Թուրքիայի արտգործնախարարի հեղինակած հոդվածը, որն անցած ամսվա վերջին տպագրել էր Turkish Policy պարբերականը, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ գնահատմամբ, որեւէ նոր ասելիք չի պարունակում, թուրքական կողմի ժխտողական քաղաքականության հերթական դրսեւորումներից է: «Թուրքական դիվանագետներին ու նաեւ իշխանություններին մոտ կանգնած մտավորականների մի շրջանակ կա, որն արդեն մի քանի տարի է, ցեղասպանության […]
Թուրքիա
Կարծիքը, թե պարթյուրքիզմի գաղափարն արդեն անցյալում է, սխալ է, եւ հարկավոր է զգալի սպառնալիք ակնկալել, առաջին հերթին, ղարաբաղյան հարցում: Այս մասին հունիսի 30-ի մամուլի ասուլիսում հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, թյուրքալեզու պետությունների հարաբերությունների ջերմացումը Հայաստանի համար անհանգստացնող գործոն է: «Եվ ղարաբաղյան հարցն ընդլայնում է իր սահմանները: Թյուրքալեզու պետությունների ներկայացուցիչների տարբեր հանդիպումների ժամանակ այդ հարցը […]
Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայկական համայնքները պետք է հարգանքի տուրք մատուցեն պարոն Ուիտակերին, քանի որ 2015 թվականը ոչ միայն Հայոց ցեղասպանության հարյուրամյակն է, այլև ՄԱԿ-ի ցեղասպանության զեկույցի ընդունման 30-րդ տարելիցը:
Հայ-ադրբեջանական սահմանային գոտիներում արձանագրվող զարգացումները բնականաբար չեն վրիպում տարբեր կենտրոնների ուշադրությունից: Առավել սուր կերպով ուշադրության կենտրոնում հայտնված իրողությունն այն է, որ դիպաշարը հրադադարի հերթական խախտումներով հատկանշված եւ սովորական երեւույթի վերածված ադրբեջանական ոտնձգությունների մասին չէ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցի շուրջ զրուցեցինք քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԻ հետ -Երևան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Լավրովին ուղղված ռուս լրագրողի հարցը, թե ռուս-թուրքական ջերմացող հարաբերությունների ֆոնին ՌԴ-ն կարո՞ղ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, ՌԴ նախարարին հնարավորություն տվեց խոսելու այդ հարաբերություններում Ռուսաստանի շահագրգռվածության մասին՝ շեշտելով, թե դեռ արձանագրությունների ստորագրման փուլից Ռուսաստանն արտահայտել է իր […]
ԵԽ ԽՎ համազեկուցողները վերջին անգամ Հայաստան էին այցելել 2012թ. հունվարին: Այսօր դարձյալ Ակսել Ֆիշերն ու Ալան Միլը Երևանում են: Հայաստանի հարցով մոնիթորինգի հանձնախմբի համազեկուցողների ժամանումը նշանակում է, որ մեր երկիրը դեռևս շարունակում է մնալ ԵԽ ԽՎ մոնիտորինգի տակ: Բայց մի ուշագրավ դիտակում. համազեկուցողները, որոնք երեկ ամբողջ օրվա ընթացքում մեկը մյուսի հետևից փակ դռների հետևում հանդիպում […]
Հունիս 14-ին Հայաստան հասավ ուրախալի լուրը. սիրիական բանակի առաջապահ ստորաբաժանումները մուտք են գործել հայաշատ Քեսաբ ու քաղաքի հրապարակում բարձրացրել սիրիական դրոշը՝ Քեսաբն ազատագրված է։ Թեմայի շուրջ զրուցեցինք արաբագետ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ
Թեև զարմանալի չէ, երբ հայտնի է դառնում, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են իրենց պաշտոնական հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն վերջին բացահայտումները հաստատել են նրանց գաղտնի ծրագրերը:
Կոչ կ’ուղղենք նաեւ համայն հայութեան՝ հնարաւոր բոլոր միջոցներով սատարելու հակահայ արարքներու դադրեցման ուղղուած Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու նախաձեռնութիւններուն։ Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ 4 Յունիս, 2014Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոն կը դատապարտէ Հալէպի հայաբնակ թաղամասերու վրայ վերջին օրերուն հետզհետէ ուժգնացող յարձակումները։ Արդէն կասկած չի մնար, որ Սուրիոյ իշխանութիւններուն իբրեւ ընդդիմութիւն հանդէս եկող ուժերուն թիրախը բացառապէս հայաբնակ թաղամասերն […]
Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշել է, որ շվեյցարական կառավարության գործակալի բողոքն ընդդեմ ՄԻԵԴ-ի կողմից «Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի» գործով կայացված որոշման պետք է քննվի ՄԻԵԴ Մեծ պալատի կազմով: Դողու Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի գործով (Dogu Perincek v. Switzerland, app. No. 27510/08) 2013-ի հոկտեմբերին ընդունված որոշմամբ` Եվրադատարանը ճանաչել էր, որ խախտվել էր դիմողի` արտահայտվելու ազատությունը: Բանն […]




