Տարածաշրջան

Հուլիս 29, 2010թ. 16:50

Հուլիսի 31-ից օգոստոսի 7-ը անց են կացվելու Իրանի ռազմաօդային ուժերի «Օդի ֆեդաին» լայնամասշտաբ զորավարժությունները: «Սա արդեն նմանատիպ երկրորդ զորավարժություններն են»,- հայտարարել է Իրանի ՌՕՈՒ հրամանատար Մոհամադ Ալավին: Նշենք, որ զորավարժությունները անց են կացվելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության սրման պայմաններում: Այս մասին տեղեկացնում է Iran.ru-ն: ArmAr.am


Հուլիս 29, 2010թ. 15:18

Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպական Միությունը հայտարարել են, թե հուսով են, որ Իրանի եւ համաշխարհային ուժերի միջեւ դադարած բանակցությունները շուտով կվերսկսվեն: ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը նշել է, որ ցանկացած նոր բանակցությունների նպատակն է լինելու ամբողջությամբ կենտրոնանալ Թեհրանի միջուկային ծրագրի վրա: Ինչպես նշել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին, ԱՄՆ-ն  պատրաստ է վերսկսել բանակցությունները […]


Հուլիս 29, 2010թ. 14:38

Թուրքական իշխանություններին կոշտ քննադատության է ենթարկել նաև հանրապետական կոնգրեսական Իլեանա Ռոս-Լեհթինենը: Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը որակելով որպես «իսլամիստական կուսակցություն»


Հուլիս 29, 2010թ. 12:00

Սուլեյմանով` Կարսում Ադրբեջանի հյուպատոս. «Մենք յոթ միլիոն ենք, դեռ մեր թիկունքում էլ կանգնած է 70 միլիոնանոց Թուրքիան»:


Հուլիս 29, 2010թ. 11:47

«Голос Армении»– թերթը անդրադառնալով թուրք-իսրայելական հակազդեցությանը` գրում է, որ Օսմանյան կայսրությունը ստեղծվել է մասոնների կողմից: Երիտթուրքերի հեղափոխության գլխավոր ֆինանսավորողն ու երիտթուրքերի գաղափարախոսության հայրը եղել է իտալացի մասոն Էմանուել Կարասոն: Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիայի ներկայիս վարչապետ Էրդողանը երիտասարդության տարիներից աչքի է ընկել իր հակասեմիտական, հակամասոնական և հակակոմունիստական հայացքներով: Հոդվածագիրը նշում է, որ Էրդողանի հակասեմիտական և […]


Հուլիս 29, 2010թ. 10:14

Ինչպես հայտարարել է Իրանի Նավթադրյունաբերության փոխնախարար Ալիրեզա Զեյղամին, Իրանը նախատեսում է 46 մլրդ դոլար ներդնել իր նավթամշակման գործարանների զարգացման համար: ArmAr.am


Հուլիս 29, 2010թ. 09:30

«Ethnologue.com» կայքի կատարած ուսումնասիրության համաձայն, Թուրքիայում 36 լեզուներով են խոսում: Թուրքական «Ռադիկալ» թերթը գրում է, որ այս տվյաները շատ հին են և հիմնականում վերաբերվում են 1980-1990-ական թվականներին: Օրինակ այդ փաստաղթութում նշված է, որ Թուրքիայում հայերեն խոսողների թիվը հասնում է 40 հազարի, մինչդեռ դա 1980թ. տվյալներն են, ակնարկելով, որ այսօր հայերեն խոսողների թիվը շատ ավելի է: […]


Հուլիս 28, 2010թ. 19:30

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է «արդյունավետ համագործակցություն ծավալել» Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված վեճը լուծելու հարցում: Ինչպես տեղեկացնում է CNN-ը Մահմուդ Ահմադինեժադն  ասել է. «Մենք հայտարարել ենք, որ սեպտեմբերի սկզբին կբանակցենք Մ5+1 խմբի հետ, սակայն կան որոշ պայմաններ: Եվ պայմաններից մեկն էլ այն է, որ […]


Հուլիս 28, 2010թ. 18:30

Հարավօսական «XXI դար» թերթի խմբագիր Թեմուր Ցխովրեբովը Հարավային Օսիայում ծեծի է ենթարկվել վրացիների հետ կապեր ունենալու պատճառով: Այս մասին տեղեկացնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը: Կատարվածը լուրջ քննադատության է ենթարկվել նաեւ միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության կողմից: «Դա հարձակում է քաղաքացիական հասարակության ներկայացուցչի վրա: Ցավալին այն է, որ հավանաբար, այդ միջադեպին մասնակցել են պետական կառույցների […]


Հուլիս 28, 2010թ. 18:04

Աբխազիայում տեղի են ունեցել «Սեւծովյան անվտանգություն 2010» ռուս-աբխազական համատեղ զորավարժությունները: Ըստ Աբխազիայի Պետական անվտանգության ծառայության նախագահ Ասլան Բժանիայի` նմանատիպ զորավարժությունները հնարավորություն են ընձեռնում երկու երկրների ուժայիններին ավելի լավ ծանոթանալ միմյանց հետ: ArmAr.am