Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի գլխավոր նպատակն է: Այս մասին խոսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի օգնական Վլադիմիր Նիկիշինը նոյեմբերի 19-ին տեղի ունեցած «ՀԱՊԿ-ը և անվտանգության ժամանակակից մարտահրավերները» միջազգային գիտաժողովում: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող Ադրբեջանին զինելու, ապա ըստ գեներալ-մայոր Նիկիշինի՝ դա նաեւ տվյալ երկրի քաղաքականության վրա ազդեցություն ունենալու միջոց է: Ռազմարդյունաբերական համալիրները պետություն են […]
Ռուսաստան
Ուկրաինային հասկացրել են, որ եթե դու փոխում ես քո տնտեսական համագործակցության վեկտորը, քո շուկան, ուրեմն քո նոր գործընկեր ԵՄ-ն պետք է փոխհատուցի կորսված ռուսական շուկայի դիմաց: Իսկ այդ փոխհատուցումը կազմում է հսկայական գումարներ, ինչը Եվրոպան երբեք չի տրամադրի Ուկրաինային:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի դեկտեմբերի սկզբին: Այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին: «Էդվարդ Նալբանդյանի հետ մենք բանակցություններ վարեցինք, որոնք դիտարկում ենք որպես դեկտեմբերի սկզբին Հայաստանի Հանրապետություն ՌԴ նախագահի սպասվող այցի նախապատրաստական առանցքային փուլերից մեկը»,- ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Եվրասիական տնտեսական […]
Այսօր նույնն Եվրոպայի ներսում է խաթարվել արժեհամակագը: Եվրոպան իր քաղաքական, առևտրային, տնտեսական շահը հաճախ գերակա դարձնելով, աչք է փակում շատ կարևոր հարցերի վրա: Եթե Եվրոպան ուզում էր, որ Հայաստանի հետ այդ գործընթացը ճիշտ հունով ընթանար, չպետք է կիրառեր երկակի ստանդարտներ: Ի վերջո, իր քայլով հավատ ու վստահությունն է կորցնում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նոյեմբերի 12-ի այցը Անկարա սոսկ պատեհ առիթ էր բացահայտելու այն նոր մարտահրավերները, որոնց առաջ կանգնել է թուրքական դիվանագիտությունը մի կողմից՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալու, մյուս կողմից՝ Մաքսային միություն Հայաստանի մուտք գործելու սեպտեմբերի 3-ի որոշման հետեւանքով։ Հարց է առաջանում. ի՞նչ կապ ունեն իրար հետ այս երկու, թվում է միմյանցից տարբերվող զարգացումները, […]
Եվրամիության Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ, Ուկրաինայի քաղաքական վերնախավում ակնհայտորեն որոշակի խմորումներ են նկատվում: Այնտեղ ինչ-որ բան այն չէ՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել-չնախաստորագրելու առումով: Նախ, Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, երեկ պետք է հատուկ օրենք ընդուներ, որը, ըստ էության, վերաբերում է կոնկրետ մեկ անձի՝ այդ երկրի նախկին վարչապետ, այժմ կալանքի տակ գտնվող Յուլյա Տիմոշենկոյին, ավելի […]
Բելոռուսի ու Ղազախստանի կողմից դա, ընդամենը, սիրո խոստովանություն կամ քծնանքի դրսևորում էր Թուրքիայի ու Ադրբեջանի թուրքական պետության հանդեպ:
Մոսկվայում օրերս տեղի ունեցած ողբերգական դեպքից՝ 24-ամյա ռուս երիտասարդի սպանությունից հետո, լարվածությունը դեռ չի հանդարտվում: Իսկ ամեն անգամ, երբ Ռուսաստանում ակտիվանում են ազգայնամոլական հուզումները, Հայաստանում հասկանալի պատճառներով արտահայտվում է տագնապ ու մտահագություն. այդ երկրում ունենք ոչ միայն հսկայական թվով հայկական համայնք, այլև բազմաթիվ աշխատանքային ներգաղթյալներ:
Այս թեմայի շուրջ է մեր զրույցը Դեմոկրատական կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
Երկու պետություններ, դարեր շարունակ անցնելով հազարավոր փորձանքների ու դժբախտությունների միջով, մեծ կորուստների գնով հասան իրենց փրկարար պատմական ճշմարտությանը, իսկ այսօր երկարատեւ որոնումների եւ խիզախ փոխզիջումների անգին պտուղներից սրբապղծորեն օգտվում է երրորդ կողմը, որը բոլոր ժամանակներում, ըստ էության, եղել է Պարսկաստանի եւ Ռուսաստանի թշնամին։
Իսկ ի՞նչ են ուզում Ռուսաստանի իշխանությունները. մի կողմից՝ այդ երկիրը շահագրգռված է ներգաղթյալների ներհոսքով, ովքեր կատարում են դժվար աշխատանքը, նաեւ նրանցով են փորձում բնակեցնել երկրի ծայրամասերը, բայց, մյուս կողմից, ռուս հասարակության մեջ ակնհայտ ատելություն կա եկվորների հանդեպ:




