Տարածաշրջան

Հուլիս 19, 2010թ. 17:49

Հուլիսի 18-ին Իրանի խորհրդարանականներն օրինագիծ են ընդունել, որով լիազորում են Թեհրանին շարունակել ուրանի հարստացումը մինչեւ 20%, անտեսելով արեւմուտքի` այդ աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ խստացող ճնշումը: «Դիմագրավում ամերիկյան եւ բրիտանական խարդավանքներին միջուկային ձեռքբերումները պաշտպանելու համար» անվանմամբ օրինագծում նշված է, որ Իրանը նույնպես «պատասխան քայլեր» է ձեռնարկում իր նավերի հետախուզման եւ միջազգային օդանավակայաններում իրանական ինքնաթիռներին վառելիք տրամադրել մերժելու […]


Հուլիս 19, 2010թ. 17:45

Վրաստանի ընդդիմադիր տասը կուսակցություններ պահանջել են «իրական հասարակական քննարկման» ներկայացնել Վրաստանի Սահմանադրության նոր նախագիծը: Նշենք, որ ընթացիկ ամսվա վերջին անց է կացվելու Սահմանադրական հանձնաժողովի եզրափակիչ նիստը եւ նախագիծը ներկայացվելու է երկրի նախագահին, ով ստորագրելուց հետո այն ներկայացնելու է Վրաստանի խորհրդարանի քննարկման: Վրաստանի խորհրդարանը նոր Սահմանադրության շուրջ լսումները սկսելու է այն մամուլում տպագրելուց մեկ ամիս անց: […]


Հուլիս 19, 2010թ. 17:23

Թուրքական իշխանությունների հայտարարած ժողովրդավարական նախաձեռնության եւ քրդական հարցի կարգավորման շրջանակներում 2009-ի հոկտեմբերի 19-ին Հյուսիսային Իրաքի գաղթականների Մահմուր ճամբարից եւ Քանդիլի շրջանից Թուրքիա եկած քրդերը կրկին ետ են վերադառնալու Իրաք։ Fırat գործակալության փոխանցմամբ՝ Իրաք ետ վերադառնալու որոշում կայացրած քրդերը այդ հանգամանքը պատճառաբանել են Թուրքիայում իրենց դեմ ճնշումներով եւ սկսվող դատական գործընթացներով։ Հյուսիսային Իրաքից եկած 34 հոգուց […]


Հուլիս 19, 2010թ. 17:17

Մամեդյարովի խոսքով, այսօր բանակցային գործընթացում ոչ մի գաղտնիք չկա: Բանակցություն վարելու ծրագիրը հայտնի է բոլորին:


Հուլիս 19, 2010թ. 16:39

Հուլիսի 17-ին Սիրիայի փոխվարչապետ Աբդալլա ալ-Դարդարիի հովանավորությամբ Հալեպում տեղի է ունեցել հայ-սիրիական գործարար խորհրդի համաժողովը: Համաժողովի աշխատանքներին մասնակցել են Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրան, Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը, Սիրիայի արևելյան նահանգներում Հայաստանի պատվավոր հյուպատոս Սուրեն Վարդանյանը, ավելի քան 200 սիրիահայ և արաբ գործարարներ: Ելույթ են ունեցել Հալեպի նահանգապետ […]


Հուլիս 19, 2010թ. 16:29

Այսօր ԱԳՆ-ում կազմակերպված ասուլիսում Հայաստանի և Եվրոպական Միության միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկն այսպես որակեց Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: «Ցանկանում ենք մեծ օգուտ տված լինել այս երկրին այս համաձայնագրով, որպեսզի ամրապնդվեն ժողովրդավարական զարգացումները Հայաստանում, որպեսզի ապահովվի երկարատև կայունություն, որպեսզի լինի բարեկեցություն […]


Հուլիս 19, 2010թ. 16:23

«Համաձայն չեմ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկման հետ»:


Հուլիս 19, 2010թ. 14:34

«Հայաստանը, որ նախաձեռնողական քաղաքականություն վարեց հայ–թուրքական հարաբերությունում, շահեկան դուրս եկավ այդ գործընթացից, ուստի կարող է նախաձեռնող լինել նաև արցախյան հակամարտության կարգավորման հարցում»։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։ Իսկ  ի՞նչ է հասկանում  Ս. Գրիգորյանը` նախաձեռնողական քայլեր ասելով. Ըստ նրա, ներկա անվստահության մթնոլորտում խնդրի լուծումը […]


Հուլիս 19, 2010թ. 14:09

Ադրբեջանի Հանրապետությանը սահմանակից` Իրանի Արդեբիլ նահանգի, ազգաբնակչությունն անհանգստացած է, որ հրեաները Ադրբեջանի տարածքից սպառնում են իրենց բնապահպանական անվտանգությանը: «Հրեաները Ադրբեջանի Հանրապետության տարածքում լայնածավալ հողատարածքներ են գնել, և հաշվի առնելով վերջիններիս թշնամական վերաբերմունքն իրանցիների հանդեպ, ապագայում հնարավոր է, որ ադրբեջանական տարածքներից տարատեսակ գյուղատնտեսական հիվանդություններ տարածեն դեպի իրանական տարածք»,- նշված է կայքում: Արդեբիլ նահանգը Իրանի առանցքային գյուղատնտեսական […]


Հուլիս 19, 2010թ. 13:46

«Հայոց աշխարհ» օրաթերթը նկատում է, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում նկատվող վերջին աշխուժացումներին զուգահեռ, ակտիվանում է նաեւ թուրքական դիվանագիտությունը` փորձելով Հայաստանին ու հայությանը ներքաշել նորանոր ծուղակների մեջ: Հայկական ճակատում, ըստ թերթի մեկնաբանի, Թուրքիայի ներկա ակտիվացումը թելադրված է միայն ու միայն սեփական ազդեցությունը եւ հայ-թուրքական սահմանի բացման հարցում Արեւմուտքի շահագրգռության գործոնը Ղարաբաղյան բանակցային գործընթացի <<կշեռքների վրա>> նետելու […]