Ռուսաստան

Մայիս 30, 2014թ. 15:05

Երեկ Աստանայում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստը, և Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրեցին Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու վերաբերյալ պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015թ.-ի հունվարի 1-ից։ Հայաստանը տեղ չգտավ հիմնադիր պետությունների կազմում, չնայած նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց մինչև հունիսի 15-ը ստորագրել պայմանագիրը, նշելով այս կառույցին Հայաստանի անդամակցման շահագրգռվածության մասին: Իսկ այն, […]


Մայիս 27, 2014թ. 23:51

Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթեցին եվրոսկեպտիցիզմի կողմնակիները, ովքեր դեմ են եվրոպական ինտեգրացիայի գաղափարին, դեմ են որոշումներն իրենց երկրներից դուրս կայացվելուն, և կողմնակիցներն են պետությունների ինքնիշխանության: Նման զարգացումը կանխատեսելի՞ էր:


Մայիս 20, 2014թ. 21:55

Վերջերս Մոսկվայում ստեղծվել է «Ռուսաստանի հայագետների ընկերության» հիմնադրման նախաձեռնող խումբ, որի կազմում են ՌԴ ԳԱ թղթակից-անդամ, ԳԱ ռուսաց լեզվի ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Պլունգյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Բուրաստան Զուլումյանը, արվեստագիտության դոկտոր Արմեն Ղազարյանը, գրող, նկարիչ, արվեստաբան Նինա Գաբիրիելյանը և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Նախաձեռնող խումբը նպատակ ունի հունիսի վերջին Մոսկվայում հրավիրելու «Հայագիտությունը Ռուսաստանում. պատմություն […]


Մայիս 8, 2014թ. 20:23

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում դիտել է ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները, որից հետո մասնակցել է Կրեմլում հիշյալ երկրների նախագահների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը: Իր ելույթում նախագահն անդրադարձել է Հայաստան–ՀԱՊԿ համագործակցությանը, ուկրաինական դեպքերին, նշել է, որ Ղրիմում […]


Ապրիլ 15, 2014թ. 23:55

“Չգիտեմ, թե ինչո՞ւ են վարչապետի փոփոխության ֆոնին ոմանք ակտիվորեն նման մտքեր շրջանառում, բայց դա իրականության հետ ոչ մի կապ չունի: Քաղաքական որոշումը սեպտեմբերի 3-ին կայացվեց, ու այժմ մնացել է ընդամենը կատարել համապատասխան փաստաթղթային աշխատանք: Ես նախկին վարչապետի հրաժարականը ամենևին չեմ կապում արտաքին գործոնների հետ, առավել ևս, այն չեմ դիտարկում ՄՄ անդամակցման ու ԵՄ համագործակցության հակադրման հարթության մեջ”


Ապրիլ 8, 2014թ. 23:10

«Վերջին հարձակումը կատարվել է Ալ-Քայիդայի ահաբեկչական խմբերի կողմից՝ Թուրքիայի տարածքից։ Դաժան գործողությունների արդյունքում, որոնք հիմնականում ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, տեղի ունեցավ բնակիչների տեղահանում։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները և մեծ վնաս պատճառել բնակիչների սեփականությանը։ Սա շարունակվող մարդասիրական ճգնաժամ է։


Ապրիլ 5, 2014թ. 16:24

Украина не раз поддерживала своим голосованием по Нагорно-Карабахскому урегулированию азербайджанскую позицию.


Ապրիլ 5, 2014թ. 01:06

2014 թ. մարտի21-25–ը սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքը և նրա հարակից բնակավայրերը ենթարկվեցին միջազգային ահաբեկչական խմբերի հարձակմանը: Տանգապեցնում է այն, որ Սիրիայի տարածքում գործող այդ խմբերին աջակցություն են ցուցաբերում մի շարք երկրներ, այդ թվում և Թուրքիան: Հավանաբար այդ երկրում որոշել են ավարտին հասցնել իրենց հարևանությամբ գտնվող հայաբնակ շրջանի էթնիկ մաքրումը, այնպես, ինչպես դա փորձել են 1909 […]


Ապրիլ 4, 2014թ. 23:31

”Արաբական գարունն” անդառնալիորեն վնասեց Մերձավոր Արևելքի հայ համայնքները: Հայերը Մերձավոր Արևելքում հեռանկար չունեն և ճիշտ կլինի, որ նրանք Հայաստան գան, եթե ուզում են հայ մնալ:


Ապրիլ 1, 2014թ. 23:43

Մի քանի օր է, որ համացանցում մեկը մյուսի հետևից տարածվում են դաժան սպանությունների մասին պատմող լուրեր, արյունոտ տեսարաններ պատկերող լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ իբրև թե զանգվածաբար խոշտանգվում, գնդակահարվում են քեսաբահայերը: Մինչ սարսափելի տեսարաններ պատկերող այս լուսանկարներն արագընթաց տարածվում են սոց. ցանցերում, արժանանալով աշխարհասփյուռ հայության վրդովմունքին ու բողոքին, զուգահեռաբար, շրջանառվեց մեկ այլ տեղեկատվություն, որով հայության ուշադրությանն է հրավիրվում այն փաստի վրա, որ հիշյալ տեսանյութերը, լուսանակարները ոչ մի առնչություն չունեն Քեսաբի ու քեսաբահայության հետ, դրանցում պատկերված անձինք հայեր չեն: