Վրաստանը կշարունակի զենք գնել Ուկրաինայից` ի հեճուկս Ռուսաստանի բողոքների: Այս մասին հայտնել է Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետնախարար, փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն ուկրաինական լրատվամիջոցին տրված հարցազրույցի ժամանակ: «Մեր համագործակցությունը, այդ թվում և ռազմական բնագավառում, հիմնված է մեր երկրների ազգային շահերի վրա: Չնայած ռուսական կողմի անհամաձայնությանը` այդպիսի առևտուրը մեր երկրի հետ, համաձայն միջազգային իրավունքի, ոչնչով սահմանափակված չէ»,- ասել […]
Ռուսաստան
Դդեկտեմբերի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարան է ուղարկել ռուսական ռազմակայանի ժամկետի երկարաձգման մասին պայմանագիրը: Հիշեցնենք, որ 2010 թվականի օգոստոսին Երեւանում ստորագրվեց հայ-ռուսական պայմանագիրը, որով երկարաձգվում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի գործունեության ժամկետը։ ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ՍԴ դատավորներին հանձնարարել է ուսումնասիրել պայմանագրի համապատասխանությունը […]
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ռուսաստանի ներկայացրած բանաձեւը` «Ազգայնամոլական գաղափարներ քարոզելու անթույլատրելիության վերաբերյալ»: Բանաձեւի նպատակն է հակազդել ազգայնամոլությանը, ազգայնական խտրականությանը եւ այլատյացության արդիական դրսեւորումների տարածմանը նպաստող գործընթացներին: Դատապարտելի են համարվում նաեւ այն մարդկանց հերոսացնելու փորձերը, որոնք ազգայնամոլական հանցագործությունների հեղինակներ են: Մտահոգություն է հայտնվում նաեւ Երկորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիզմի դեմ պայքարած […]
Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի և վրացական ընդդիմադիր «Դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեին հանդիպումը: Հանդիպումը կայացել է Պոկլոննայա լեռան մոտ` Երկրորդ համաշխարհային պատերազմին զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունից հետո: “Կարծում եմ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմին զոհված զինվորներին նվիրված հուշարձանի բացումը խորհրդանշական լավ քայլ է երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման ճանապարհին”,- նշել […]
Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում ազգայնամոլ ծայրահեղականների կազմակերպած միջադեպերի առնչությամբ Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Ռուսաստանի հայերի միությունը հայտնում է իր լուրջ անհանգստությունը` կապված «ֆուտբոլային երկրպագուների» իրականացրած անհավասարակշիռ ցույցերի հետ, որոնք ընթացել են ազգային-ծայրահեղական լոզունգներով եւ կարգապահների հետ բախումներով: […]
Վրաստանի ԱԳ նախարարությունը բողոք է հայտնել Հարավային Օսիայում Ռուսաստանի կողմից հավելյալ ուժեր տեղակայելու որոշման վերաբերյալ: Վրաստանի արտաքին գերատեսչության տարածած հայատարարության մեջ ասվում է. “2010 թվ.-ի դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղակայված տեղեկության համաձայն Վրաստանի օկուպացված տարածքներ` Ցխինվալիի շրջան, չորրորդ ռազամակայան է մտցվել հավելյալ զորք, որը վերազինվել է նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով: […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին: Նախագահը նշել է, որ բարձր մակարդակի վրա գտնվող հայ-ռուսական հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են, երկու երկրների միջև հաջողությամբ շարունակվում է քաղաքական երկխոսությունը: Հանրապետության ղեկավարի հավաստմամբ, այդ հարաբերություններին նոր խթան հաղորդեց ս.թ. օգոստոսին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցը Հայաստան, որի ընթացքում ստորագրվեցին մի […]
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին: Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը` զրուցակիցները կարևորել են ամիսներ առաջ ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթերն ու ձեռք բերված պայմանվորվածությունները, որոնք միտված են առավել ամրապնդելու և զարգացնելու երկկողմ կապերը, ընդլայնելու տարբեր ոլորտներում համագործակցությունը: Նախագահի աշխատակազմի ղեկավարը […]
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է “Սամսուն-Ջեյհան” նավթամուղի, “Հարավային հոսք» գազատարի և Թուրքիայում ԱԷԿ կառուցման ծրագրերը: Այս մասին հայտնվում է ռուսական կառավարության տարածած հաղորդագրության մեջ: “Կառավարության ղեկավարները մանրամասն քննարկել են էներգետիկայի բնագավառում համագործակցության առկա պահերը, առաջին հերթին “Սամսուն-Ջեյհան” նավթամուղի կառուցման թեման, ինչպես նաև Ակկույուում ատոմային էլեկտրակայանի կառուցումը: […]
«Մեր խոշորագույն ընկերություններն ակտիվ աշխատում են հայկական շուկայում, և մենք երախտապարտ ենք Ձեզ…»




