Ռուսաստան

Հուլիս 10, 2014թ. 22:46

Ու մինչ պուտինյան Ռուսաստանին թշնամին հայտարարած Արևմուտքը նոր քաղաքականության որոնումների մեջ է, գործի են անցել ԱՄՆ հասարակական, հետազոտական կառույցները՝ մշակելով նորանոր սցենարներ կովկասյան նոր տեսլականի շուրջ:


Հուլիս 7, 2014թ. 21:29

ԵՏՄ անդամակցության գործընթացը Ղարաբաղի խնդրի հետ որեւէ ձեւով կապելը ուղղակի անգրագիտություն է։ Բոլորը հասկանում են՝ Ղարաբաղին իր կամքին հակառակ ինչ-որ բան կարելի է պարտադրել միայն պատերազմում հաղթելով. կա՛մ պիտի արյուն թափեն, կա՛մ հաշվի նստեն արցախահայության հետ։


Հունիս 15, 2014թ. 21:08

Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի դեպքում ավտոմատ կերպով խորհուրդը քննակում է վտանգի չափն ու օգնում Հայաստանին: Մինչդեռ առ այսօր, չնայած սահմանային միջադեպերի, ՀԱՊԿ-ի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել ի պաշտպանություն Հայաստանի անվտանգության: Ինչո՞ւ


Հունիս 13, 2014թ. 00:41

Դմիտրի Կիսելյովի անթույլատրելի քարոզը մի ակնթարթում շատերիս տեղափոխեց անցած դարասկիզբ. ոմանք մտովի թերթեցին պատմության էջերը հիշելով Ցարական Ռուսաստանի պարտադրանք որոշումը՝ հայկական դպրոցները փակելու մասին, Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները Հայաստանի հանդեպ, ոմանց հիշողության մեջ վերաթարմացան խորհրդային ժամանակներն ու ռուսական շովինիզմի այլանդակ դեմքը…


Հունիս 4, 2014թ. 18:18

…եթե շեշտվում է` Հայաստանն ու Արցախը տարբեր պետություններ են, մտահոգ չե՞ք, որ հենց դրանով իսկ մեզ ուղղակի կպարտադրվի մաքսակետ դնել: Ուրեմն, նման անակնկալից խուսափելու լավագույն միջոցը, արդյո՞ք, այն բացառող պայմանավորվածության ամրագրումը չէ համապատասխան փաստաթղթում:


Հունիս 2, 2014թ. 21:47

Առաջին Հանրապետությունը ծնվեց ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ: 1918 թ. դրվեցին պետականության, հայկական գաղափարի շուրջը ազգային միասնության հիմքերը


Մայիս 31, 2014թ. 23:18

Հարցազրույց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ -Անդրադառնալով Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին Նազարբաեւի ընթերցած նամակում առկա պահանջին` մատնացույց եք արել ՄԱԿ-ի կանոնակարգը եւ նշել, որ «ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ» հասկացություն գոյություն չունի: Ի՞նչ է դա նշանակում։ -Մենք բազմիցս լսում ենք նման արտահայտություններ` միջազգայնորեն ճանաչված սահմաններ, ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ։ Դրանք […]


Մայիս 31, 2014թ. 23:09

Պետք է բացատրություն պահանջի, թե ինչպե՞ս կարելի է հաշվի առնել, քննել այն երկրի կարծիքը, որը բոլորովին մտադիր չէ անդամակցել ՄՄ-ին, ոչ էլ գոնե դիտորդի կարգավիճակով է ուզում մասնակցելԵՏՄ-ին: Հայաստանը պետք է հստակ պարզաբանում պահանջի՝ Նազարբաև-Ալիև անձնական հարաբերությունները ի՞նչ առնչություն ունեն ՄՄ-ի, ԵՏՄ-ի հետ:


Մայիս 31, 2014թ. 21:35

ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ: Այս մասին տեղեկանում ենք president.am կայքից։ ՀՀԿ նախագահը հանդիպում է ունեցել ՀՀԿ ԵԿ խորհրդի հետ, պատասխանել խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես կուսակցական թեմաներին, այնպես էլ մեր երկրի ներքին և արտաքին […]


Մայիս 31, 2014թ. 20:58

Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում եւ այդպես էլ կլինեն. սա անհերքելի է: Այդ մասին երեկ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Ըստ նրա, փաստ է, որ միության խորհրդի նիստում Հայաստանը պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրասիական միության անդամ երկրների հետ մինչեւ հունիսի վերջ անդամակցել ԵՏՄ-ին. «Մնացել են մի քանի հարցեր, […]