Եվրասիական ինտեգրման գաղափարը բախվում է լուրջ դժվարությունների, եւ ավելի ճիշտ կլինի Ռուսաստան-Հայաստան երկկողմ հարաբերությունների զարգացումը չպայմանավորել միայն ինտեգրացիոն գործընթացներով:
Ռուսաստան
», – անդրադառնալով Ռուսաստանում կալանավորված հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի հարցին՝ ասաց Արա Աբրահամյանը՝ շարունակելով․ – «Մենք բոլորս մտահոգված ենք: Բոլորս քայլեր ենք ձեռնարկում: Ես էլ կփորձեմ նորից վերադառնալ այս խնդրին, ինչ կարող եմ, նորից անել: Որովհետև գիտեք [Հայրապետյանի] առողջական վիճակի մասին: Դա մեր բոլորիս առաջնային խնդիրն է, որ Լևոն Հայրապետյանը գոնե այս ընթացքում տանը լինի»: […]
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ -Կարո՞ղ ենք վստահաբար ասել, որ հոկտեմբերի 10-ին, առանց նոր անակնկալների, կվավերացվի Հայաստանի մուտքը Եվրասիական միություն: -Ընդհանրական շահերը տարբեր պետությունների հավաքում են մեկ միության հարկի տակ, սակայն յուրաքանչյուր պետություն, անդամակցելով այս կամ այն տնտեսական կամ քաղաքական միությանը, առաջին հերթին ձգտում է առաջ մղել սեփական շահերը: Ու այդ առումով […]
ՀՀ կենտրոնական բանկը անցած շաբաթ բավական մտահոգիչ կանխաստեսում արեց՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի ընդամենը 3.9 տոկոսով: Իսկ տնտեսական աճի դանդաղեցման օբյեկտիվ պատճառներից մեկը համարեց Հայաստանի առևտրային, ներդրումային խոշոր գործընկեր Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղումը, ինչը հետևանք է ՌԴ-ի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցների: Փաստորեն, ռուսական տնտեսության մեջ ստեղծված բարդ իրավիճակը բումերանգի ուժով անդրադառնում է Հայաստանի տնտեսության […]
Եթե հարթեցրած չլինեին կնճռոտ հարցերը Հարցազրույց քաղաքագետ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ -Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց ստորագրել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Սակայն հարցը վերջնական լուծում կստանա, երբ կստորագրեն նաեւ Հայաստանի անդամակցության շուրջ ժամանակին իրենց վերապահումներն արտահայտած Ղազախստանն ու Բելառուսը: Կհետեւե՞ն երկու երկրները ՌԴ օրինակին, թե՞ դարձյալ գլուխ կբարձրացնեն հայտնի շահեր: -ՌԴ նախագահը Հայաստանի անդամակցման մասին […]
Հարցազրույց Ազգային ժողովի պատգամավոր ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԻ հետ -Կենտրոնական բանկը կանխատեսեց Հայաստանի տնտեսական աճի նվազում, որի պատճառներից մեկը համարեց Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղումը, ինչն իր հերթին հետեւանք է ՌԴ-ի դեմ իրականացվող արեւմտյան պատժամիջոցների: Ի՞նչ կասեք այս կանխատեսման առնչությամբ: -Դժվար է չհամաձայնել Կենտրոնական բանկի հիշյալ կանխատեսման հետ: Ընդհանրապես փոքր տնտեսությունները շատ զգայուն են ցանկացած փոփոխությունների հանդեպ, լինեն […]
Հարցազրույց Դեմկուսի նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ – ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանեցին տնտեսական նոր պատժամիջոցներ։ Ուշագրավ է այս առնչությամբ ԱՄՆ նախագահի հայտարարությունը, թե` «սա նոր սառը պատերազմ չէ», այլ քայլեր են, որոնք կստիպեն Ռուսաստանին ձեռք քաշել Ուկրաինայից: -Ժամանակին հայտնի քաղաքագետ Բժեզինսկին իր հայտնի «Շախմատային մեծ տախտակ» գրքում գրեց, որ եթե Ռուսաստանին հաջողվի պահպանել Ուկրաինան, […]
Արցախի Ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ԱԳՈ) -Պատերազմը չի դադարել, երբեք: Մինչև 1988-ն էլ Արցախը պատերազմի մեջ էր ու կռիվ էր տալիս խորհրդային Ադրբեջանի դեմ: ԽՍՀՄ տարիներն էին, գուցե չեք էլ իմացել, բայց արցախցին կռվում էր: Իսկ այսօր ասել, թե հրադադարի մեջ ենք, համարում եմ շատ վտանգավոր, կործանարար, մեր զգոնությունը թուլացնող խոսք: –Իսկ սահմանային […]
Մեկմեկու հետ փոխկապակցված նման սադրիչ գործողությունների ակտիվացումը ադրբեջանա-ղարաբաղյան ու հայ-ադրբեջանական սահմանագծում, արդյոք, հիմք չե՞ն տալիս ասելու, որ հարևան ագրեսոր երկիրը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունների մեր երկրի դեմ:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացը ձգձգվում է երկու պատճառով: Tert.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ առաջին խոչընդոտն այն է, որ Ղազախստանն ու Բելառուսը, հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, չեն ցանկանում, որպեսզի ԵՏՄ-ում Ռուսաստանն ունենա երկու ձայն և ինչ-որ առումով խոչընդոտում են Հայաստանի անդամակցության հարցը: «Ձգձգման երկրորդ պատճառն այն է, […]




