Ռուսաստան

Նոյեմբեր 17, 2010թ. 20:01

Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում Նախագահ Սարգսյանը կարևորել է երկկողմ պարբերական հանդիպումները, որոնք Երկրի ղեկավարի խոսքով` թույլ են տալիս ճիշտ ժամանակին քննարկելու և համաձայնեցնելու հայ-ռուսական բազմաշերտ համագործակցությանը վերաբերող հիմնական հարցերը: «Հաճույքով արձանագրում եմ, որ մեր ռազմավարական գործընկերությունը […]


Նոյեմբեր 11, 2010թ. 10:15

«Եթե Ռուսաստանը բարի կամք դրսևորի և բանակցություններ սկսի Վրաստանի հետ, Վրաստանը միշտ պատրաստ կլինի այդ բանակցություններին»:


Նոյեմբեր 1, 2010թ. 11:26

Վրաստանում ձերբակալվել է Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ կասկածվող 20 անձ: Հատուկ ծառայությունների տվյալներով նրանք զբաղվել են Վրաստանի տարածքում լրտեսական ցանցի ստեղծմամբ և հավաքել են գաղտնի տեղեկություններ, որը փոխանցվել է Ռուսաստանին: Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվական և վերլուծական վարչությունը հայտարարել է, որ այս գործի հետ կապված մանրամասները կհրապարակվեն նոյեմբերի 5-ին:


Հոկտեմբեր 26, 2010թ. 10:00

Իրանը մոտ ապագայում արտադրելու է իր սեփական S-300 համակարգը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին: Բացի այդ, Վահիդին հայտնել է, որ Ռուսաստանը, հրաժարվելով փոխանցել համակարգը Իրանին, խախտել է երկկողմ պայմանագիրը, և այժմ Իրանը պատրաստվում է սկսել փոխհատուցման ստացման գործընթացը: ArmAr.am


Հոկտեմբեր 22, 2010թ. 11:50

Վրաստանը պատրաստ է ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր, բայց միայն Ռուսաստանի հետ, այլ ոչ թե Աբխազիայի և Հարավային Օսիայի: Այս մասին հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին: «Երևում է Ռուսաստանում մոռացել են, որ մենք գրել և կարդալ գիտենք, և տեղյակ ենք նրան, ինչ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Սարկոզին: Իսկ Սարկոզին չի հայտարարել այն, […]


Հոկտեմբեր 22, 2010թ. 11:20

Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտնել է լրագրողներին, որ Իրանը Ռուսաստանից բացի այլ երկրներից չի փորձել գնել S-300 համակարգ: »Մենք չենք նախատեսում նման համակարգեր գնել ուրիշ երկրներից»,- ասել է նա  Թեհրանում ազգային կոնգրեսում: Այլ երկրներ ասելով պաշտպանության նախարարը, մասնավորապես, նկատի է ունեցել Չինաստանին ու Վենեսուելային:


Հոկտեմբեր 20, 2010թ. 16:53

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշաեին երեքշաբթի` Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսի ըբդունման արարողության ժամանակ հայտարարել է, որ լարվածություն գոյություն չունի ռուս-իրանական հարաբերություններում: <Ռուս-իրանական հարաբերությունները լարված չեն, և երկրների շահերն են, որ կանխորոշում են քաղաքական կապերը>,- ասել է նա: Անդրադառնալով հարցին, թե կարող է արդյոք Չավեսի այցը բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ` նշել է, որ այն […]


Հոկտեմբեր 19, 2010թ. 10:31

Բայց որտե՞ղ են Հայրենիքին նուիրեալ պաշտպանները։ Չէ՞ որ նրանք կան, տեսնում են այս արհաւիրքը որ պայթել է Հայաստանի գլխին…


Սեպտեմբեր 30, 2010թ. 15:16

Ժիրայր Սեֆիլյանն արտահայտելով իր անհանգստությունը ասել է, թե դա աղետալի հետեւանքներ կունենա Հայաստանի համար:


Սեպտեմբեր 29, 2010թ. 11:59

«Հայոց աշխարհ»-ն անդրադառնում է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությանը՝ գրելով. «Այսօր շատերին հետաքրքրում է այն հարցը, թե ի՞նչ կլինի Լուժկովից հետո: Ակնհայտ է, որ Լուժկովին արդեն չի հաջողվի պայմանավորվել Մեդվեդեւի հետ, որ հեռանալուց հետո իր ընտանիքն ու մարդիկ զերծ կմնան հալածանքներից, Հաշվիչ պալատի եւ հարկային մարմինների ստուգումներից: Իրեն՝ Լուժկովին, իհարկե, չեն ձերբակալի, բայց բազմամիլիարդանոց բիզնեսը […]