Եվրոպական կառույցները՝ ԵՄ, ՄԱԿ ԵԽ ԽՎ, ԵԱՀԿ աշխարհակալ ուժերի գործիքներն են, համաշխարհային կառավարման լծակները, որոնք անդադար վերահսկում են Եվրոպան, որպեսզի հանկարծ իրենց ՙուղեգծից՚ դուրս չգա:
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության Հարգելի Նախագահ Պր. Պուտին, (27 Նոյեմբերի 2013թ., Լոս Անջելոս ) Այս նամակը ես մտադիր էի գրել Ձեզ, կամ ավելի ճիշտ այդ ժամանակվա Ռուսաստանի Դաշնության Նախագահին, մոտ երեք տարի առաջ (15 Հոկտեմբերի 2010թ.), որովհետև այդ ժամանակ էր որ ես առաջին անգամ կարդացի այն մասին որ հաջողությամբ ավարտվեց Աշխարհի ամենաերկար (57կմ) երկաթուղային գետնուղու՝ Գոթթհարդի կառուցումը […]
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ներկա շրջանը համարում է Ռուսաստանի հերթական ակտիվության շրջան և կարծում, որ հայ-ռուսական դաշինքի գործում պետք է տրամադրվել շահելուն. «Արևելյան Հայաստանը պետք է ամբողջանա, և ես կարծում եմ, որ Ռուսաստանի դաշինքն այդ հնարավորությունը տալիս է»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա: Բանախոսի ներկայացմամբ՝ կայանում է Մոսկվա-Երևան-Թեհրան ռազմաքաղաքական առանցքը: Այդտեղ շատ վիճելու բան չկա, միայն […]
Մի կողմ թողնենք Ուկրաինան, Հայաստանի պարագան բոլորովին այլ է: Հայերս մի պարզ բան պետք է հասկանանք, նախ մենք ունենք թեժ կետ՝ դա չլուծված ԼՂ հակամարտությունն է, պատերազմը դեռ ավարտված չէ, և վերջապես, աշխարհում ոչ մի երկիր չունի թուրքի նման թշնամի հարևան: Թող արևմտամետները փորձեն իրենց սիրելի Եվրոպայից մեկ հատ տանկ բերել Հայաստան, կամ էլ մեկ հատ ամերիկյան հրացան, որ դնենք ռուսական Կալաշնիկովի կողքին, կարո՞ղ են:
Ռուսական կողմի համար այնքան թափանցիկ են Ղարաբաղյան բանակցային գործընթացին միջամտելու Թուրքիայի վերջին փորձերը, որ դրանց ընթացք տալու պարագայում հարկ կլինի գլխիվայր շրջել իր տարածաշրջանային առաջնահերթությունները։
«Հայոց Աշխարհ»-ի հարցին, թե երբ Հայաստան-Ռուսաստան քննարկումների սեղանին դրված են անվտանգության, տնտեսական, քաղաքական լրջագույն հարցեր, արդյոք տեղին էր ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Լեոնիդ Սլուցկու կողմից ռուսերենին կարգավիճակ տալու մասին հայտարարությունը. Դեմկուսի նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց. «Ես այս աղմուկը համարում եմ արհեստականորեն բարձրացված ու մերժելի: Եկեք տեսնենք, թե իրականում ինչի՞ մասին է խոսքը, նրանք ընդամենն ասում են՝ […]
Իրան-Արեւմուտք հարաբերությունների կարգավորման դեպքում բարդ իրավիճակ կստեղծվի ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի համար: Նախ՝ Արեւմուտքի համար զգալիորեն կնվազի Թուրքիայի արժեքը, այն կկորցնի իր տարածաշրջանային դերը, չնայած առանց այն էլ կորցրել է սիրիական զարգացումներից հետո: Միաժամանակ կնվազի նաեւ Ադրբեջանի քաղաքական դերակատարումը։
Իսկ Եվրոպան այս ամենն անտեսելով՝ ոտքը դրել է մեկ մաշիկի մեջ ու ասում է՝ «կամ…կամ»: Սա վկայում է եվրոպական կառույցների տոտալիտար մոտեցման մասին, ձեւավորել են ստանդարտների մի շարք ու երկրներին պարտադրում են՝ չեք ընդունում, ուրեմն մեզ հետ գործ չունեք: Կարծում եմ, Եվրոպան ժամանակին կգիտակցի իր սխալը եւ այս ամենը հաշվի կառնի:
Ի՞նչ է նշանակում ինքնիշխանություն՝ ազգային նկարագրիդ, ինքնությանդ պահպանում, տարածքներիդ պաշտպանություն, պետության զարգացում: Եվ ՄՄ անդամակցմամբ սրանցից որևէ մեկը Հայաստանը ոչ թե կորցնում, այլ հակառակը՝ ամրապնդում է:
Ես չեմ ուզում մտնել դետալների մեջ և կասեմ ընդամենը հետևյալը. Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է ու այդ շրջանակներում պաշտպանված, և չմոռանաք նաև, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է: Ահա սա’ է բանալին, որտեղ լուծվում են բոլոր հարցերը:




