Տարածաշրջան

Հուլիս 20, 2010թ. 11:51

Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն հետապնդելի համարող օրինագիծը դարձյալ հայտնվել է քննարկումների կիզակետում:


Հուլիս 20, 2010թ. 11:33

Հուլիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում մասնակցեց Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ՄԱԿ-ի Ազգերի պալատում: Նիստից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովի հետ էր: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորմանը եւ երկու խորհրդարանների միջեւ հնարավոր համագործակցությանը առնչվող հարցեր: ArmAr.am


Հուլիս 20, 2010թ. 11:26

ԱՄԷ Ազգային դաշնային խորհրդի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ Ղուրեյրի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Պարսից Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, ուշադրությամբ հետևում է տարածաշրջանի քաղաքական գործընթացներին և տնտեսական նվաճումներին: Այս առումով նա բարձր գնահատեց ԱՄԷ հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Նա գոհունակությամբ […]


Հուլիս 20, 2010թ. 11:02

Ժնևում` Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի խորհրդարանի ղեկավարը փաստեց, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաեւ ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների համագործակցությունը: Այս համատեքստում կարեւորվեց  2009 թ. սեպտեմբերին Իրան կատարած ԱԺ նախագահի այցի ընթացքում ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը: Հովիկ […]


Հուլիս 20, 2010թ. 11:01

Հուլիսի 22-ին ԱՄՆ Սենատում կքննարկվի Ադրբեջանում այդ երկրի դեսպանի թեկնածուների հարցը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան այդ պաշտոնում ամենահավանական թեկնածուն է։ Հիշեցնենք, որ Բրայզայի թեկանածությունը Բարաք Օբաման Սենատին էր առաջարկել մայիսի 25-ին։ Ադրբեջանի ԱԳՆ-ը հավանության է արժանացրել Մեթյու Բրայզայի թեկնածությունը։ ArmAr.am


Հուլիս 20, 2010թ. 10:56

Քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Հուլիս 19, 2010թ. 18:37

«Կար Ալբանիա պետություն, սակայն դա Կոսովոյին չխանգարեց առանձնանալ Սերբիայից»:


Հուլիս 19, 2010թ. 18:26

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման նպատակով եռօրյա այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի գլխավորած պատվիրակությունը: Հուլիսի 19-ին պատվիրակությանն ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի նախագահ […]


Հուլիս 19, 2010թ. 18:17

Ստամբուլը, որը հռչակվել  է մշակույթի եվրոպական մայրաքաղաք, կարող է  կորցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում զբաղեցրած իր տեղը`  նախագծերի պահպանությանն ուղղված ֆինանսավորման պակասի պատճառով: 2006թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ն բազմիցս զգուշացրել է Ստամբուլին, որ Ստամբուլի պատմական վայրերը  միջազգային չափանիշներին համապատասխան չեն պահպանվում եւ թուրքական կառավարության կողմից իրականացվող պահպանման տեխնիկական միջոցները չեն կատարելագործվել: ArmAr.am


Հուլիս 19, 2010թ. 18:10

Իրանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն, Իրանի ոստիկանության ղեկավարի տեղակալ Ահմադ Ռեզա Ռադանը հայտարարել է, որ Զահեդան քաղաքի մսկիթում տեղի ունեցած երկու պայթյունների կազմակերպման մեղադրանքով ձերբակալվել է 40 մարդ:  կատարված միջադեպը խլել են 27 մարդու կյանք: Իրանի ոստիկանության ղեկավարը միաժամանակ ասել է, որ  այդ գործողության մեջ ինքը մեղադրում է օտարերկրացիների, որոնք փորձում են անկայունացնել Իրանի ներքին […]