Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների առանձնազրույցը: Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, որոնց ավարտին ստորագրվել են հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն […]
Թուրքիա
«Մենք Սահմանադրական դատարանից պահանջելու ենք մեզ վերադարձնել մեր կալվածքները, իսկ Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից դիմումի մերժման դեպքում դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մինչև վերջ պայքարելու ենք մեր նպատակին հասնելու համար»,- նշել էր Արամ Ա-ն:
Վերջին 12 տարվա ընթացքում Թուրքիայի ներքաղաքական կյանքին ուշադիր հետևող ցանկացած անձ կարող էր եզրակացնել, որ պարոն Էրդողանը, ով իրեն համարում է ժողովրդավարության հովանավոր և արաբական գարնան հեղափոխության պաշտպան, իրականում շատ հեռու է ժողովրդավարության ոգուց և գաղափարախոսությունից:
Ճիշտն ասած, ես կողմ եմ, որ մաքսակետ լինի: ԼՂՀ-ն կարող է մաքսակետ դնել ու ասել, որ ինքն անկախ պետություն է: Այսօր Հայաստանի հետ սահմանի վրա է այդ մաքսակետը, վաղն այն կարող է լինել Ադրբեջանի կամ Իրանի հետ սահմանի վրա:
Սրբոց Նահատակաց եկեղեցու՝ պայթեցումից հետո առաջին լուսանկարը վիդեո 11:52 . 24/09/14 Համացանցում հայտնվել է Դեր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց եկեղեցու՝ պայթեցումից հետո առաջին լուսանկարը: Պահպանվել են միայն եկեղեցու գմբեթը եւ հիմնասյուները, իսկ պատերը հիմնովին ավերվել են: Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում Հայոց ցեղասպանության կարեւորագույն հուշարձաններից մեկը սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, պայթեցրել է, ըստ հրապարակումների՝ “Իսլամական […]
Որպես պետություն՝ Թուրքիան կցանկանար լուծում տեսնել Հյուսիսային Կիպրոսի խնդրում, Թուրքիան կցանկանար ավարտված տեսնել Ադրբեջանի տարածքների օկուպացիան, Թուրքիան միշտ հստակորեն արտահայտվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին», – սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում, հայտարարել է Էրդողանը:
Կրոնական ազատության գծով Կանադայի դեսպան Էնդրյու Բենեթը երեկ հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասվում է․ – «Կանադան դատապարտում է ԻԼԻՊ-ի կողմից Դեյր էզ Զորում գտնվող հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու, ինչպես նաև մերձակայքում գտնվող Սուրբ Նահատակների Թանգարանի ոչնչացումը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և որտեղ պահպանվում էին 1915 թվականի բազմաթիվ զոհերի մասունքները»:
Սփյուռքի նախարարության կազմակերպած Հայաստան-Սփյուռք համաժողովի հազարից ավելի մասնակիցներ բուռն ծափահարություններով ընդունեցին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի անսպասելի հայտարարությունն առ այն, որ Կաթողիկոսարանը հայց է ներկայացնելու Թուրքիայի դատարան՝ պահանջելով վերադարձնել 1915-1923 թթ. Ցեղասպանության ժամանակ իր առգրավված կալվածքները: Վեհափառը բացատրեց, որ նախքան այս կարևոր որոշման կայացումը, նա վերջին երկու տարիների ընթացքում խորհրդակցել է միջազգային իրավունքի մասնագետների […]
Թուրքերը մի օր կանգնելու են համաշխարհային դատարանի առաջ և պատասխան են տալու հայ ժողովրդի նկատմամբ կատարած իրենց ոճիրների համար: Մենք այս ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ տանենք
Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «Գրողի ծոցը վավերացնեք»:




