանի տարածքով:


Օգոստոս 3, 2010թ. 11:24

«Փորձագետները նաեւ գտնում են, որ այդ փաստերը ցույց են տալիս` Ի.Ալիեւը ազատ մրցակցությունը խեղդելու պայմաններ է ստեղծել Ադրբեջանում»: