Հարցազրույց պաշտպանության նախարարի խորհրդական ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ -Սոչիից օրեր անց կարո՞ղ ենք ասել, որ լայնածավալ պատերազմը կանխվեց շնորհիվ հայկական բանակի կազմակերպված ինքնապաշտպանության եւ պատժիչ գործողությունների, թե՞ աշխատեցին այն բացառող, զսպող այլ գործոններ եւս: -Գուցեեւ կան այլ գործոններ նույնպես, բայց առաջին հերթին կարեւոր դեր խաղաց հայկական բանակի մարտունակությունը, թշնամուն հուժկու հարվածներ հասցնելու նրա ունակությունը: Ադրբեջանական կողմն […]
Տարածաշրջան
Հարցազրույց Դեմկուսի նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ – ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանեցին տնտեսական նոր պատժամիջոցներ։ Ուշագրավ է այս առնչությամբ ԱՄՆ նախագահի հայտարարությունը, թե` «սա նոր սառը պատերազմ չէ», այլ քայլեր են, որոնք կստիպեն Ռուսաստանին ձեռք քաշել Ուկրաինայից: -Ժամանակին հայտնի քաղաքագետ Բժեզինսկին իր հայտնի «Շախմատային մեծ տախտակ» գրքում գրեց, որ եթե Ռուսաստանին հաջողվի պահպանել Ուկրաինան, […]
Գրեթե ամեն օր էլեկտրոնային հասցեներով, սոցիալական ցանցերով աշխարհի հայերին են ուղղվում թուրք-հայ բարեկամությունը գովերգող նամակներ, համագործակցության առաջարկներ, կազմակերպվում ստորագրահավաքներ: Հայերին ուղղվող նամակներում թուրքերը շողոքորթ զգացմունքայնությամբ խոսում են հայի ու թուրքի վաղեմի երազի՝ բարեկամաբար հարաբերվելու մասին: Իսկ սրտից թույլ հայերն էլ միանգամից հայտնվում են թուրքական ցանցում, ստորագրում ու դառնում սրանց քարոզչության զոհը:
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը փորձեր է ձեռնարկում հրաժարվել անցյալ շաբաթվա վերջին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամներից, միաժամանակ ջանալով, որ նրանց տրվի ռազմագերիների կարգավիճակ: Տվյալ պարագայում դա անհնարին է, քանզի Միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես` «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, հստակ սահմանում է այն անձանց, […]
Արցախի Ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ԱԳՈ) -Պատերազմը չի դադարել, երբեք: Մինչև 1988-ն էլ Արցախը պատերազմի մեջ էր ու կռիվ էր տալիս խորհրդային Ադրբեջանի դեմ: ԽՍՀՄ տարիներն էին, գուցե չեք էլ իմացել, բայց արցախցին կռվում էր: Իսկ այսօր ասել, թե հրադադարի մեջ ենք, համարում եմ շատ վտանգավոր, կործանարար, մեր զգոնությունը թուլացնող խոսք: –Իսկ սահմանային […]
Մեկմեկու հետ փոխկապակցված նման սադրիչ գործողությունների ակտիվացումը ադրբեջանա-ղարաբաղյան ու հայ-ադրբեջանական սահմանագծում, արդյոք, հիմք չե՞ն տալիս ասելու, որ հարևան ագրեսոր երկիրը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունների մեր երկրի դեմ:
Պետք է հենց այդ լեզվով խոսենք նրա հետ «Մենք շատ դեպքերում միայն արձագանքողի դերում ենք լինում, մինչդեռ Ադրբեջանն ամեն օր ակտիվ գործունեության մեջ է: Մեր քաղաքականությունը պետք է փոխվի, մենք պետք է լինենք հակադարձողի դերում ինչպես սահմանին, այնպես էլ բանակցային գործընթացում: Եթե մեր հակառակորդը միայն ուժի լեզուն է հասկանում, ուրեմն պետք է հենց այդ լեզվով […]
Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացը ձգձգվում է երկու պատճառով: Tert.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ առաջին խոչընդոտն այն է, որ Ղազախստանն ու Բելառուսը, հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, չեն ցանկանում, որպեսզի ԵՏՄ-ում Ռուսաստանն ունենա երկու ձայն և ինչ-որ առումով խոչընդոտում են Հայաստանի անդամակցության հարցը: «Ձգձգման երկրորդ պատճառն այն է, […]
ԵՀՄՖ-ը դիմում է Եվրոպայի իր բոլոր կառույցներին և համաշխարհային հայկական լոբիստական մարմիններին կոչով` շարունակել Իլհամ Ալիևի գործունության վերլուծությունը և ակնդետ հետևել նրա քայլերին, նրա դեմ պայքարի պատժիչ գործողություններ մշակելու նպատակով:
Ու մինչ պուտինյան Ռուսաստանին թշնամին հայտարարած Արևմուտքը նոր քաղաքականության որոնումների մեջ է, գործի են անցել ԱՄՆ հասարակական, հետազոտական կառույցները՝ մշակելով նորանոր սցենարներ կովկասյան նոր տեսլականի շուրջ:




